«Հողի մելիորացում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (15), ։ → ։ (7), ՝ → ՝ (2), → (24), )։ → )։ , ( → ( (2) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (3) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Մելիորացում հողի''', հողաբարելավում, հողերն արմատապես բարելավող կազմակերպական տնտեսական և տեխնիկական միջոցառումների համալիր։ Փոխելով բնական պայմանների (հողային, կլիմայական, ջրաբանական և այլն) համալիրը՝ հնարավոր է [[ֆաունա]]յի ու [[ֆլորա]]յի համար ստեղծել ջրաջերմային, օդային, սննդային և այլ լավագույն [[ռեժիմ]]ներ։ Միլիոնացումը կարևոր է գյուղատնտեսական հողատեսքերի արտադրողականության բարձրացման գործում, այն գյուղատնտեսական արտադրության ինտենսիվացման անհրաժեշտ գործոն է, արմատական և կայուն միջոցառում։ Ի տարբերություն հողերի բերրիության բարձրացման ագրոտեխնիկական այլ միջոցառումների, մելիորացման ազդեցությունը երկարատև է կամ մշտական։ Այն առավել արդյունավետ է, երբ կիրառվում է կուլտուր-տեխնիկական աշխատանքների և երկրագործական այլ միջոցառումների հետ։ Ժամանակակից միլիորացման համար բնորոշ է մեծ [[հողազանգված]]ների ընդգրկումը։ Նման պայմաններում վճռական նշանակություն ունի [[գիտականորեն հիմնավորված միջոցառում]]ների ընտրությունը, որ այն բացասական ազդեցություն չունենա [[բնական պայմաններ]]ի վրա (օրինակ, ոչ ճիշտ ոռոգումը կարող է առաջացնել հողերի աղակալում, ճահճացում, հողատարում, իսկ ստորերկրյա ջրերի մակարդակի չհիմնավորված իջեցումը՝ տեղանքի գերչորացում և այլն)։
{{ՀՍՀ}}