«Արշակ Սաֆրաստյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: - →  - , , → , (26), ։ → ։ (22), ՝ → ՝ , → (41), ), → ), , )։ → )։ , ( → ( (3) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (5) oգտվելով ԱՎԲ
Տող 26.
| կայք =
}}
'''Արշակ Սաֆրաստյան''' ([[1885]] - [[1958]]), պատմաբան, հայագետ, դիվանագետ, լրագրող և ազգային հասարակակն գործիչ է։
 
==Կենսագրություն==
Ծնվել է [[Արևմտյան Հայաստան]]ի [[Վան]] քաղաքում։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղում։ Ինքնուրույն անգլերեն է սովորել միսիոներ Ռեյնոլդսի օգնությամբ։ 1912-1914 թթ ուսանել է [[Լոնդոն]]ի համալսարանի իրավաբանական բաժնում, այնուհետև [[Քեմբրիջ]]ի և [[Մյունխեն]]ի համալսարանների քաղաքատնտեսության և քաղաքակրթության բաժիններում։
 
Դիվանագիտական գործունեությունն սկսել է վաղ հասակից։ 17-ամյա Սաֆրաստյանը աշխատանքի է անցնում [[Բաղեշ]]ի բրիտանական հյուպատոսարանում իբրև թարգմանիչ, ապա իբրև հյուպատոսի տեղակալ (1906-1911 թթ)։ 1915-1916 թթ նա կովկասյան ռազմաճակատում էր, հայկական կամավորական խմբերի կազմում։ 1921-1932 թթ պաշտոնավարել է Անդրկովկասի օգնության անգլիական միսիայում, իսկ 1938-1945 թթ Անգլիայի արտաքին գործերի նախարարությունում։
 
Բազմամյա դիվանագիտական գործունեության և բնատուր ընդունակության շնորհիվ նրան հաջողվել է նյութեր ու փաստաթղթեր հավաքել Հայաստանի, հայ ժողովրդի հին ու նոր պատմության վերաբերյալ, իսկ յոթ լեզուների իմացությունը՝ ծանոթանալ նաև օտար աղբյուրներին։ [[Բրիտանական հանրագիտարան]]ում տպագրված (1927 թ) «Հայաստան», «Քուրդիստան», «Փոքր Ասիա», «Մուսուլ» հոդվածները գրված են նրա կողմից և նրա հեղինակակցությամբ։ Սաֆրաստյանը հեղինակ է հայ ժողովրդի պատմության հնագույն շրջանի մասին բազմաթիվ գիտական հոդվածների, աշխատությունների, այդ թվում նաև «Հայ ժողովրդի պատմություն» երկհատորյակի։
 
1922-1934 թթ Սաֆրաստյանը եղել է Կոստանդնապոլսում հրատարակվող «Ժողովրդի ձայն» թերթի պաշտոնական թղթակիցը։ 1928-1937 թթ խմբագրել և Լոնդոնում հրատարակել է «Մասիս» ամսագիրը անգլերեն լեզվով։