«Հակոբ Մեղապարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (10) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:HMekhapart.jpg|300px|մինի|Հակոբ Մեղապարտ]]
'''Հակոբ Մեղապարտ''' (ծննդ. և մահվ. թվակ. անհայտ են), հայ առաջին տպագրիչ, հայկական տպագրության սկզբնավորող և հիմնադիր։
 
== Գործունեությունը ==
Տող 7.
Հակոբ Մեղապարտն իր տպարանը հիմնել է Վենետիկում, քանի որ Հայաստանում այդ ժամանակ գիրք տպագրելու համար նպաստավոր պայմաններ չեն եղել։ Իտալական իշխանություններից հայերեն գրքեր հրատարակելու թույլտվություն ստանալով՝ տեղի գրաձուլող վարպետներին իր տված նմուշներով պատվիրել է հայերեն բոլորգիր և գլխագիր տպատառեր, զարդագրերի, պատկերների, զարդաձև շրջանակների տպատախտակներ, ձեռք է բերել տպագրական մեքենա և այլ սարքեր։
 
Մեղապարտի սարքավորած առաջին հայկական տպարանը գործել է 1512–13 թ թվականին և լույս է ընծայել հավանաբար 6 գիրք (պահպանվել են 5-ը)։ Տպագիր գրքերից առաջինը՝ «[[Ուրբաթագիրք]]ը»<ref>[http://www.wdl.org/en/item/11302/view/1/1/ Յակոբ Մեղապարտ, Ուրբաթագիրք, Վենետիկ, 1512։]</ref>, աղոթքների ու մաղթանքների ժողովածու է, ընդգրկված են ընդարձակ հատվածներ [[Ավետարան]]ից, մի հատված [[Գրիգոր Նարեկացի|Գրիգոր Նարեկացու]] «Մատյան ողբերգության» պոեմից։ Այնուհետև տպագրել է «Պատարագատետր»<ref>[http://greenstone.flib.sci.am/gsdl/collect/armenian/Books/pataragatetr_index.html Յակոբ Մեղապարտ, Պատարագատետր, Վենետիկ, 1513։]</ref>, «Աղթարք»<ref>[http://greenstone.flib.sci.am/gsdl/cgi-bin/library.cgi?e=d-01000-00---off-0armenian-armbook%2carmenian%2chajgirqn%2chaygirq%2cNo_Date_Books-01-1----0-10-0---0---0direct-10---4-------0-1l--11-en-50---20-about---00-3-1-00-0--4--0--0-0-11-10-0utfZz-8-00&a=d&c=armenian&cl=CL5.2&d=HASH01b3cfd52fe4f63d1bd8d777 Յակոբ Մեղապարտ, Աղթարք, Վենետիկ, 1513։]</ref>, «Պարզատումար»<ref>[http://www.wdl.org/en/item/11303/view/1/1/ Յակոբ Մեղապարտ, Պարզայտումար Հայոց, Վենետիկ, 1513։]</ref>, «Տաղարան»<ref>[http://www.wdl.org/en/item/11304/view/1/1/ Յակոբ Մեղապարտ, Տաղարան, Վենետիկ, 1513։]</ref> գրքերը, որոնցից միայն «Պատարագատետրն» ունի հրատարակության թվականը, վայրն ու տպագրիչի անունը նշող հիշատակարան՝ «Այս սուրբ տառերը գրվեցին 1513-ին Վենեժ աստվածապահ քաղաքում, որ է Վենետիկ՝ Ֆրանկստան, Մեղապարտ Հակոբի ձեռքով»։ Այն ներկայացնում է պատարագի կարգը Հայ եկեղեցում։
 
«Աղթարք»-ում ընդգրկված են հետաքրքրաշարժ զրույցներ, երազների և աստղագուշակության մեկնություններ։ «Պարզատումարը», 1512 թվականից սկսած, հաջորդ 36 տարվա անշարժ տոմարացույցն է։ «Տաղարանը» հայ միջնադարյան տաղերգության ժողովածու է, որտեղ ընդգրկված են [[Ներսես Շնորհալի|Ներսես Շնորհալու]], [[Ֆրիկ]]ի, [[Հովհաննես Թլկուրանցի|Հովհաննես Թլկուրանցու]], [[Մկրտիչ Նաղաշ]]ի ստեղծագործություններից։
 
Հակոբ Մեղապարտի տպագրած գրքերի էջերը գեղեցիկ զարդանախշված են. դրոշմված են 4 մեծ և 24 փոքր զարդեր, մի շարք պատկերներ, զարդագրեր։ Տպագրությունը երկգույն է՝ սև ու կարմիր։ Գրքերը փոքր են՝ կաշվե զարդանկար կազմերով։ Վերջին էջերին Հակոբ Մեղապարտի տպանշանն է՝ լատիներեն D. I. Z. A. տառերով. Dei Servus հայերեն նշանակում է Աստծու ծառա, Iakobus՝ Հակոբ, Zanni՝ Ծաննի՝ Հովհաննես (յան), Armenius՝ Հայ։ Մեղապարտյան հրատարակությունների տպաքանակի մասին ոչինչ հայտնի չէ։ Այս գրքերը Վենետիկից հայրենիք և հայաբնակ այլ վայրեր են հասցրել հայ վաճառականները։
 
Հակոբ Մեղապարտի տպագրությունը հետագայում դարձել է հայկական գրատպության զարգացման հիմքը։ Նրա տպագրական արվեստի ավանդները (տպատառերի, զարդագրերի ու զարդերի ձևերը, տպագիր էջի չափը և այլն) օգտագործել են հայ տպագրիչներ [[Աբգար Թոխաթեցի]]ն, [[Սուլթանշահ Աբգարյան Թոխաթեցի|Սուլթանշահը]], ռուս առաջին տպագրիչ Իվան Ֆեոդորովը, եվրոպացի շատ տպագրիչներ։
 
Հակոբ Մեղապարտի անունով Երևանում կոչվել է տպագրատուն, կանգնեցվել է նրա հուշարձանը (1987 թ., քանդակագործ՝ Խաչատուր Իսկանդարյան)։
 
== Հրատարակություններ ==
Տող 29.
* Գարեգին Լևոնյան, «Հայ գիրքը և տպագրության արվեստը», Երևան, 1958։
* Ռաֆայել Իշխանյան, Հայ գրքի պատմություն, հատոր 1, Հայ տպագիր գիրքը 16-17-րդ դարերում, Երևան, 2012։
* Վարդան Դեվրիկյան, Հայ գիրքը աշխարհի խաչմերուկներում, մասն Ա, Վենետիկից Հռոմ (16-րդ դար), Երևան, 2012։
* [http://www.history.ucla.edu/news-and-events/colloquia-conferences-and-events/print-conference-schedule-november-11 Agnès Ouzounian (Paris), Ուրբաթագիրք (Venice, 1512,- Armenian Print Conference: Port Cities and Printers: Five Centuries of Global Armenian Print. UCLA): From the Manuscript to the First Printed Book]