«Հեդոնիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (12), ։ → ։ (9), ՝ → ՝ (4), → (22), )։ → )։ (3), ( → ( (4) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (7) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Հեդոնիզմ''', բարոյական սկզբունք, ըստ որի հաճույքին ձգտելը [[մարդ]]ու վարքագիծը որոշող հիմնական շարժառիթն է։ Հեդոնիստական բարոյագիտական ըմբռնումներում հաճույքը արտաքին բարիք է (հաճույքը բարություն է, տառապանքը՝ չարիք) և մարդու գոյության իմաստը։ Հեդոնիզմ ձևավորվել է [[Հին Հունաստան]]ում (կիրենիկներ, Էպիկուր, էպիկուրյան ոաց)։ Հետագայում Հեդոնիզմի պրոբլեմը հետաքրքրում է Վերածննդի և Լուսավորականության շրջանի փիլիսոփաներին։ XVIII դ. ֆրանսիական մատերիալիստները Հեդոնիզմի սկզբունքը գործածում են բանական էգոիզմի ուսմունքի հիմնավորման համար։ Հեդոնիզմը բովանդակվում է ուտիլիտարիստական բարոյագիտության մեջ (Ի. Բենթամ, Ջ. Ս. Միւ)։ Հեդոնիզմին են անդրադառնում արդի բուրժուազիական հասարակագիտական տեսություններում (Մ. Շլիկ, Զ. Մանտայանա, Հ. Մարկուզե և ուրիշներ)։ Հեդոնիզմը հիմնականում առնչվում է [[Հասարակություն|հասարակության]] նատուրալիստական ըմբռնումներին և այդ իմաստով քննադատվում է մարքսիստական փիլիսոփայության մեջ։ Հեդոնիզմը չի կարող դառնալ ո՝ չ բարոյականության հիմնավորում, ո՝ չ նրա չափանիշ, քանի որ այն վերջ ի վերջո հանգում է բարոյականության հասարակական բովանդակության ժխտմանը, ռելյատիվիզմի հաստատմանը, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ [[անբարոյականություն|անբարոյականության]] քարոզմանը։
{{ՀՍՀ}}
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հեդոնիզմ» էջից