«Ջելաիրյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (20), ։ → ։ (14), ՝ → ՝ (4), → (35), )։ → )։ (3), ( → ( (8) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (10) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Ջելաիրյաններ''', մոնղոլական բռնապետական տոհմ [[Մերձավոր Արևելք]]ում ([[14-րդ դար|14]]-[[15-րդ դար]]ի․ առաջին երեսնամյակ)։ Հիմնադիրն է Հասան Բուզուրգը, որը Հուլավյան իլխան Աբու Սայիդի օրոք (1316-1335) եղել է [[Անատոլիա]]յի կուսակալ, 1330-ական թվականների գերիշխանության համար կատաղի կռիվներ մղել [[Չոբանյաններ]]ի դեմ, 1341 թվականին նրանց հետ կնքած պայմանագրով ստացել իւքսանության արմ․ և հյուսիս-արևմտյան շրջանները՝ [[Բաղդադ]] կենտրոնով։ Հասան-Բուզուրգի որդի Ուվեյսը (1356—74) 1360 թվականին նվաճել է [[Ատրպատական]]ը, իրեն հայտարարել «սուլթան», ստեղծել ընդարձակ տերություն՝ [[Թավրիզ]] կենտրոնով։ Ջելաիրյանները թվականի տիրապետության տակ է գտնվել նաև [[Հայաստան]]ի մեծագույն մասը։ Երկիրն ավերվել է պատերազմներից և կողոպտչական արշավանքներից։ [[Հայեր]]ը, որպես [[քրիստոնյա]] ժողովուրդ, ենթարկվել են կրկնակի շահագործման։ Այնուամենայնիվ, Ուվեյսի իշխանության տարիներին որոշ, չափով կարգավորվել է հարկերի գանձումը, սահմանափակվել են պաշտոնյաների չարաշահումները։ Ուվեյսի որդի Հուսեյնի օրոք (1374-1382) կենտրոնական իշխանության դեմ ապստամբել են վաչկատուն ցեղապետները (հատկապես կարա-կոյունլուները)։ Ջելաիրյանների տերությունը մասնատվել է (Ուվեյսի որդի Բայազիտը 1383-1385 թվականին միանձնյա իշխել է Հարավային Հայաստանում, կարա-կոյունլու Կարա-Մուհամմեդը՝ Հայաստանի կենտրոնական շրջաններում) և թուլացել։ Ոսկե հորդայի խան Թողթամիշը 1385 թվականին գրավել է Թավրիզը, Ջելաիրյանները Ատրպատականից դուրս մղել Բաղդադ։ [[Լենկթեմուր]]ի արշավանքների ժամանակ Ջելաիրյանները քաշվել են [[Եգիպտոս]] և միայն նրա մահից (1405) հետո կրկին նվաճել Բաղդադը, ապա՝ Թավրիզը։ Կարա-կոյունլու Կարա-Ցուսուֆը 1410 թվականին պարտության է մատնել Ջելաիրյաններին, գրավել Թավրիզը, մահապատժի ենթարկել Ահմադ սուլթանին ն նրա որդիներին, 1411 թվականին նվաճել նաև Բաղդադը։ Ջելաիրյանների վերջին ներկայացուցիչները իշխել են Հարավային [[Իրաք]]ում (մինչև 1432)։
 
== Գրականություն ==