«Հնագիտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (111), ՝ → ՝ (20), → (131), ), → ), (5), ( → ( (28), : → ։ (79) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (33), ։Ա → ։ Ա, ։է → ։ Է, ։Հ → ։ Հ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Հնագիտություն''', նյութական աղբյուրների (հիմնականում՝ պեղածոների) հիման վրա հին հասարակությունն ու նրա [[Մշակույթ]]ը ուսումնասիրող գիտություն։ Եվրոպական լեզուներում և [[Ռուսերեն]]ում օգտագործվում է արխեոլոգիա (հին հուն. ἀρχαιο — հին և λογία — խոսք) տերմինը։ Անմիջական օբյեկտը հնագիտական հուշարձանն է, ընդհանրացված առարկան՝ հնագիտական մշակույթը։ Նպատակն է պեղածոնյութերի հիման վրա անցյալի մշակույթների զարգացման ու հասարակությունների պատմության գիտական պարզաբանումը։
== Ուսումնասիրության աստիճանները ==
 
Տող 9.
== Եղանակները ==
 
Որոշակիորեն տարբերվում են հնագիտության էմպիրիկ (փորձի հիման վրա) և տեսական եղանակները։ էմպիրիկ եղանակը, հիմնականում համապատասխանում է Հ-յան աղբյուրագիտությանը։էմպիրիկաղբյուրագիտությանը։ Էմպիրիկ հետազոտության վերջնական նպատակը փաստերի վիճակագրական բաշխման օրենքների կիրառման միջոցով առանձին հնագիտական մշակույթների լուսաբանումն է։ Տէաական եղանակի մեջ, բացի վերակազմությունից և բացատրությունից մասնավորապես մըտ- նում է հնագիտական մեթոդաբանությունը։ Առանձին ճյուղ է Հ-յան պատմագրությունը։ Հ-յան մեջ կիրառվում են բուն պեղումների մեթոդի համար օժանդակ այլ՝ տարբեր բնական գիտություններից վերցված մեթոդներ։ Պեղումները հնագիտական տեղեկության հայթայթման անհրաժեշտ աղբյուր են։ Դրանց մեթոդիկան պայմանավորվում է հնագիտական հուշարձանի յուրահատկությամբ։ Դաշտային աշխատանքների ընթացքում լայնորեն կիրառվում են ճարտ., տեղագրագիտական, շերաագրական և ձևատիպաբանական մեթոդները, աերոլուսանկարչությունը, ստորջրյա աշխատանքների տեխնիկան և այլն։
 
== Հնագիտական նյութերի դասակարգման մեթոդները ==
 
Հնագիտական նյութերի դասակարգման համար կիրառվում են մաթեմատիկական վիճակագրության մեթոդները։ Վերջին տասնամյակների ընթացքում լայն կիրառություն են ստացել ֆիզիկայի մեթոդները։ Ժամանակագրական հետազոտությունների համար մեծ նշանակություն ունի պեղածո օրգանական նյութերի ([[փայտ]], [[փայտածուխ]], [[ոսկոր]]) մեջ ածխածնի C14 իզոտոպի քայքայման աստիճանի որոշման եղանակը։ Զարգանում է նաև [[կավ]]ե թրծված իրերի մնացուկային մագնիսականությամբ ժամանակը որոշելու մեթոդը։ Առանձիև վայրերի մշակույթների բացարձակ թվագրման համար մեծ նշանակություն ունի դենդրոխրոնոլոգիան։ Անցյալի հասարակությունների տեխնիկան ուսումնասիրելու համար օգտագործվում են քիմիական եղանակները, լուսապատկերային վերլուծությունը, քարագրությունը, մետաղաբանությունը ևն։ Հին մշակույթների բնական միջավայրի, նրանց հասակակից [[Բույսեր|բուսական]] և [[Կենդանի|կենդան]]ական աշխարհի ուսումնասիրությունը կատարում են երրորդական և չորրորդական շրջանների [[Երկրաբանություն|երկրաբանությու]]նը, [[հնէաբանություն]]ը, հնէածագումնաբանական [[Բուսաբանություն|բուսաբանությու]]նը, [[հնէակենդանաբանություն]]ը ևն։ Փորձնական եղանակով տեսակավորվում են մարդկանց գործողությունները (գործիքների արտադրություն, երկրագործական, մետաղագործական աշխատանքներ ևն)։
== Հասկացությունները ==
 
Հնագիտության հիմնական հասկացություններն են.
* հնագիտական մշակույթը (հնագիտական [[հուշարձան]]ների ընդհանրությամբ), որը չափվում ու տեղայնացվում է ժամանակի և տարածության մեջ, տարբերվում է նույն կարգի ընդհանրություններից և համապատասխանում անցյալի սոցիալ-մշակութային որևէ համակարգին,
* հնագիտական տիպը, որը հնարավորություն է տալիս խմբավորելու հնագիտական առարկաները (աշխատանքի գործիքներ, [[զենքեր]], կառույցներ, [[արվեստ]]ի իրեր և այլնն) ձևաբանական ու կիրառական հատկանիշների կայուն համադրությամբ,
* հնագիտական դարը՝ իբրև մշակույթի զարգացած որոշակի աստիճան արտահայտող ժամանակաշրջան, երբ արտադրության մեջ գերիշխում են որոշակի նյութեր (քար, բրոնզ, երկաթ) և արտադրության ձևեր։
 
===== Բնագավառների տարբերակումը=====
 
Հնագիտության առանձին բնագավառներ միմյանցից տարբերվում են հիմնականում ըստ ժամանակագրակաև (քարի, բրոնզի և երկաթի դարեր, անտիկ, միշնադարյան Հ-ներ), տարածական ([[Արևմտյան Եվրոպա]]յի, Հարսսվ-Արևելյան [[Ասիա]]յի, Նոր աշխարհի և այլն, ինչպես նաև առանձին երկրների հնագիտություններ) բաժանումների և խմբա- վորումևերի։ Վերջին տարիներին [[Արևմտյան Եվրոպա]]յում և [[ԱՄՆ]]-ում առաջացել են հնագիտական հուշարձանների առանձին խոշոր խմբեր (բնակավայրերի Հ. և այլն) ուսումնասիրող բնագավառներ։ [[XVIII-րդ դար|XVIII]] դարից մինչև [[XIX դար|XIX]] դ. 1-ին կեսը, աոանձին դեպքերում՝ մինչև [[XX դար|XX]] դ. 1-ին քառորդը Հնագիտությունը համարվել է արվեստի պատմության ճյուղ։ Սակայն դեռևս XIX դ. 2-րդ կեսին շատ գիտնականներ այն նույնացնում էին «նախապատմության» հետ։ Մինչև XX դ. 60-ական թթ. վերջը հնագիտությունը գիտության այս կամ այն բնագավառին դասելու հարցում եղել է 2 կարծիք։ Սովետական, մասամբ՝ արևմաաեվրոպական ու ամերիկական գիտնականները, հնագիտությունը համարում էին պատմագիտության ճյուղ, նրա ինքնուրույն, միաժամանակ՝ անբաժանելի մասը։ Մյուս տեսակետը հիմնականում մշակել էին ամերիկացի և [[անգլիա]]ցի հնագետները, որոնք վկայակոչելով հնագիտությանյան մեջ բնագիտական մեթոդների գերակշռությունը, այն դասել են բնական գիտությունների շարքը։ Վերջերս մարքսիստական պատմագիտության մեջ տարածված մի նոր տեսակետով հաստատվում է առարկայի և նպատակի սոցիալական էությունը, դրանով իսկ տարբերելով հնագիտությունը բնական գիտություններից, մյուս կողմից բացահայտելով հնագիտական օբյեկտների յուրահատկությունը, առարկայի սկզբունքորեն փորձնական բնույթը, որոշակիորեն անջատելով այն պատմագիտությունից։Այսպատմագիտությունից։ Այս տեսակետի համաձայն, Հ. ինքնուրույն սոցիալական գիտություն է՝ սերտորեն կապված առաջին հերթին ազգագրության, ապա՝ դրամագիտության, վիմագրության, կնքագիտության, պատմական սոցիոլոգիայի, մշակույթի պատմության, արվեստի պատմության, Հին աշխարհի և միշին դարերի պատմության, լեզվաբանության հետ։ Դեռես [[Մ.թ.ա. VI-րդ դար|մ. թ. ա. VI]] դ. [[Բաբելոն]]ի թագավոր Նաբոնիդը պեղումներ է կատարել հնություններ գտնելու նպատակով։ Հույն պատմիչ [[Թուկիդիդես]]ը (մ. թ. ա. V դ.) գործածել է արխայոլոգիա (հնախոսություն), [[Խորենացի|Մովեսես Խորենացի]]ն (V դ.)՝ հնախոս և հնախոսություն հասկացությունները (այն ժամանակ վերջինիս տակ հասկանում էին հնի մասին գիտելիքների ամբողջությունը)։ Վերածնության դարաշրջանում աճում է հետաքրքրությունը հունա-հռոմեական հնությունների նկատմամբ։ Կարևոր նշանակություն են ունեցել [[Պոմպեյ]] և [[Հերկուլանեում]] հռոմեական քաղաքների պեղումները, որոնք սկսվելով [[XVIII-րդ դար|XVIII]] դ. սկզբից, գիտական բնույթ են ստացել դարի վերջին։ Նապոլեոնի եգիպտական արշավանքի հետևանքով եվրոպական գիտությունը լայնորեն ծանոթանում է [[Հին Եգիպտոս]]ի հուշարձաններին, և սկիզբ է դրվում [[Հին Արևելք]]ի հնագիտությանը։ Հնագիտությունը արագ զարգանում է [[XIX դար|XIX]] դ. սկզբից՝ բուրժուական պատմագիտության վերելքին զուգընթաց։XIX դ. կեսին [[Ֆրանսիա]]յում հայտնաբերվել են հինքարեդարյան առաջին կայանները։ [[Դանիա]]ցի հնագետներ Թոմսենը և Վորսոն «նախապատմական» հուշարձանների ամբողջությունը ստորաբաժանեցին ըստ հնագիտական դարերի։ 1870-ական թթ. Հ. [[Շլիման, Հ.|Շլիման]]ը, պեղումներ կատարելով [[Տրոյա]]յում և [[Միկենք]]ում, ապացուցեց [[Հոմերոս]]ի պոեմների պատմական հիմքը։XIX դ. վերջին և XX դ. սկզբին շվեդացի հնագետ Օ. Մոնտելիուսը ստեղծեց տիպաբանական-համեմատական մեթոդը, որը մինչև օրս Հ-յան հիմնական մեթոդներից է։ Անտիկ մշակույթի ուսումնասիրության համար մեծ նշանակություն են ունեցել [[Աթենք]]ի, [[Սպարտա]]յի, [[Միլեթ]]ի, [[Պիրիենա]]յի, [[Պերգամոն]]ի և այլ քաղաքների պեղումները։ XX դ. խոշորագույն հայտնագործություններից են՝ [[Թութանխամոն]] փարավոնի դամբարանը [[Եգիպտոս]]ում, ավելի քան 2 մլն տարվա հնություն ունեցող Օլդուվայան հինքարեդարյան մշակույթը Աֆրիկայում, մ. թ. ա. VII հազարամյակի Չաթալ-Հույուկ խոշոր երկրագործական բնակավայրը [[Թուրքիա]]յում և այլն։
 
====Հնագիտությանը նախահեղափոխական Ռուսաստանում և ՍՍՀՄ-ում====
 
Դեռ [[Պետրոս I]]-ը հավաքել է հնագիտական առարկաներ և 1718-ին հրապարակել է հնությունների վերաբերյալ 2 հրահանգ։ [[Սև ծով]]ի հս. ափերի միացումը [[Ռուսաստան]]ին նպաստեց անտիկ հնագիտության զարգացմանը։ XIX դ. պեղվել են բազմաթիվ [[Սլավոններ|սլավոն]]ական և սկյութական հուշարձաններ։ Նույն դարի 2-րդ կեսից մինչև XX դ. սկիզբը ուսումնասիրվել են բրոնզեդարյան և քարեդարյան հնավայրեր։Հոկտեմբերյանհնավայրեր։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, 1919-ին Վ. Ի. Լենինի ստորագրած դեկրետով հիմնադրվել է Նյութական մշակույթի պատմության պետական ակադեմիան (1937-ից՝ ՍՍՀՄ ԴԱ ինստ.), որը գլխավորում էր հնագիտական աշխատանքները ՍՍՀՄ-ում։ Այժմ ՍՍՀՄ ԴԱ հնագիտության ինստ-ը (Մոսկվայի և Լենինգրադի բաժանմունքներով) կազմակերպում է արշավախմբեր ինչպես ՍՍՀՄ-ում, այնպես էլ արտասահմանում։ Հանրապետական բոլոր ակադեմիաների կազմում գործում են Հ-յան ինստ-ներ կամ բաժիններ։ Հնագետներ են պատրաստում ավելի քան 10 համալսարանների մասնագիտացված ամբիոններ։ Շուրջ 600 թանգարաններ ունեն հնագիտության բաժիններ։ Սովետական իշխանության տարիներին հնագիտական ուսումնասիրությունների շնորհիվ հնարավոր է դարձել ներկայացնելու հասարակության և մշակույթի զարգացումը ՍՍՀՄ տարածքում՝ սկսած հին քարի դարի վաղագույն Փուլերից։ Հայտնաբերվել են քարեդարյան կայաններ և մշակույթի այլ հուշարձաններ։ Անդրկովկասում և Հարավային Թուրքմենիայում բացահայտվել են մ. թ. ա. YI—V հազարամյակների երկրագործական նստակյաց բնակավայրեր։ Ուսումնասիրվել են մ. թ. ա. II հազարամյակի մետաղագործական մշակույթներ։ ԱՍՀՄ տարածքում ուսումնասիրվել են առաջին պետությունները, հայտնաբերվել են ստրկատիրական և վաղ [[Ֆեոդալիզմ|ֆեոդալակ]]ան մշակույթներ։ խոշոր աշխատանքներ են տարվել Բոսպորի թագավորության և սկյութական հուշարձանների ուսումնասիրման գործում։ Պեղումների շնորհիվ բացահայտվել է հին Իարեզմի քաղաքակրթությունը, ուսումնասիրվել [[Պարթևներ|Պարթև]]ական պետության հս-արլ. հատվածը։ Մեծ է սովետական հնագիտության ավանդը ֆեոդալական հասարակության հետազոտման գործում։ [[Կիև]]ի, [[Նովգորոդի մարզ|Նովգորոդ]]ի և այլ քաղաքների պեղումները լույս են սփռում միջնադարյան Ռուսիայի կյանքի՝ մինչ այդ անհայտ կողմերի վրա։
 
==== Հնագիտությունը Հայաստանում ====
 
[[Հայաստան]]ում հնագիտական առաջին պեղումները կատարել է Ա. Դ. [[Երիցյան Ա.|Երիցյան]]ը։ 1871-ին Որնակ (այժմ՝ [[Ակներ (Լոռու մարզ)|Ակնե]]ր, Ալավերդի քաղաքի շրջագծի մեջ) գյուղի մոտ նա պեղել է վաղ երկաթի դարի 23 դամբարան։ Նախահեղափոխական շրջանում մեծածավալ պեղումներ են կատարել Ե. [[Լաչայան]]ը և ժ. դը Մորգանը։ Վերջինս, 1909-ին Արտին լեռան լանջերին հայտնաբերել է քարեդարյան կայաններ։ 1898—99-ին Լեհլհսն-Հաուլցլոի և Բելքի գլխավորած գերմանական արշավախումբը, իսկ 1916-ին Հ. [[Օրբեչի]]ն և Ն.[[Նիկողայոս Մառ|Մաո]]ը պեղումներ են կատարել [[Վան]]ում ([[Թոփրախկալե]])։ Աակայն ամենանշանակալին Ն. Մառի ղեկավարությամբ կատարված պեղումներն էին միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիում։ Սովետական իշխանության հաստատումից հետո հնագիտական աշխատանքը կազմակերպել է Հայաստանի հնությունների պահպանության կոմիտեն՝ Ա. Թաիթանյանի գլխավորությամբ։ 20-ական թթ. վերջից մինչև 30-ական թթ. կեսերը պեղումներ են կատարվել է լարում, Դոլովինոյում, [[Վաղարշապատ]]ում, Անբերդում, Շենգավիթում և այլուր։ 1937-ին Ս. Տեր-Ավետիսյանի, հետագայում՝ Կ. Ղաֆադարյանի ղեկավարությամբ սկսվել են Հայաստանի միջնադարյան մայրաքաղաք Դվինի, իսկ 1939-ին, Բ. Պիուորովսկու ղեկավարությամբ՝ ուրարտական Թեյշեբաինի (Կարմիր բլուր) քաղաքի կանոնավոր պեղումները։Հայրենականtպատերազմինպեղումները։ Հայրենականtպատերազմին հաջորդող տարիները նշանավորվել են Հայաստանի անտիկ ժամանակաշրջանի ուսումնասիրության ասպարեզում ձեռք բերած հաջողություններով։ Բ. Առաքեչյանի ղեկավարությամբ սկսվել են Դառնիի, Արմավիրի, իսկ վերջին տարիներին՝ [[Արտաշատ]]ի պեղումները։ Կարևոր նշանակություն ունեն ուրարտ. [[Էրեբունի]] (Կ. Հովհաննիսյան) և [[Արգիշտիխինիլի]] (Հ. Մարտիրոսյան) քաղաքների ուսումնասիրությունը։ Վերջին երկուսուկես տասնամյակի ընթացքում հիմնովին լրացվել է Հայաստանի հնագիտության աղբյուրագիտական հիմքը։ Կանոնավոր պեղվում են քարեդարյան ([[Երևան]]յան քարայրեր), վաղ երկրագործական ([[Թեղուտ]]) և [[Կուր]]-[[Արաքս]]յան (Մոխրաբլուր, Ջրահովիտ, Շենգավիթ, Հառիճ) մշակույթների, զարգացած բրոնզի և վաղ երկաթի դարերի ([[Լճաշեն]], [[Արթիկ]], [[Մեծամոր]], Շամիրամ, [[Դվին]] և այլն) հուշարձաններ։ Նորանոր նյութեր են հայտնաբերվել անտիկ ժամանակաշրջանի ([[Շիրակավան]]) և միջնադարյան ([[Մարմարաշեն]], Անբերդ, Լոռե, Սպիտակ և այլն) հնավայրերի պեղումներից։ Այժմ Հայաստանում հնագիտական աշխատանքները գլխավորում է ՀԱՍՀ ԴԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը։ Հնագիտության կարևոր կենտրոններ են նաև Երևանի համալսարանի հայագիտական հետազոտությունների կենտրոնը և հնագիտության ու ազգագրության ամբիոնը, Հայաստանի պատմության պետական թանգարանը։
 
{{ՀՍՀ}}