«Ճշմարտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: է: → է։ (3), ը: → ը։ (2), խ: → խ։, մ: → մ։, ն: → ն։, ջ: → ջ։, տ: → տ։ oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: : → ։ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 3.
'''Ճշմարտությունը''' [[սուբյեկտ]]ի կողմից [[իրականություն|իրականության]] համապատասխան արտացոլումն է։ Ճշմարտությունն իրականության հենց այնպիսի վերարտադրումն է, ինչպիսին այն կա՝ գիտակցությունից դուրս և նրանից անկախ։ Ճշմարտության չափանիշները դիտարկվում են [[ճանաչողության տեսություն|ճանաչողության տեսության]]՝ գնեսեոլոգիայի շրջանակներում։ Գնեսեոլոգիան [[փիլիսոփայություն|փիլիսոփայության]] այն բաժինն է, որն ուսումնասիրում է ճանաչողական գործունեության ընթացքում սուբյեկտի և [[օբյեկտ]]ի փոխհարաբերությունները, [[գիտելիք]]ի և իրականության հարաբերակցությունը, մարդու կողմից աշխարհի ճանաչման հնարավորությունները, ճշմարտության չափանիշներն ու գիտելիքի հավաստիությունը։
 
Իդեալիստական փիլիսոփայության համակարգերում ճշմարտությունը համարվել է իդեալական օբյեկտների հավերժ ու անփոփոխ հատկություն /[[Պլատոն]]/, [[բանականություն|բանականության]] բնածին հատկանիշ /[[Դեկարտ]]/ կամ մտքի ապրիորի ձև /[[Կանտ]]/:։ Ըստ [[դիալեկտիկական]] ըմբռնման՝ ճշմարտությունը գիտելիքների ծավալուն գործընթաց է /[[Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել|Հեգել]]/:։ Իսկ [[պրագմատիզմ]]ը ճշմարիտ է համարում այն գիտելիքը, որը գործնականորեն կիրառելի է և ապահովում է հաջողություն։
 
Փիլիսոփայության շրջանակներում քննարկվում է այնպիսի կատեգորիա, ինչպիսին է օբյեկտիվ ճշմարտությունը, ինչը մարդուց և մարդկությունից անկախ գիտելիքի բովանդակությունն է։ Կա նաև բացարձակ և հարաբերական ճշմարտություն, ինչը դիալեկտիկական [[մատերիալիզմ]]ի կատեգորիա է։