«Հիպերգեն պրոցեսներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (18), ։ → ։ (6), ՝ → ՝ , → (24), ), → ), , ( → ( (2) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (3) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Հիպերգեն պրոցեսներ''' (< հիպեր... և γένεσις-ծագում), [[միներալային նյութ]]ի քիմիական և ֆիզիկական վերափոխման պրոցեսներ [[երկրակեղև]]ի վերին հորիզոններում և մակերևույթում [[մթնոլորտ]]ի, [[ջրոլորտ]]ի ու կենդանի օրգանիզմների ներգործության շնորհիվ ցածր [[ջերմաստիճան]]ների դեպքում։ Հիպերգեն պրոցեսներն ընդգրկում են՝ քիմական քայքայումն ու տարրալուծումը, [[հիդրոլիզ]]ը, [[հիդրատացում]]ը, [[օքսիդացում]]ը, [[կարբոնատացում]]ը և այլն։ Հիպերգեն պրոցեսների ազդեցությամբ տեղի են ունենում [[հանքավայր]]երի հողմահարման կեղևի և օքսիդացման զոնայի առաջացումը, ստորերկրյա, [[գետ]]երի, [[Լիճ|լճ]]երի, [[ծով]]երի և [[օվկիանոս]]ի ջրերի բաղադրության ձևավորումը, քեմոգեն և բիոգեն նստվածքագոյացումը, նստվածքների դիագենեզը և վաղ [[էպիգենեզ]]ը։ Եթե ներքին պրոցեսների համար կարևոր ազդակներ են ծառայում ջերմաստիճանը և [[ճնշում]]ը, ապա հիպերգեն պրոցեսների առաջատար գործոններն են միջավայրի ալկալիականությունը կամ թթվայնությունը և օքսիդացման-վերականգնման պոտենցիալը։ Մեծ դեր են խաղում նաև կենսաերկրաքիմիական պրոցեսները։ Հիպերգեն պրոցեսների հետևանքով առաջանում են մի շարք արժեքավոր օգտակար հանածոների ([[նիկել]], [[երկաթ]], [[մագնեզիտ]], [[բոքսիտ]], [[կաոլին]], [[Ոսկի|ոսկու]] և [[պլատին]]ի ցրոնային) հանքավայրեր։
{{ՀՍՀ}}