«Մալայացիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
ավելացվեց Կատեգորիա:Ազգեր ՀոթՔաթ գործիքով
Տող 1.
'''Մալայացիներ''', 1. Հարավ-Արևելյան [[Ասիա]]յի մալայա-պոլինեզյան լեզվաընտանիքի ինդոնեզական խմբի լեզվով խոսող ժողովուրդների՝ նախկինում գրականության մեջ տարածված անվանումը, 2. ընդհանուր ծագմամբ, լեզվով, մշակութային ու կենցաղային շատ առանձնահատկություններով միմյանց մոտ ժողովուրդների խումբ Հարավ-Արևելյան Ասիայում; Տարբերակվում են բուն (Մալայզիայում և Սինգապուրում բնակվող) Մ. (ավելի քան 5 մլն, 1970) և մալայալեզու զանազան ժողովուրդները (7,5 մլն), որ առավելապես բնակվում են [[Ինդոնեզիայ]]ում: Լեզուն մալայերենն է, բաժանվում է մի շարք բարբառների: Մալայզիայի պաշտոնական լեզուն է Ռիաու և Լինգա արշիպելագներում ձևավորված լեզուն: Ըսկըսած XV դ. վերջից Մալայացիների մեծամասնության պաշտոնական կրոնը մահմեդականությունն է, որը միահյուսված է հին ոգեպաշտական հավատալիքների, ինչպես և բուդդայականության ու հնդուիզմի տարրերի հետ: Մալայացիների մեծ մասն զբաղվում է հողագործությամբ (բրինձ): Շատ Մ. աշխատում են օտարերկրյա (հիմնականում՝ անգլերեն) և տեղական կապիտալիստների պլանտացիաներում ([[կաուչուկ]]ատու բույսեր, կոկոսյան արմավենի, [[շաքարեղեգ]], [[սուրճ]] և այլն), որոշ մասը՝ անագի հանքերում, տեքստիլ և սննդի արդյունաբերության մեջ: Մալայացիների տնտեսական կյանքում մեծ դեր ունեն գետային և ծովային ձկնորսությունն ու ծովագնացությունը:
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Ազգեր]]