«Ջրափի»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 3115 բայտ ,  7 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
}}
 
'''Ջրափի''', Գյուղ Մարալիկի տարածաշրջանում, Մարալիկ քաղաքից 16կմ հարավ-արևմուտք, մարզկենտրոնից գտնվում է 32կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Չըռփլի, Չորթուլի, Ջրարփի, Քյորփիլու, Կեկաչ, Դեղաճ անվանումները: Ախուրյանի ջրամբարի կառուցման պատճառով Ջրափի գյուղը ստեղծվել է 1974 թ-ին Ներքին և Վերին Ջրափի գյուղերի ապաբնակեցվելուց հետո: Ջրափի է վերանվանվել 1947 թ-ին:Գյուղը տեղադրված է Ախուրյան գետի ձախափնյա սարահարթում` ծովի մակարդակից 1500մ բարձրության վրա:
'''Ջրափի''', գյուղ [[Հայաստան]]ի [[Շիրակի մարզ]]ում, մարզկենտրոնից 32 կմ հարավ-արևմուտք, Ախուրյանի ձախ կողմում։
== Կլիմա ==
 
Ունի ցուրտ կլիմա, սակավ տեղումներ: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 600-700մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններն են:
Հիմնադրվել է [[1974]] թ.-ին ապաբնակեցված Ներքին և Վերին Ջրափի գյուղերի բնակիչներին վերաբնակեցնելու համար:
 
== Բնակչություն ==
Բնակչության նախնիները գաղթել են [[Արևմտյան Հայաստան]]ի [[Ալաշկերտ]]ի, Բուլանղի, [[Մուշ]]ի, [[Էրզրում]]ի շրջաններից: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը [[2013]] թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 847 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 51%, կանայք` 49%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 33%, աշխատունակներ` 52%, հետաշխատունակներ` 15%: Ունի 91 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց:
Ջրափիի ազգաբնակչության փոփոխությունը.<ref name=hay_gyux>{{cite web|url=http://www.cadastre.am/storage/files/pages/pg_907871769_HH_bnak._bar..pdf |title=Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 171|date= |accessdate=2014 Մայիսի 8}}</ref>
 
 
==Տնտեսություն==
Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 645հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 189 և 1006 հեկտար: Մշակում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաներ, պտուղներ: Նախկինում համեմատաբար մեծ մակերես են զբաղեցրել շաքարի ճակնդեղի ցանքերը, որոնք կրճատվել են 1988 թվականի երկրաշարժի արդյունքում Սպիտակի գործարանի փլուզման պատճառով: Զբաղվում են նաև անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:<ref name="">http://shirak.gov.am/about-communities/673/</ref>
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ:
== Հիմնախնդիրներ ==
 
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:
== Պատմամշակութային կառույցներ ==
Գյուղի շրջակայքում կան Սուրբ Սարգիս, Սուրբ Գրիգոր, Սուրբ Աստվածածին եկեղեցիները:
Ջրափիում է գտնվում “Բվի” [[քարանձավ]]ը:
 
== Տես նաև ==
92

edits