«Աստղաբաշխություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: - →  -  (3), կմ →  կմ (2), , → , (39), ։ → ։ (39), ՝ → ՝ (12), → (87), ), → ), (3), )։ → )։ (6), ( → ( (14) oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎիքիԲ...
չ clean up, փոխարինվեց: → (22), ;կ → ; Կ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Աստղաբաշխություն''', [[աստղագիտություն|աստղագիտության]] բաժին, զբաղվում Է [[աստղային համակարգեր]]ի, հատկապես մեր [[Գալակտիկա]]յի կառուցվածքի և զարգացման հարցերով։ Այս ասպարեզում պատմականորեն առաջին և կարևորագույն հետազոտությունները ([[XVIII-րդ դար]]ի երկրորդ կես) նվիրված Էին աստղային վիճակագրությանը ([[Ուիլիամ Հերշել|Ու. Հերշել]], [[Ջոն Հերշել|Ջ. Հերշել]] և այլք)։ Պարզվեց, որ [[Ծիր Կաթին]]ի գոտուն մոտենալիս տեսանելի [[աստղ]]երի թիվը խիստ աճում Է։ Դա հիմք տվեց եզրակացնելու, որ գոյություն ունի սահմանափակ աստղային համակարգ՝ Գալակտիկա, որի կազմի մեջ մտնում Է նաև [[Արեգակ]]ը։ Միաժամանակ աստղային հաշվումները ցույց տվեցին, որ Արեգակից հեռանալիս աստղերի թիվը զգալիորեն նվազում Է։ Այդ երևույթը հետագայում մեկնաբանվեց որպես լույսի միջաստղային կլանման հետևանք։ Մեզ համեմատաբար ավելի մոտ գտնվող աստղերի հեռավորությունների և լուսատվությունների որոշումը հնարավորություն տվեց բնութագրելու տարբեր լուսատվություն ունեցող աստղերի հարաբերական քանակը ([[Լուսատվության ֆունկցիա]]), ինչպես նաև ընդհանուր աստղային խտությունը։ Ստացվեց, որ Արեգակի շրջակայքում 1 [[Պարսեկ|Պս<sup>3</sup>]]–ում կա 0, 12 աստղ։ Կապ հաստատվեց նաև աստղերի լուսատվության ֆունկցիայի, ընդհանուր խտության և տվյալ աստղային մեծությունից ավելի պայծառ աստղերի թվի միջև ([[Հուգո Զելիգեր|Հ. Զելիգեր]], [[Կառլ Շվարցշիլդ|Կ. Շվարցշիլդ]])։
 
==Աստղային կինեմատիկա==
Աստղաբաշխության մյուս բաժինը [[աստղային կինեմատիկա]]ն Է։ Սեփական շարժումների (տեսանելի տեղափոխություն [[երկնոլորտ]]ի վրա) վիճակագրական ուսումնասիրությամբ հայտնաբերվեց, որ աստղերի շարժումները գերադասելի են թվում որոշ ուղղությամբ։ Այդ երևույթը սկզբում մեկնաբանվեց որպես աստղային երկու հոսքերի գոյություն, իսկ հետագայում՝ աստղերի արագությունների էլիպսոիդալ բաշխման հետևանք։ Ինչպես պարզվեց, այն պայմանավորված է Գալակտիկայի պտույտով՝ իր [[սիմետրիայի առանցք]]ի շուրջը։ Այդ պտույտը [[1927]]-ին բացահայտեց [[Յան Օորտ|Յ. Օորտը]]՝ ուսումնասիրելով աստղերի տեսագծային արագությունները։ Գալակտիկայի կենտրոնից հեռանալիս պտտման անկյունային արագությունը փոքրանում է (Արեգակի հեռավորության վրա պտտման գծային արագությունը մոտ 230&nbsp;կմ Կմ/վ է)։ Արեգակի շրջակա աստղերը, կախված Գալակտիկայի կենտրոնի նկատմամբ ունեցած ուղղությունից, կարող են Արեգակին մոտենալ կամ հեռանալ։
 
Արեգակի շրջակայքում գտնվող աստղերի տեսագծային արագությունների միջև եղած այդ տարբերությունների շնորհիվ էր, որ հայտնագործվեց Գալակտիկայի պտույտը։ Հետագայում այն հաստատվեց և մանրամասնորեն ուսումնասիրվեց [[ռադիոաստղագիտական մեթոդ]]ներով՝ Գալակտիկայում [[ջրածին|ջրածնի]] ամպերի տեսագծային արագությունների հիման վրա։ [[1950]]-ին հաստատվեց, որ Գալակտիկայում, բացի մինչ այդ հայտնի [[աստղակույտեր]]ից, գոյություն ունեն համակարգեր, որոնց տարիքը (5{{E|5}}&nbsp;-&nbsp;10<sup>8</sup> տարի) շատ ավելի փոքր է Գալակտիկայի տարիքից։ Այդ համակարգերը կոչվեցին [[աստղասփյուռներ]]։ Ամբողջությամբ վերցրած Գալակտիկան ներկայացնում է առանձին ենթահամակարգերի վերադրում։ Այդ ենթահամակարգերն իրարից տարբերվում են իրենց տարիքով և տարածական բաշխվածությամբ, այսինքն՝ Գալակտիկայի [[սիմետրիայի հարթություն|սիմետրիայի հարթության]] և կենտրոնի նկատմամբ ունեցած խտացման աստիճանով։ Ամենաերիտասարդ կազմավորումներն ավելի ուժեղ են խտացված սիմետրիայի հարթության նկատմամբ, իսկ առավել ծերերը կենտրոնի նկատմամբ ունեն սիմետրիկ բաշխում։ Ենթահամակարգերը տարբերվում են նաև արագությունների դիսպերսիայով, որն ավելի փոքր է երիտասարդ կազմավորումների դեպքում։
 
==Աստղային դինամիկա==
Աստղաբաշխության երրորդ բաժինը [[աստղային դինամիկա]]ն է։ Զբաղվում է երկնային մարմինների փոխադարձ ազդեցությունների և շարժումների ընդհանուր հատկությունների ուսումնասիրությամբ։ ժամանակակից աստղային դինամիկայի ձևավորումը կապված է [[Վիկտոր Համբարձումյան|Վ. Համբարձումյանի]] անվան հետ։ Ըստ Վ. Համբարձումյանի, աստղային համակարգի ներսում յուրաքանչյուր մարմին ենթակա է երկու տեսակի ուժերի ազդեցության՝ համակարգի բոյոր մարմինների համատեղ [[ձգողական ուժ]]ի (կանոնավոր աժ) և մարմինների մոտիկ անցումների հետեանքով առաջ եկող [[խանգարումների ուժ]]ի (անկանոն ուժ)։ Այն ժամանակամիջոցը, որի ընթացքում անկանոն ուժերի ազդեցությունը կուտակվելով հավասարվում է կանոնավոր ուժերի ազդեցությանը (ռելաքսացիայի ժամանակ), շատ մեծ է՝ շուրջ 10<sup>16</sup> տարի։ Այդ պատճառով Գալակտիկայում շատ դեպքերում կարելի է արհամարհել անկանոն ուժերի ազդեցությանը։ Սակայն այնպիսի համակարգերում, ինչպիսին բազմակի աստղերն ու աստղակույտերն են, անկանոն ուժերը էական դեր են խաղում։ Աստղակույտերի ներսում, աստղերի շարժումների հետևանքով, տեղի են ունենում փոխադարձ մերձեցումներ։ Այդ մերձեցումների ժամանակ կատարվում է աստղերի էներգիաների փոխանակություն, որի շնորհիվ աստղակույտի որոշ աստղեր ձեռք են բերում խմբից հեռանալու համար անհրաժեշտ արագություն։ Այդ պրոցեսը հանգեցնում է աստղակույտի աստիճանական քայքայմանը ([[բաց աստղակույտեր]]ինը՝ 10<sup>9</sup>&nbsp;-&nbsp;10<sup>10</sup> տարում, իսկ [[գնդաձև աստղակույտեր]]ինը՝ 10<sup>12</sup>&nbsp;-&nbsp;10<sup>13</sup> տարում)։ Աստղակույտի քայքայման համար անհրաժեշտ ժամանակամիջոցը նրա կյանքի տևողության գնահատականն է։ Այդ գնահատականները աստղակույտերի վերաբերյալ դիտողական տվյալների հետ միասին հիմք ծառայեցին Վ. Համբսւրձումյանի համար՝ հիմնավորելու այն տեսակետը, որ Գալակտիկայի կյանքի ժամանակակից վիճակի տևողությունը չի անցնում 10<sup>10</sup> տարուց («ժամանակի կարճ սանդղակ»), որը շուրջ հազար անգամ պակաս է մինչ այդ ընդունված գնահատականից («ժամանակի երկար սանդղակ»)։ Անկանոն ուժերի ազդեցությունը հաշվի առնող նոր մեթոդների կիրառությունը թույլ տվեց եզրակացնել, որ [[բազմակի աստղեր]]ի բաղադրիչներն ունեցել են համատեղ ծագում, իսկ աստղասփյուռները երիտասարդ աստղերի լայնացող և արագ քայքայվող համակարգեր են. նրանց հասակը 10<sup>7</sup> տարվա կարգի է։ Անկանոն ուժերի ազդեցության տակ յուրաքանչյուր աստղային համակարգ աստիճանաբար&nbsp;կմոտենա Կմոտենա ամենահավանական կամ վիճակագրական հավասարակշռության վիճակի։ Մեր Գալակտիկան չի հասել հավասարակշռության վիճակի՝ դրա համար անհրաժեշտ ժամանակամիջոցը (10<sup>15</sup> տարի) շատ մեծ է նրա տարիքից։
 
== Տես նաև ==