«Ռիգվեդա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (24), ։ → ։ (20), ՝ → ՝ , → (44), ), → ), (3), )։ → )։ , ( → ( (5) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (8) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Rigveda MS2097.jpg|thumb|280px]]
'''«Ռիգվեդա»''' («Հիմների գիրք»), առավելապես կրոնական հիմների ժողովածու, որոնք առաջացել են արիական ցեղերի մեջ, վերջիններիս [[Հնդկաստան]] գաղթելու ժամանակաշրջանում։ «Ռիգվեդա»-ի վերջնական ձևավորումն ընդունված է համարել մեր թվարկությունից առաջ [[X դար]]ը, սակայն, որոշ հիմներ, ըստ երևույթին, ստեղծվել են մ․ թ․ ա․ 2-րղ հազարամյակի կեսին։ «Ռիգվեդա»-ն հնդկական գրականության աոաջին հայտնի հուշարձանը, վեդաներից ամենահինն ա ամենանշանակալին է։ Բաղկացած է աասը գրքից կամ շարքից (մանդալա), պարունակում է 1028 հիմն։ Աոաջին ութ գիրքն ամփոփում է [[կրակ]]ի [[աստված]] Ագնիին, [[ամպրոպ]]ի աստված Ինդրային և այլ աստվածների ուղղված հիմները։ Իններորդ գրքի հիմները ներված են ուժի մարմնացում Սոմային։ Տասներորդն ընդգրկում է տարբեր հիմներ՝ առանց դասակարգման։ (Յուրաքանչյուր գրքի հեղինակ համարվում է քրմական որոշակի [[տոհմ]]։ Հիմների անհատ հեղինակները ճշտորոշված չեն։ «Ռիգվեդա»-ի հիմները արիական ցեղերի աստվածներին ուղղված [[աղոթք]]ներ են։ Փառաբանվող աստվածությունները մարմնավորում են բնության տարբեր երևույթներ, նրանց կերպարները արտացոլում են առասպելաստեղծման վաղ փուլերը։ Հիմների մի մասն անմիջականորեն կապված չէ ծիսային արարողությունների հետ։ Կոսմոգոնիական հիմները վկայում են փիլիսոփայական մտքի սկզբնավորումը Հնդկաստանում։ Մոտ 20 հիմն ունի երկխոսության ձև, դրանց մեջ դիտվում են [[դրամա]]յի սաղմեր։ Շատ հիմներ արժեքավոր պատմական տեղեկություններ են պարունակում։ «Ռիգվեդա»-ն արժեքավոր է հնագույն դիցաբանության և Հնդկաստանում գրական ընթացքի վաղ փուլերի հետազոտման համար։ [[XIX դար]]ի կեսին «Ռիգվեդա»-ի ուսումնասիրությունը նպաստեց համեմատական դիցաբանության զարգացմանը։ «Ռիգվեդա»-ն առավելապես աղերսվում է <Ավեսաա>-ի հետազոտությունները գտնում են, որ վեդայական և հունական պանթեոնի (Դյաուս-[[Զևս]], Ուշաս-էոս, գանդհարվա-կենտավր), ինչպես նաև հնդեվրոպական այլ [[ժողովուրդ]]ների առասպելների մի շարք կերպարներ ընդհանուր ծագում ունեն։ Հայ իրականության մեջ «Ռիգվեդա»-ով և ընդհանրապես վեդաներով հետաքրքրվել են [[Ղևոնդ Ալիշան|Ղ․ Ալիշան]]ը, Մ․ Թաղիադյանը, Մ․ էմինը, [[Մանուկ Աբեղյան|Մ․ Աբեղյան]]ը, Կ․ Կոսոանյանը, Հ․ Օրբելին։ Շատ հայ բանաստեղծներ օգտվել են «Ռիգվեդա»-ից և վեդաներից ([[Դանիել Վարուժան|Դ․ Վարուժան]], [[Հովհաննես Թումանյան|Հ․ Թումանյան]], Ե․ Տեմիրճիպաշյան, [[Ավետիք Իսահակյան|Ա․ Իսահակյան]])։
 
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ռիգվեդա» էջից