«Տեմպերա»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, փոխարինվեց: → (4) oգտվելով ԱՎԲ
չ (clean up, փոխարինվեց: , → , (11), ։ → ։ (7), → (18), ), → ), , ( → ( (3) oգտվելով ԱՎԲ)
չ (clean up, փոխարինվեց: → (4) oգտվելով ԱՎԲ)
[[Պատկեր:Duccio The-Madonna-and-Child-128.jpg|մինի|աջից|Տեմպերա]]
'''Տեմպերա''', (իտալ․ tempera, temperare — ներկերը խառնել), գեղանկարչություն այնպիսի ներկերով, որոնցում կապակցանյութը ջրից ու ձվի դեղնուցից ստացված, ինչպես և յուղի (կամ յուղի ու լաքի) հետ խառնված, ջրի մեջ լուծված բուսական կամ կենդանական սոսնձից պատրաստված էմուլսիաներն են։ Տեմպերան, որ հայտնի էր դեռևս [[Հին Եգիպտոս]]ում, միջին դարերում դարձել է հաստոցային գեղանկարչության հիմնական տեխնիկա, սակավ կիրառվել է նաև որմնանկարչության մեջ։ Միջնադարյան սրբանկարիչները տեմպերայով նկարել են հիմնաներկով պատած տախտակների վրա և ավարտված երփնագիրը ծածկել ձիթապտղի ձեթի կամ յուղալաքի բարակ շերտով։ XV դարից [[Արևմտյան Եվրոպա]]յում (այլ երկրներում ավելի ուշ) տեմպերան փոխարինվել է յուղաներկերով գեղանկարչությամբ։ XIX դ․ վերջին —XX դ․ կրկին լայնորեն օգտագործվում է հաստոցային և դեկորատիվ կիրառական գործեր ստեղծելիս։ Տեմպերայով կատարված ժամանակակից նկարները չեն լաքապատվում, որի պատճառով ունենում են թավշյա, փայլատ մակատեսք։ Տեմպերայով նկարված աշխատանքներում գույնն ու տոնն արտաքին ներգործությունների հանդեպ ունեն մեծ կայունություն և յուղաներկ երփնագրերի համեմատ ավելի երկար են պահպանում սկզբնական թարմությունը։
{{ՀՍՀ}}
 
281 413

edits