«Գմբեթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (53), ։ → ։ (61), ՝ → ՝ (12), → (105), ), → ), , )։ → )։ (12), ( → ( (13) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (24) oգտվելով ԱՎԲ
Տող 6.
Քրիստոնեական եկեղեցին գմբեթի գույնի և քանակի հարցում առաջնորդվում է հստակ սիմվոլիկայով։ Ըստ տարբեր երկրների մշակույթների դրանք կարող են տարբերվել, սակայն քրիստոնեական եկեղեցու կառույցների խորհրդակարգում հիմնականում իրենցից ներկայացնում են աստվածաշնչյան մոտիվների արդյունք։
===Գույների սիմվոլիկա===
''Ոսկե գմբեթներ'' ունեին գլխավոր եկեղեցիները և այն տաճարները, որոնք նվիրված էին Հիսուսին և 12 տոներին (Սմոլենսկի, Միխայլովսկի եկեղեցիներ), քանի որ ոսկեգույնը երկնային փառքի գույնն է։ ''Կապույտ գմբեթը` դեղին աստղերով'', նվիրված է Աստվածածնին, քանի որ աստղը հիշեցնում է [[Հիսուս Քրիստոս|Քրիստոսի]] ծնունդը Մարիամից, քանի որ աստղի միջոցով մոգերը իմացան մանկան ծննդի մասին (Նովգորոդի, [[Վոլոգդա]]յի, [[Լոնդոն]]ի ուղղափառ եկեղեցիներ)։
[[Պատկեր:Detail of the domes - St. Michaels Golden-Domed Monastery (8600670465).jpg|upright|մինի|250px|ձախից|[[Կիև]]ի Միխայլովսկի եկեղեցին]]
Սբ. Երրորդության տաճարներն ունեն ''կանաչ գմբեթ'', քանի որ կանաչը սուրբ հոգու խորհրդանիշն է ([[Դոնի Ռոստով|Ռոստովի]], Յարոսլավլի եկեղեցիներ)։
Սրբերին նվիրված տաճարները պսակված են ''կանաչ և արծաթագույն գմբեթներով'' (Սմոլենսկի Ուսպենսկի և Ուգլիչեի եկեղեցիներ)։
 
Վանական համալիրներում հանդիպում են ''սև գույնի'' գմբեթներ, որը վանականների գույնն է։ Գրեթե բոլոր ''սպիտակ գմբեթով'' եկեղեցիները նվիրված են Հիսուսի վերափոխմանն ու հարությանը։ ''Երկնագույնով'' գմբեթները նվիրված են Աստվածամորը ([[Ղրիմ]]ի եկեղեցի)։ ''Կարմիր գմբեթով'' եկեղեցին խորհրդանշում է հանուն քրիստոնեության զոհվածների հիշատակին կառուցված լինելը։ ''Դեղին գմբեթով'' եկեղեցիները նվիրված են Լուսավորիչներին։ Նույն եկեղեցին կարող է ունենալ ոչ միայն տարբեր տեսակների, այլև տարբեր գույների գմբեթներ (օրինակ՝ [[Մոսկվա]]յի Կարմիր հրապարակի Վասիլի Բլաժենու տաճարը, որի 10 գմբեթներից յուրաքանչյուրը տարբեր է թե՛ գույնով, թե՛ ձևով։ Տաճարն ունի հարթ, ձվաձև, սաղավարտաձև և սոխուկանման գմբեթներ։ Այսպիսի բազմազանությունը խոսում է երկնային Երուսաղեմի շքեղ գեղեցկության մասին)։ Էկլեկտիկ բնույթ ունի նաև [[Կազան]]ի բոլոր կրոնների տաճարը։ Սա իրենից ներկայացնում է սինագոգի, մզկիթի, քրիստոնեական եկեղեցու խառնուրդ, չի պատկանում կոնկրետ կրոնի, չունի հստակ հավատացյալների խումբ։ Այն համախմբում է աշխարհի բոլոր կրոնները, բոլոր հավատացյալներին։ Եկեղեցու զանգակաձև, կոնաձև, սոխուկանման և սֆերիկ գմբեթներն ունեն միանգամայն տարբեր գույներ, և դժվար է նրանց քանակը դարձնել սիմվոլիկ կամ գույներին տալ խորհրդանշական իմաստ։
 
===Թվի սիմվոլիկա===
Եկեղեցու գմբեթների քանակը ևս ունի իր խորհուրդը, և գմբեթի ցանկացած քանակություն իրենից առանձին երևույթի մեկնաբանություն է ներկայացնում։ Ստորև ներկայացված է գմբեթի թիվն ու դրա սիմվոլիկ նշանակությունը՝
 
* 1 գմբեթ ունեցող եկեղեցին նվիրված է Քրիստոսին (Սմոլենսկի, Աստրախանի, Ղրիմի եկեղեցիներ)։ Մուսուլմանական մզկիթներն հիմնականում ունենում են մեկ գմբեթ, որը խորհրդանշում է իսլամը ([[Երուսաղեմ]]ի Օմարի մզկիթ, [[Իրան]]ի Բախայի եկեղեցի)։ Հնդկական բուդդայական տաճարները ևս ունեն մեկ գմբեթ, միագմբեթ եկեղեցիներ կան նաև [[Հայաստան]]ում և [[Վրաստան]]ում։
* 2 գմբեթով եկեղեցին ունի Հիսուսի մարդկային և աստվածային բնույթների խորհուրդը։ Երկու գմբեթ ունեն հիմնականում [[Խարկով]]ի եկեղեցիները։
* 3 գմբեթը խորհրդանշում է Սուրբ երրորդությունը ([[Աստրախան]]ի Նիկոլսկի տաճար)։
* 4 գմբեթ ունեցող եկեղեցին ունի 4 ավետարանիչների խորհուրդը։
* 5 գմբեթ ունեցող եկեղեցին խորհրդանշում է 4 ավետարանիչներին և Հիսուսին ([[Կարգոպոլ]]ի, [[Վոլոգդա]]յի, [[Բելոզերո]]յի, [[Արխանգելսկ]]ի եկեղեցիներ)։
* 6 գմբեթ ունեցող եկեղեցիներ քրիստոնեական ճարտարապետությունում չեն հանդիպում։
* 7 գմբեթով եկեղեցին խորհրդանշում է Քրիստոսի 7 վերքերը (Սուրբծննդյան մենաստանի եկեղեցի)։
* 9 գմբեթով եկեղեցին ունի աշակերտների 9 շարքերի խորհուրդը։
* 10 գմբեթ ունեցող եկեղեցին խորհրդանշում է Քրիստոսին և նրա աշակերտների 9 շարքերը (Վասիլի Բլաժենու տաճար)։
* 12 գմբեթն ունի 12 աշակերտների սիվոլիկ նշանակությունը։
* 13 գմբեթով եկեղեցին խորհրդանշում է 12 առաքյալներին և Քրիստոսին։
Տող 31.
 
===Խաչի սիմվոլիկա===
Եկեղեցու խորհրդակարգում մեծ տեղ է գրավում գմբեթի վրայի խաչը։ Դրանք լինում են երկու տեսակի՝ կիսալուսնով և ութակողմ։ Կիսալուսնով խաչը հին ժամանակներում հանդիսացել է Բյուզանդիայի պետական խորհրդանիշը։ [[145]] թ. [[Բյուզանդիա]]յի գրավումից հետո դարձել է Օսմանյան կայրության զինանշանի մաս՝ քաջությունն ու հզոր ուժը խորհրդանշող։ Այս պատճառով էլ կիսալուսնով խաչ է պատկերված [[15-րդ դար]]ում ստեղծված Յարոսլավ Իզյասլավիչի նկարում։ Որպես քաջության խորհրդանիշ՝ Հին Ռուսիան խաչը վերցնում է Բյուզանդիայից՝ հետագայում դարձնելով այն իր եկեղեցիների գմբեթի վերջավորություն։ Գմբեթի վրայի կիսալուսնով խաչը խորհրդանշում է արևն ու լուսինը։ Ըստ մեկ այլ վարկածի՝ խաչն ունի Քրիստոսի, իսկ Լուսինը՝ Աստվածամոր խորհուրդը։ Այսօր հերքված է այն վարկածը, որ խաչի ներքևի մասի կիսալուսինը խորհրդանշում է քրիստոնեության տարած հաղթանակը իսլամի նկատմամբ։ Կա նաև կարծիք, որ դա ոչ թե կիսալուսին է, այլ խարիսխ, ինչ կայուն հույսի ու հավատի խորհուրդն ունի։ Կիսալուսնով խաչերը դրվում են հիմնականում ուղղափառ եկեղեցիների գմբեթներին (Արխանգելսկի, Վոլոգդայի, Կուբինկայի եկեղեցիներ)։
 
Ութակողմ խաչը երեք փայտերով առանցքն է, որոնցից կենտրոնականը երկար է՝ Քրիստոսի թևերի համար։ Ունի խաչելության խաչի խորհուրդը։ Ներքևի փայտը խորհրդանշում է խաչի այն հատվածը, որի վրա գամել են Հիսուսի ոտքերը։ Վերևի փոքրիկ հատվածը այն փայտն է, որի վրա գրված էր՝ «Հիսուս Քրիստոս Նազովրեցի` հրեաների թագավոր»։ Կա նաև վարկած, որ այս խաչը խորհրդանշում է գինով լի բաժակը, որը խմում է Քրիստոսը՝ քավելով մարդկանց մեղքերը։ Հաճախ այսպիսի խաչեր կանգնեցնում են Տիրամոր համար կառուցված եկեղեցիներում։ Նմանատիպ խաչեր կան Հս. Օսեթիայի, [[Խարկով]]ի, [[Աստրախան]]ի Վլադիմիրի Սբ. Աստվածածնի, նաև [[Ղրիմ]]ի Վորոնցովսկու եկեղեցիների գմբեթներին։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գմբեթ» էջից