«Դատաստանագիրք (Սմբատ Սպարապետ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (38), ։ → ։ (20), ՝ → ՝ (9), → (66), ), → ), (7), )։ → )։ (4), ( → ( (13) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (21) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Սմբատ Սպարապետի Դատաստանագիրք''', հայ իրավունքի հուշարձան, կազմել է [[Սմբատ Սպարապետ]]ը [[1265]]-ին՝ [[Կիլիկիայի Հայկական Թագավորություն|Կիլիկիայի հայկական պետության]] հասարակական հարաբերությունները կարգավորելու համար։
 
Թեև հայկական թագավորության մեջ մինչ այդ գործում էին [[Մխիթար Գոշ]]ի դատաստանագիրքն ու «Անտիոքի ասիզները», սակայն չէին բավարարում պետության իրավական գործունեության պահանջները․ Մխիթար Գոշի դատաստանագրքի կազմումից հետո անցած ժամանակահատվածում (շուրջ 80 տարի) փոխվել էին ավատատիրական հարաբերությունները։ Բացի այդ, կիլիկյան [[հայերեն]]ի և այդ դատաստանագրքի լեզվի միջև առաջացած մեծ տարբերության պատճառով, այն դարձել էր անհասկանալի։ Սահմանափակ էին կիրառվում նաև ասիզները, հիմնականում՝ սյուզերեն-վասալ տնտեսական հարաբերությունները կարգավորելու համար, որոնք Մխիթար Գոշի դատաստանագրքում սակավ են կիրառվել։
 
Աղբյուրագիտական տեսակետից Սմբատ Սպարապետի Դատաստանագիրքը Մխիթար Գոշի դատաստանագիրքն է՝ Կիլիկիայի պայմաններին համապատասխան փոփոխված, կրճատված և [[գրաբար]]ից կիլիկյան [[աշխարհաբար]]ի թարգմանված։ Դատաստանագրքում հոդվածները, թեև ոչ խստագույն հետևողականությամբ, դասակարգվել են իրավահարաբերությունների խմբավորման կամ առարկայական կարգավորման սկզբունքով։
Տող 7.
Սմբատ Սպարապետի Դատաստանագիրքը ամրապնդում գոյություն ունեցող հասարակական-պետական կարգը։ Սմբատ Սպարապետի Դատաստանագրքի իրավաքաղաքական արժեքն ու պատմաճանաչողական նշանակությունն այն է, որ հաստատում է օրինականություն ընդդեմ կամայականության, հաշվի առնելով, որ ուժեղ կենտրոնացված թագավորական իշխանության պահպանումը հնարավոր է միայն օրինականության պահպանմամբ՝ գտնելով, որ թշնամիներով շրջապատված երկրի արտաքին անվտանգությունն ու քաղաքական գոյությունը հնարավոր է ապահովել միայն պետական իշխանության հզորությամբ։
 
Դատաստանագրքի առաջին բաժինը անվերնագիր է։ Սմբատ Սպարապետը գրում է, որ առաջաբանը նվիրված է թագավորների դատարանին ու իրավունքին, ապա՝ զորավարներին, հոգևորականներին, աշխարհականներին ու ամուսիններին։ Հաջորդ բաժիններն են․ ժառանգություն հայրենյաց (հոդվածներ 118—120), իրավունք ծնողաց և այլոց (հոդվածներ 121 — 124), գրավի և ինչքի իրավունք (հոդվածներ 125—131), վաճառականական իրավունք (հոդվածներ 132—143), կտակի իրավունք (հոդվածներ 144—145), ստրկատիրության իրավունք (հոդվածներ 146—149), վնասի հատուցման իրավունք (հոդվածներ 150—202)։
 
Դատաստանագրքում նախատեսված հանցակազմերն են՝ դավաճանությունը, լրտեսությունը, սպանությունը, գողությունը, մարմնական վնասվածքների պատճառումը, անարգումը, գերեզմանահանությունը, բռնաբարությունը, սրբապղծությունը և այլն։ Դատաստանագիրքը զանազանում է մեղքի ձևերը՝ դիտավորություն, անզգուշություն։ Դիտավորության դեպքում պատիժը անհամեմատ խիստ է։ Նախատեսված պատիժներն են՝ մահապատիժը, աքսորը (արտաքսումը), մարմնական պատիժները, տուգանքը։ Պատժատեսակն ու պատժաչափը տարբերվում են ըստ սոցիալական ու կրոնական պատկանելության։
 
Սմբատ Սպարապետի Դատաստանագիրքը բովանդակությամբ ու առաջադեմ գաղափարներով առաջնակարգ տեղ է գրավում միջնադարյան իրավունքի հուշարձանների շարքում։ Հայտնի է Սմբատ Սպարապետի Դատաստանագրքի ձեռագրի երկու օրինակ (պահվում են [[Մխիթարյաններ|Վենետիկի Մխիթարյանների գրադարանում]] և [[Մատենադարան]]ում՝ ձեռագիր № 487)։
 
Առաջին անգամ հայերեն հրատարակվել է 1918-ին (Ա․ Ղլտըճյանի աշխատասիրությամբ)։ Սմբատ Սպարապետի Դատաստանագիրքը թարգմանվել է ռուսերեն (1958, Ա․ Դ․ Գալստյանի աշխատասիրությամբ) և գերմաներեն (1905, Յո․ Կարստի աշխատասիրությամբ)։
 
{{ՀՍՀ| Խ․ Թորոսյան}}