«Արեգակնային ժամացույց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (24), ։ → ։ (21), ՝ → ՝ (4), → (48), )։ → )։ (4), ( → ( (6) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (9) oգտվելով ԱՎԲ
Տող 2.
'''Արեգակնային ժամացույց''', սարք, որի օգնությամբ որոշվում էր տեղային [[արեգակնային ժամանակ]]ը։ Սովորաբար կազմված է դեպի հարավ ուղղված թվատախտակից և ձողից։ Ժամանակը որոշվում է թվատախտակի վրա ձողի ստվերով և հորիզոնական գծով կազմած անկյունով։ Ձողն անշարժ է և ուղղված երկրագնդի առանցքին զուգահեռ։
 
Ըստ թվատախտակի դիրքի, արեգակնային ժամացույցները լինում են՝ հասարակածային, հորիզոնական և ուղղաձիգ ([[ստվերաչափ]])։
 
Հասարակածային ժամացույցներում թվատախտակի հարթությունը զուգահեռ է երկնային հասարակածի հարթությանը (այն հորիզոնական հարթության հետ կազմում է 90°-<math> \varphi </math> անկյուն, որտեղ <math> \varphi </math>-ն տեղի աշխարհագրական լայնությունն է)։ Ժամագծերը նշվում են թվատախտակի թե' վերին և թե' ստորին երեսներին։ [[Գարուն|Գարնանն]] ու [[ամառ|ամռանը]], երբ [[Արեգակ]]ը գտնվում է հյուսիսային կիսագնդում, օգտվում են վերին, իսկ [[աշուն|աշնանն]] ու [[ձմեռ|ձմռանը]]՝ ստորին երեսից։ Ժամագծերը տարվում են իրարից հավասար հեռավորությունների (15°) վրա, և կեսօրվա ժամագիծը ուղղվում է դեպի հյուսիս։ Հորիզոնական ժամացույցների թվատախտակի հարթությունը հորիզոնական դիրք ունի։ Ժամագծերը կեսօրի (ժամը 12-ի) գծի նկատմամբ սիմետրիկ են և տարված ըստ <math> \mathrm{tg}\ x = \mathrm{tg}\ t * \sin \varphi </math> բանաձևի (<math> x </math>-ը համապատասխան ժամագծի ու կեսօրի գծի միջև գտնվող անկյունն է, <math> t </math>-ն՝ [[Արեգակ]]ի ժամային անկյունը)։
 
Ուղղաձիգ ժամացույցները սովորաբար պատրաստում են շենքերի հարավային պատի վրա։ Ժամագծերը տարվում են հորիզոնականին համանման և ըստ <math> \mathrm{tg}\ x = \mathrm{tg}\ t * \cos \varphi </math> բանաձևի։ Հին ու միջնադարյան [[Հայաստան]]ում սովորաբար օգտագործվել են ուղղաձիգ ժամացույցներ։
Տող 48.
Plaque of Architect Hovhannes Margarian, Yerevan, Armenia.jpg|Ճարտարապետ Հովհաննես Մարգարյանի հուշաքարը, [[Երևան]]
Matenadaran (21).jpg|Արեգակնային ժամացույցներ [[Մատենադարան]]ի մուտքի դռների վրա
Ancient Armenian Sun Moon and Star dial Reconstructed by academician Paris Herouni Yeravan Armenia.jpg|Հին հայկական արեգակնային, լուսնային և աստղային ժամացույց (վերաստեղծել է ակադեմիկոս [[Պարիս Հերունի]]ն)։
</gallery>
</center>