«Կառլ Լիննեյ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: - →  - , , → , (50), ։ → ։ (32), ՝ → ՝ (19), → (82), ), → ), (4), ( → ( (5) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (9) oգտվելով ԱՎԲ
Տող 36.
[[Պատկեր:Carl von Linné i Lund.jpg|մինի|աջից|240px|Լինեուսի արձանը Լունդում։ <br />
<small>2005թ. լուսանկար</small>]]
'''Կարլ Լինեյ''' ({{lang-sv|Carl Linnaeus, Carl Linné}}, {{lang-la|Carolus Linnaeus}}, ազնվականություն ստանալուց հետո՝ ''Carl von Linné''; [[1707]]թ. [[մայիսի 23]], [[Ռոսհուլտ]]&nbsp;-&nbsp;[[1778]]թ.[[հունվարի 10]], [[Ուպսալա]]), [[Շվեդիա|շվեդ]] բնագետ և բժիշկ, կենդանական և բուսական աշխարհի իր ժամանակի ամենակատարյալ դասակարգման համակարգի հեղինակը։ Գլխավոր նորամուծություններից մեկը «տեսակ» հասկացության և տարբեր կարգաբանական դասերի միջև տարբերությունների բացատրությունն էր և կենդանի օրգանիզմներին [[լատիներեն]] կրկնակի անվանումներ տալը։
== Անունը ==
Լինեյ ազգանունը [[Լորենի|լորենու]] շվեդերեն Lind անվան լատիներենացված ձևն է՝ երբ Նիլս Ինգեմարսոնը գնացել էր սովորելու Լունդի համալսարանում, նա այն ժամանակների սովորության համաձայն՝ իր իսկական ազգանունը փոխարինեց լատիներեն կեղծանունով, դրա համար ընտրելով Ինգեմարսոնների տոհմական խորհրդանիշ հանդիսացող լորենի ծառի հետ կապ ունեցող բառ։ Շվեդիայում Լինեյին սովորաբար անվանում են Carl von Linné Կարլ վան Լինե՝ այն անունով, որը նա սկսեց կրել այն ազնվականության աստիճան ստանալուց հետո, անգլերեն անվանում են Carl Linnaeus Կարլ Լինեուս՝ ծնված օրն ստացած անունով։
Տող 44.
* Գերմանացի գրող [[Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե]]` «Բացառությամբ [[Ուիլյամ Շեքսպիր|Շեքսպիրի]] և [[Բենեդիկտ Սպինոզա|Սպինոզայի]], ես չեմ ճանաչում որևէ մեկին, ով ինձ վրա ավելի ուժեղ ազդեցություն ունեցած լինի» <ref name="autogenerated3" />
* Շվեդ գրող Աւգուստ Ստրինդբերգ. «Լինեուսն իրականում բանաստեղծ էր, ով դարձել է բնագետ»<ref name="deceased">{{cite web |url=http://www.linnaeus.uu.se/online/life/9_0.html |title=Linnaeus deceased |publisher=[[Uppsala University]] |work=Linné on line |accessdate=3 October 2011}}</ref>
* Լինեուսին շնորհել են նաև համաշխարհային գիտության մեջ նրա առանձնահատուկ նշանակությունն ընդգծող այլաբանական անուններ''{{lang|la|Princeps botanicorum}}'' (Բուսաբանության արքայազն), «Հյուսիսի Պլինիոս» (այստեղ Լինեուսը համեմատվում է Բնագիտության պատմության հեղինակ [[Պլինիոս Ավագ]]ի հետ), «Երկրորդ [[Ադամ]]»<ref name="Broberg7">[[#Broberg|Broberg (2006)]], p. 7.</ref>, ինչպես նաև՝ «Դրախտի տիրակալ» և «Կենդանիներին անուններ տվող»։
* Ինքնակենսագրականներից մեկում Լինեուսն իր մասին գրում է «Փոքրիկ խրճիթից կարող է դուրս գալ մեծ մարդ»։ <ref name="Broberg7"/>
 
Տող 64.
1727թ. Լինեյն ընդունվում է Վեկշյոյին ամենամոտ գտնվող Լունդի համալսարանը, որտեղ պրոֆեսոր Կիլիան Ստոբեուսի մոտ ուսումնասիրում է պատմություն և բժշկագիտություն։
 
Յուհան Րոտմանի խորհրդով 1728թ. օգոստոսին Լինեյը տեղափոխվում է ավելի մեծ և հին, դեռևս 1474թ. հիմնադրված [[Ուպսալա]]յի համալսարան, որտեղ բժշկագիտություն սովորելու հնարավորություներն ավելի մեծ էին։ Այստեղ նա ծանոթանում է իր տարիքի ուսանող Պետեր Արտեդիին (1705—1735), ում հետ միասին սկսում է այդ ժամանակներում գոյություն ունեցող բնապատմական դասակարգումները վերանայելու աշխատանքները։ Լինեյը հիմնականում բույսերով, իսկ Արտեդին՝ ձկներով և երկկենցաղներով։
 
== Գիտական գործունեությունը ==
Տող 71.
Նկարագրել է [[բույս]]երի ավելի քան տասը հազար տեսակ, որոնցից մոտավորապես մեկուկես հազարը՝ նոր։ Նկարագրել է նաև [[կենդանիներ]]ի մեծ թվով տեսակներ։
 
Մասամբ, նաև Լինեյի շնորհիվ է մարդկությունն ստացել [[Ցելսիուսի սանդղակ|Ցելսիուսի ներկայիս սանդղակը]]։ Սկզբում Ուպսալայի համալսարանում Լինեյի գործընկեր պրոֆեսոր [[Անդերս Ցելսիուս]]ի (1701—1744) հայտնագործած [[ջերմաչափ]]ի սանդղակի վրայի զրոն համապատասխանում էր [[ջուր|ջրի]] եռման, իսկ 100° [[ջերմաստիճան]]ը` սառեցման կետին: [[Ջերմոց]]ներում պայմանները չափելու ժամանակ ջերմաչափեր օգտագործելիս Լինեյը համարելով դա անհարմար, 1745թ.` արդեն Ցելսիուսի մահից հետո «շրջեց սանդղակը», նրան տալով ներկայիս՝ մեզ համար արդեն սովորական դարձած տեսքը։
 
Կարլ Լինեյը գիտության և մշակույթի այն գործիչներից մեկն է, որոնց գործունեության հետ է կապված ներկայիս տեսքն ստացած գրական [[շվեդերեն]]ի կայացումը։