«Դավիթ Անանուն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (28), ։ → ։ (9), ՝ → ՝ (4), → (39), ), → ), , ( → ( (5) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (6) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Դավիթ Անանուն''' (իսկական անուն՝ Դավիթ Տեր-Դանիելյան) ([[1879]], [[Մեծշեն (Մարտակերտի շրջան)|Մեծշեն]], [[Մարտակերտի շրջան]], [[ԼՂՀ]]) -[[1942]], [[Աստրախան]]), հրապարակախոս, պատմաբան, հասարակական գործիչ։ [[Հնչակյան կուսակցություն|Հնչակյան]], ապա՝ [[ՀՀԴ]] կուսակցության անդամ, 1905 թ-ից՝ հայ սոց-դեմոկրատ. բանվորական կազմակերպության (սպեցիֆիկներ) գաղափարախոսը։ Աշխատակցել է [[Թիֆլիս]]ում և [[Երևան]]ում լույս տեսնող հայ պարբերական մամուլին։ 1920-26 թթ.՝ [[Երևանի հեղափոխության թանգարան]]ի դիրեկտոր։
 
Անանունը հեղինակ Է հայ ժողովրդի նոր պատմության հարցերի, ազգամիջյան հարաբերությունների վերաբերյալ աշխատությունների։ «Ռուսահայերի հասարակական զարգացումը» (հ. 1-3, 26) աշխատության մեջ շարադրել է արևելահայերի հասարակական, քաղաքական և մշակութային զարգացման օրինաչափությունները, առաջ քաշել հայ ժողովրդի ազգային համախմբման անհրաժեշտության գաղափարը։ Անանունը գտնում էր, որ հայ բուրժուազիան երբեք չի արտահայտել ազգի շահերը, և որ այդ շահերի կրողները եղել են գյուղացիները, որոնք ներկայացրել են ազգի ֆիզիկական, բայց ոչ գաղափարական ուժը։ Բանվորները, չնայած իրենց փոքրաթվությանը, հանդիսանում են այն սոցիալական ուժը, որն արագորեն ընկալում է հասարակական շահը, ճիշտ կողմնորոշվում քաղաքական իրադրության մեջ և կարող է լինել հայերի միասնական հզորության հիմքը։
 
Ազգային հարցին վերաբերող ուսումնասիրություններում («Ազգային հարցը և դեմոկրատիան» հոդվածաշարը, «Նոր հոսանք», 1913, հ. 12) Անանունը պաշտպանել է կուլտուր-ազգային ինքնավարության գաղափարը, ազգային պատկանելության գաղափարը գերիշխող է համարել ճնշված ժողովուրդների ազատագրման հարցում, նշել, որ հենց ազգային ընդհանրությունը կարող է համախմբել ազգին, նրա բոլոր սոցիալական խմբերին և դասակարգերին։
 
{{ՀՀ}}