«Ակնունի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: - →  - , , → , (15), ։ → ։ (10), ՝ → ՝ (2), → (26), ), → ), (2), )։ → )։ (2), ( → ( (4) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (8) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Db Agnouni khachadour maloumian 1.jpg|thumbnail|Խաչատուր Մալումյան]]
'''Է. ԱԿՆՈՒՆԻ''' (իսկական անունը՝ Մալումյան Խաչատուր, [[1863]], [[Մեղրի]] - [[1915]]), հասարակական-քաղաքական գործիչ, հրապարակախոս։ [[ՀՀԴ]] կուսակցության անդամ։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ Ավարտել է [[Թիֆլիս]]ի [[Ներսիսյան դպրոց]]ը (1883), հետագայում ուսումը շարունակել [[Ժնև]]ում։ Աշխատակցել է «[[Մշակ (թերթ)|Մշակ]]ին», եղել խմբագրության քարտուղարը, [[Գրիգոր Արծրունի|Գ. Արծրունու]] գաղափարների ջերմ պաշտպանն ու օգնականը։ 1899 թ. Ժնևում աշխատել է «[[Դրոշակ (թերթ)|Դրոշակի]]» խմբագրությունում, ուր տպագրվել է նրա «Կովկասյան խաբրիկներ» հոդվածաշարը՝ ''Է. Ակնունի'' ստորագրությամբ։
 
Եղել Է [[Քրիստափոր Միքայելյան|Ք. Միքայելյան]]ի աջակիցներից, քարոզչական մեծ աշխատանք է կատարել [[Եվրոպա]]յում ի նպաստ Հայ դատի։ Եռանդուն մասնակցել է ՀՀԴ կուսակցության 1907 թ. [[Վիեննա]]յի IV ընդհանուր ժողովին, որից հետո նրա ջանքերով և մասնակցությամբ [[Փարիզ]]ում գումարվել Է Օսմանյան կայսրության բոլոր ընդդիմադիր կազմակերպությունների խորհրդաժողով (որը և նախապատրաստեց Օսմանյան կայսրության սահմանադրության հըռչակումը)։ 1908 թ. ավելի է աշխուժացել [[Կ. Պոլիս|Կ. Պոլսում]] նրա հասարակական, քաղաքական գործունեությունը։ 1910-11 թթ. քարոզչությամբ հանդես է եկել [[Հյուսիսային Ամերիկա|Հս. Ամերիկա]]յում, [[Եգիպտոս]]ում, [[Լիբանան]]ում, [[Զմյուռնիա]]յում, [[Էրզրում]]ում (որտեղ 1914 թ. օգոստոսին մասնակցել է ՀՀԴ կուսակցության VIII ընդհանուր ժողովին)։
{{ՀՀ}}
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ակնունի» էջից