«Ստեղծագործական գործունեություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
չ clean up, փոխարինվեց: : → ։ (42), → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Ստեղծագործություն''', գործունեություն է, որը ծնում է որակապես նորը, նախկինում երբեք չեղածը։ Ստեղծագործությունը հնարավոր է գործունեության գիտական, տեխնիկական, գեղարվեստական, քաղաքական և այլ ոլորտներում, երբ ստեղծվում է, հայտնաբերվում է, հորինվում է որևէ նոր բան։ Ստեղծագործությունը անկրկնելի է (ըստ իրականացման բնույթի և արդյունքի), ինքնօրինակ և եզակի (հասարակական-պատմական և անհատական առումով)։ Բարձրակարգ կենդանիներն էլ ունեն ստեղծագործության ինչ որ կենսաբանական ձևեր ու նախադրյալներ, սակայն ստեղծագործությունը բնորոշ է միայն մարդուն։
 
Անկախ այն հանգամանքից, որ ստեղծագործական հոգեբանության ոլորտում իրականացվել են բազմաթիվ ուսումնասիրություններ, այնուամենայնիվ գոյություն չունի դրա մեկ ամբողջական կոնցեպցիա <ref name="Психология" />: ։
 
Տարբեր հեղինակներ տալիս են ստեղծագործական գործընթացի բազմատեսակ սահմանումներ՝ ընդգծելով դրա տարբեր կողմերը:կողմերը։ Ըստ Ա. Մատեյկոյի ստեղծագործելու էությունը կայանում է առկա փորձի վերափոխման՝ դրա հիման վրա նոր համադրությունների կառուցման մեջ: մեջ։
 
Վ. Մ. Բեխտերևը ստեղծագործականությունը սահմանում է որպես որևէ նոր բանի արարում այնպիսի իրավիճակում, երբ խնդիր-գրգռիչը առաջացնում է դոմինանտ, որի շուրջ կենտրոնանում է խնդրի լուծման համար անհրաժեշտ նախկին փորձը:փորձը։ Դ. Բ. Բոգոյավլենսկայան առաջարկել է ստեղծագործության ըմբռնումը՝ որպես ելք պահանջվածի սահմաններից:սահմաններից։ Նա համարում է, որ ստեղծագործական գործընթացը հանդիսանում է խթանում չպահանջող իրավիճակային ակտիվություն, որն արտահայտվում է տրված խնդրի սահամններից դուրս գալու ձգտման մեջ:մեջ։ Սակայն Մաքսիմովան համարում է, որ ներկայումս ստեղծագործության հասկացությունը համընկել է «ոչ հարմարողական ակտիվության» հասկացության հետ: հետ։
 
==Պատմություն==
Ստեղծագործության հոգեբանության ուսումնասիրությունների դինամիկան XX դարի երկրորդ կեսին փոփոխական է եղել:եղել։ ԱՄՆ-ում հետպատերազմյան շրջանում տվյալ ոլորտի ուսումնասիրություններին խթանեց Ամերիկյան հոգեբանական միավորման նախագահ Դ. Գիլֆորդը, ով 1950 թվականի իր ճառում կոչ է արեց հոգեբաններին ուշադրությունը սևեռել ստեղծագործության հիմնախնդրի վրա <ref>Лютовае К. К вопросу о взаимосвязи интеллекта, креативности и личностных черт у детей // Интеллект и креативность в ситуациях межличностного взаимодействия - М., «Институт психологии РАН», 2000</ref>:։ Դրան հաջորդած քսան տարիների ընթացքում [[Ամերիկա]]յում մշակվեցին ստեղծագործականության ախտորոշման մեթոդներ, անցկացվեցին ստեղծագործական գործընթացի, ստեղծագործ անձի ուսումնասիրություններ, սկսեցին գործել գիտական կենտրոններ:կենտրոններ։ Սակայն 1970-ական թվականներից ստեղծագործության ուսումնասիրությունները կանգ առան, իսկ 1990-ականներին կրկին վերսկսվեցին՝ ելնելով թե գիտության զարգացման տրամաբանությունից, թե ժամանակակից հասարակության պահանջներից <ref>Богоявленская Д.Б. Психология творческих способностей — М., Издательский центр «Академия» 2002</ref>:։
 
==Մակարդակներ==
Որոշ հեղինակներ առանձնացնում են ստեղծագործական գործունեության մակարդակներ:մակարդակներ։ Գիզելինը տարանջատում է բարձրագույն և ցածրագույն ստեղծագործություն:ստեղծագործություն։ Առաջինը կայանում է առկա գիտելիքների կիրառման ոլորտի լայնացման մեջ:մեջ։ Բարձր մակարդակի ստեղծագործությունը կապված է որակապես նոր կոնցեպցիայի ստեղծման հետ, որը շատ թե քիչ հեղաշրջում է կատարում գիտության մեջ<ref name="Психология" />: ։
 
Ա. Գ. Գալինը գրում է, որ ցածր մակարդակի ստեղծագործությունը կապված է ռացիոնալ համակարգված գիտելիքների, դրանց համակցման հետ և չի ենթադրում ինտուիտիվ տարրի առկայություն:առկայություն։ Բարձրագույն տիպի ստեղծագործությունը ըստ հեղինակի ներառում է նաև ինտուիցիան<ref name="Психология" />:։
 
Ինտուիցիան Է. Ա. Միրոշխինան սահմանում է որպես տրամաբանորեն չհիմնավորված կամ տրամաբանական եզրահանգման համար անբավարար տվյալների հիման վրա խնդրի լուծման գործընթաց <ref name="Психология" />:։ Ինտուիցիայի դրսևորման յուրահատուկ ոլորտը անորոշ պայմաններով խնդիրներն են, սակայն դա չի բացառում ինտուիտիվ տարրի առկայությունը հստակ սահմանված պայմաններով խնդրի լուծման մեջ:մեջ։
 
Ըստ Ե. Պ. Իլյինի ստեղծագործական գործունեության բարձրագույն մակարդակը ոչ բոլորին է հասանելի, ինչը խոսում է անհատների մոտ ստեղծագործական ներուժի՝ ստեղծագործելու կարողության, տարբեր մակարդակների մասին <ref name="Психология" />: ։
 
==Տեսակներ==
Տող 25.
#ձևափոխող կրեատիվություն՝ այնպիսի գաղափարների առաջդրում, որոնք նախկինում անհավանական էին թվում, պարադիգմայի վերափոխում
 
Անձի ստեղծագործական ներուժը կարող է դիտարկվել նեղ և լայն իմաստով:իմաստով։ Նեղ իմաստով՝ դա ստեղծագործական ունակություններն են, առաջին հերթին՝ երևակայությունն ու կրեատիվ մտածողությունը:մտածողությունը։ Լայն իմաստով՝ ստեղծագործական պոտենցիալը ներառում է նաև անձնային առանձնահատկությունները, որոնք նպաստում են ստեղծագործական ունակությունների իրացմանը՝ դրդապատճառները, որոշ հուզական և կամային որակներ, կոմպետենտության մակարդակը <ref name="Психология" />:։
 
Բ. Մ. Տեպլովի համաձայն ունակություններ են անվանվում այնպիսի անհատական առանձնահատկությունները, որոնք հանդիսանում են որևէ գործունեության կամ գործունեության մի քանի ձևերի արդյունավետ իրականացման պայմաններ <ref name="Психология" />:։
 
Ա. Լ. Գոտսիները ընդունակությունների հասկացությունը վերաբերում է կայուն ֆունկցիոնալ հոգեֆիզիոլոգիական համակարգի հետ, որը ձևավորվում է արտաքին ազդեցությունների և մարդու ներքին բնածին հատկությունների տևական փոխազդեցության արդյունքում <ref name="Карлссон" />:։
 
Որոշ հեղինակների համաձայն կրեատիվությունը հոգեբանական ինքնուրույն բնութագիր է և ինտելեկտի մակարդակը միանշանակ կապված չէ ստեղծագործական ընդունակությունների բարձր մակարդակի հետ:հետ։ Ըստ Տ. Ա. Ռոմանովայի ներկայացրած տվյալների կրեատիվ երեխաները առանձին ցուցանիշներով կարող են գերազանցել, իսկ այլ ոլորտներում՝ հետ մնալ ինտելեկտուալ օժտված երեխաներից:երեխաներից։
 
==Օժտվածություն==
Ընդհանուր օժտվածությունից՝ մտավոր ընդունակություններից, բարձր ինտելեկտից, բացի հոգեբանության մեջ առանձնացնում են օժտվածության հատուկ տեսակներ՝ երաժշտական, նկարչականա, տեխնիկական և այլն:այլն։ Հատուկ օժտվածությունը նույնացվում է ստեղծագործականության կամ կրեատիվության հետ: հետ։
 
Ա. Մ. Մատուշկինայի «ստեղծագործական օժտվածության» հայեցակարգի համաձայն ստեղծագործական ներուժը դիտարկվում է որպես երեխայի մոտ բնածին ստեղծագործական ընդունակությունների ամբողջություն, որը հասունացմանը զուգընթաց ծավալվում է գործունեության տարբեր ոլորտներում:ոլորտներում։ Երեխաների օժտվածությունը բնութագրվում է կայուն ճանաչողական դրդապատճառներով, արտահայտված իմացական ակտիվությամբ, մտածողության և խոսքի վաղ զարգացում, խաղի և գործունեության այլ ձևերի մեջ ստեղծագործելու ձգտումով:ձգտումով։
Մ. Լուիսը և Լ. Միքելսոնն շեշտում են այն հանգամանքը, որ վաղ տարիքի երեխաների օժտվածությունը բնութագրվում է ոչ այնքան նրանց ինտելեկտուալ զարգացմամբ, որքան սենսոր զգայունակությամբ և հուզական արտահայտչականությամբ <ref name="Карлссон">Карлссон И. Креативность: личностный, нейробиологический и когнитивный аспекты // Психология, 2005, Том 2, №4</ref>:։
 
==Կրեատիվություն==
Ե. Թորենսն ու Դ. Դաուֆը համարում են, որ բարձր ստեղծագործական ներուժ ունեցող երեխաները տարբերվում են սոցիալական ճնշման հանդեպ բարձր դիմադրողականությամբ, ինտուիցիայով, ինչպես նաև իրենց տարիքի համար միջինից բարձր ինտելեկտով:ինտելեկտով։
 
Ըստ Թորենսի կրետաիվությունը ոչ թե հատուկ, այլ ընդհանուր կարողություն է, որը հիմնվում է ընդհանուր ինտելեկտի, անձնային որակների և արդյունավետ մտածողության կարողության վրա <ref>Седьмая волна психологии, Выпуск 1,/ Сб. под ред. Козлова В.В., Качановой Н.А. - Ярослваль, Минск: МАПН, ЯрГУ, 2006</ref>:։ Կրեատիվությունը Թորենսը բնորոշում էր որպես գիտելիքներում թերությունների, բացթողումների, աններդաշնակության սուր ընկալում:ընկալում։ Գիլֆորդը առանձնացնում էր կրեատիվության չորս չափանիշ՝ սահունություն, ճկունություն, յուրօրինակություն և մշակվածություն:մշակվածություն։ Թորենսի մեկնաբանությամբ սահունությունը հնարավորինս շատ գաղափարներ ստեղծելու կարողությունն է, ճկունությունը՝ խնդիրները լուծելուց տարատեսակ ռազմավարություններ կիրառելու, յուրօրինակությունը՝ ոչ սովորկան, անսպասելի գաղափարներ առաջ քաշելու, մշակվածությունը՝ առաջացած մտքերը մանրամասնորեն մշակելու կարողությունը:կարողությունը։
 
Գիլֆորդի ցուցակին Թորենսը ավելացնում է ևս երեք բնութագիր՝ համապատասխանություն (իրավիճակին, խնդրին), դիմադրություն միացմանը և վերացականություն:վերացականություն։ Միացման դիմադրությունը, ըստ հեղինակի, արտացոլում է երկար ժամանակ գաղափարների նորության և բազմազանության հանդեպ բաց լինելու կարողությունն է:է։ Վերացականությունը արտացոլում է գլխավորը առանձնացնելու, խնդրի էությունը տեսնելու կարողությունը <ref name="Психология" />:։ Կրեատիվության թվարկված դրսևորումների ուսումնասիրության համար Թորենսը ստեղծեց իր մեթոդիկան:մեթոդիկան։
 
Թորենսի կրեատիվության շեմի տեսության համաձայն իտնելեկտի և կրեատիվության մակարդակների միջև առկա է ոչ էական կորելյացիա՝ 120-ից բարձր ինտելեկտի գործակից ունեցող անհատների մոտ ստեղծագործական կարողությունը վերածվում է անկախ մեծության, այսինքն՝ ցածր ինտելեկտով կրեատիվ մարդիկ գոյություն չունեն, սակայն կան բարձր ինտելեկտով ցածր կրեատիվությամբ անհատներ <ref name="Психология">Психология одаренности детей и подростков. Под ред. Н.С. Лейтеса. — М., Издательский центр «Академия», 1996</ref>:։
 
== Ծանոթագրություններ ==