«Մալայա-պոլինեզյան լեզուներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Մալայա-պոլինեզյան լեզուներ''', ավստրոնեզիական լեզուներ, ցեղակից լեզուների ընտանիք: Ներկայանում...»:
 
ավելացվեց Կատեգորիա:Լեզուներ ՀոթՔաթ գործիքով
Տող 1.
'''Մալայա-պոլինեզյան լեզուներ''', ավստրոնեզիական լեզուներ, ցեղակից լեզուների ընտանիք: Ներկայանում է չորս խմբով՝ ինդոնեզյան, մելանեզյան, պոլինեզյան և միկրոնեգյան: Համեմատաբար քիչ ուսումնասիրված լեզվաընտանիքներից է, ընդ որում՝ որոշ լեզուների ցեղակցությունը դեռևս որոշակիորեն չի պարզված: Մալայա-պոլինեզյան լեզուների բնորոշ են բազմավանկ (առավելապես՝ երկվանկ) արմատները, կցական կառուցատիպը, վերլուծական հարուստ ձևերը շարահյուսության մեջ: Առկա է ստացականության ուրույն կարգ, բայական համակարգում սուբյեկտը կամ օբյեկտը արտահայտվում է հատուկ մասնիկներով: Միկրոնեզյան լեզուներում թվականը սովորաբար ստանում է քերականական տարբեր ձևավորում՝ պայմանավորված տվյալ քանակով առնված առարկաների բնույթով: Մելանեզյան լեզուներում քերականորեն տարբերակված է ստացականությունը, ստացական առումը, և, ըստ ստացողի ու ստացյալի Փոխհարաբերության, զանազանում են օտարված և չօտարված ստացականներ: Պոլինեզյան լեզուներին բնորոշ է հնչյունական կազմի սակավությունը (աղքատությունը)՝ 5 ձայնավոր և 9-10 բաղաձայն: Ինդոնեզյան և պոլինեզյան լեզուներում գերակշռում են բաց վանկերը: Ինդոնեզյան լեզուներից համեմատաբար խոշոր են մալայերենը, ինդոնեզերենը, տագալերենը, մալգաշերենը, ճավայերենը: Մալայերենը պետական լեզու է Մալայզիայում (խոսողների թիվը՝ 12,5 մլն, 1970): Սրան շատ մոտ լեզու է ինդոնեզերենը, որի անունով էլ կոչվում է լեզուների այս խումբը (պետական լեզու է Ինդոնեզիայում): Ինդոնեզերենը սերում է մալայերենից; ճավայերենը հայտնի է գրավոր հին աղբյուրներով: Նրա հին գրական տարբերակը հայտնի է «կավի» անունով: Տագալերենը պետական լեզու է Ֆիլիպիններում, մալգաշերենը՝ Մադագասկարի Դեմոկրատական Հանրապետությունում։
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Լեզուներ]]