«Մախիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (29), ։ → ։ (15), ՝ → ՝ (5), → (47), )։ → )։ (3), ( → ( (7) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (10) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Մախիզմ''', XIX դարի վերջի-XX դարի սկզբի սուբյեկտիվ իդեալիստական ուղղություն՝ այսպես կոչված «[[երկրորդ պոզիտիվիզմ]]», որի հիմնական տեսական դրույթները մշակել են [[Մախ|է.Մախը]], [[Ռ. Ավենարիուս]]ը և նրանց աշակերտներն ու համախոհները ([[Ի. Պետցոլդ]], [[Ֆ. Կարստանյեն]], [[Ռ. Վիլի]], [[Կ. Պիրսոն]])։ Մախը, իսկ այնուհետև մախիզմին հարած ֆիզիկոսները ([[Պ. Դյուհեմ]], [[Վ. Օստվալդ]], [[Ա. Պուանկարե]]) փորձում էին լուծել դասական ֆիզիկայի ճգնաժամի առնչությամբ ծագած իմացաբանական դժվարություններն ու մեթոդաբանական խնդիրները։ Նրանք զգալի դեր խաղացին ֆիզիկական նոր պատկերացումների ձևավորման գործում՝ նպաստելով փորձնական հիմնավորում չունեցող մտակառույց («[[մետաֆիզիկական]]») էությունների արտաքսմանը ֆիզիկայից։ Սակայն մախիզմում դա հասավ ամեն տեսակ վերացական հասկացությունների, առհասարակ մտահասու էությունների (հատկապես փիլիսոփայական «[[սուբստանց]]», «[[մատերիա]]», «[[ոգի]]», «[[պատճառականություն]]» և այլն) ճանաչողական նշանակության ժխտմանը։ Համապատասխանաբար, մախիզմի իմացաբանությունը սուբյեկտիվիստական էմպիրիզմ է՝ [[ֆենոմենալիզմ]]. ճանաչողության հիմքում այն դնում է անմիջական զգայական փորձը, որի վերջնական «[[տարրեր]]» համարում է զգայությունները։ Վերացվում է հոգեկանի և ֆիզիկականի հակադրությունը, զգայությունները և նրանց կոմպլեքսները, դիտված զգայող սուբյեկտի հետ ունեցած հարաբերության տեսակետից, կազմում են հոգեբանության առարկան, իսկ դրանց օբյեկտիվացումը, դրանց դիտարկումն իբրև առարկայի ու նրա հատկությունների մասին զգայական տվյալների, կազմում է ֆիզիկայի ([[Բնագիտություն|բնագիտության]]) առարկան։ [[Սուբյեկտ]]ի և [[օբյեկտ]]ի հակադրության այսպիսի վերառմամբ մախիզմը իր փիլիսոփայությունը հռչակում է մատերիալիզմից և իդեալիզմից վեր կանգնած՝ «[[երրորդ]]», «[[չեզոք]]» գիծ։ Մարդկային ճանաչողությանը մախիզմը տալիս է կենսաբանական մեկնաբանություն՝ նրա վրա տարածելով կենսաբանական հարմարմանը հատուկ «ուժերի նվազագույն ծախսման» սկզբունքը։ Գիտական ճանաչողության մեջ դա, ըստ Մախի, դրսևորվում է որպես «մտածողության տնտեսման» մեթոդաբանական պահանջ։ Գիտության էությունը և նպատակը համարվում են զգայությամբ տրված փորձնական տվյալների նկարագրությունը։ «Զուտ նկարագրության» այս մեթոդաբանական սկզբունքի տեսակետից բնագիտության տեսական ընդհանրացումները լավագույն դեպքում աշխատանքային հիպոթեզներ են, և նրանց չպետք է վերագրել օբյեկտիվ բովանդակություն։ Դրանով իսկ մախիզմը հետևում է հյումիստական ագնոստիցիզմի գծին։ Ռուսաստանում ռեակցիայի և գաղափարական տարընթացության տարիներին մախիզմին հարել են մի խումբ սոցիալ-դեմոկրատ մտավորականներ ([[Ա. Բոգդանով]], [[Վ. Բազարով]], [[Ն. Վալենտինով]], [[Պ. Ցուշկևիչ]] և այլն)։ Եղել են նաև հայ մախիստներ ([[Ե. Ֆրանգյպն]])։ [[Վլադիմիր Իլյիչ Լենին]]ը «Մատերիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմ» աշխատության մեջ վերլուծել է մախիզմը, բացահայտել նրա գաղափարական հետադիմական դերը։
{{ՀՍՀ}}
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մախիզմ» էջից