«Հուշարձան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: - →  - , , → , (59), ։ → ։ (15), ՝ → ՝ (8), → (76), ), → ), (3), )։ → )։ (5), ( → ( (9) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (13) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:SasuntsiDavitMetro.JPG|մինի|250px|[[«Սասունցի Դավիթ» արձան (Երևան)|«Սասունցի Դավիթ»]] [[Երվանդ Քոչար]]]]
'''Հուշարձան''', (լայն առումով) [[երկիր|երկրի]], [[ժողովուրդ|ժողովրդի]] մշակութային ժառանգության մաս կազմող ստեղծագործություն։ Ըստ տիպաբանական առանձնահատկությունների, հուշարձանները բաժանվում են չորս հիմնական խմբի. հնագիտական, պատմության, ճարտարապետության և մոնումենտալ արվեստային։ Հուշարձաններ են համարվում նաև պատմաճանաչողական և պատմագեղագիտական նշանակություն ունեցող գրչության նմուշները։ Նեղ առումով հուշարձանը [[մարդ]]կանց հիշատակը և իրադարձությունները հավերժացնող արվեստի ստեղծագործություն է (անկախ տիպից, հուշարձանի անհրաժեշտ հատկանիշը շրջապատող տարածությունը գեղարվեստորեն կազմակերպելն է)։
 
== Նախատիպեր ==
Տող 9.
=== Հնագույն շրջան ===
[[Պատկեր:Raffi kojian-goshavank-IMG 0454.JPG|մինի|ձախից|200px|[[Խաչքար]]]]
[[Հայաստան]]ում հուշարձանի նախատիպեր էին մենհիրները, [[Վիշապ (հուշարձան)|վիշապները]], [[Ուրարտու|ուրարտական]] շրջանի կոթողները, արամեատառ արձանագրություններով սահմանաքարերը։ [[301]]-ին, [[քրիստոնեություն]] ընդունելուց հետո էլ Հայաստանում հուշարձանի հետագա ձևավորմանը նպաստել են հին հայկական քարակոթողները։ IV-VII դդ. կանգնեցվել են պատկերաքանդակներով ստելաներ ([[Թալին]], Ավան), սյունակոթողներ ([[Օշական]]), ինչպես նաև կամարակապ կառույցներ ([[Օձուն]])։
 
=== Միջնադար ===
Տող 16.
=== Նոր շրջան ===
[[Պատկեր:Shahumyan statue Yerevan.jpg|մինի|200px|[[Ստեփան Շահումյանի հուշարձան (Երևան, Շահումյանի հրապարակ)|«Ստեփան Շահումյան»]]. Սերգեյ Մերկուրով]]
[[XIX դար]]ի վերջին - [[XX դար]]ի սկզբին ի հայտ են եկել [[հայ]] ականավոր գրողներին և հասարակական գործիչներին նվիրված հուշարձաններ ([[Ռափայել Պատկանյան]]ի, [[1901]], և [[Միքայել Նալբանդյան]]ի, [[1902]], հուշարձանները [[Նոր Նախիջևան]]ի Սուրբ Խաչ վանքի բակում, [[Խաչատուր Աբովյան]]ի հուշարձանը [[Երևան]]ում, [[1913]], բացվել է [[1933]]-ին, երեքն էլ՝ [[բրոնզ]], հեղինակ` Ա. Տեր-Մարուքյան)։ 1920-30-ական թվականներից ստեղծվել են ինչպես առանձին անհատներին, այնպես էլ պատմական իրադարձություններին նվիրված հուշարձաններ ([[Ստեփան Շահումյան]]ի հուշարձանը Երևանում, [[1931]], [[գրանիտ]], քանդակագործ` Սերգեյ Մերկուրով, ճարտարապետ` Իվան Ժոլտովսկի, Սասունցի Դավթի հուշարձանը Երևանում, [[1959]], կոփածո [[պղինձ]], քանդակագործ` [[Երվանդ Քոչար]] ևն), որոնք ճարտարապետական միջավայրի հետ կազմում են գեղագիտական ամբողջություն։ 1960-70-ական թթ. մեծ տարածում է գտել [[ԽՍՀՄ]] [[հայրենական մեծ պատերազմ]]ում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձան-կոթողների կառուցումը։ Ստեղծվել են նաև հուշարձան-համալիրներ ([[Սարդարապատի ճակատամարտ]]ին նվիրված հուշահամալիրը, [[1968]], ճարտարապետ` [[Ռաֆայել Իսրայելյան]], քանդակագործներ՝ Ա. Հարությունյան, Ս. Մանասյան, Ա. Շահինյան, [[Ծիծեռնակաբերդ|Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը]] [[Երևան]]ում, 1965-67, ճարտարապետներ՝ Ա. Թարխանյան, Ս. Քալաշյան)։
 
=== ՀՀ և ԼՂՀ ===
[[Պատկեր:Arno Babajanian Yerevan stat.jpg|մինի|200px|ձախից|[[Առնո Բաբաջանյանի հուշարձան (Երևան)|«Առնո Բաբաջանյան»]]. Դավիթ Բեջանյան]]
1980-90-ական թթ. [[Հայաստան]]ի և [[ԼՂՀ]] քաղաքներում ու գյուղերում հիմնականում կանգնեցվել են զոհված ազատամարտիկների, [[Սպիտակի երկրաշարժ|1988-ի երկրաշարժի]] զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններ ([[Սպիտակ]]ում՝ երկրաշարժի զոհերի հուշահամալիրը, [[1993]], [[գրանիտ]], [[տուֆ]], քանդակագործ` Բ. Դիլոյան, ճարտարապետ` Վ. Գաբրիելյան, [[Տավուշի մարզ]]ի [[Կիրանց (գյուղ)|Կիրանց գյուղում]]՝ զոհված 14 ազատամարտիկների «Հավատի ծաղիկ» հուշարձան, [[1994]], քանդակագործ` Ա. Դավթյան, ԼՂՀ Մարտունի շրջկենտրոնում՝ «Ավո»՝ [[Մոնթե Մելքոնյան]]ի հուշարձան, 1994, վարդագույն [[մարմար]], քանդակագործներ՝ Լ. Թոքմաջյան, Վ. Թոքմաջյան ևն)։
 
== ՀՀ հուշարձանների ցանկեր ==