«Կոպուլատիվ օրգաններ»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, փոխարինվեց: → (8) oգտվելով ԱՎԲ
չ (clean up, փոխարինվեց: , → , (14), ։ → ։ (6), ՝ → ՝ , → (18), ), → ), (3), )։ → )։ , ( → ( (4) oգտվելով ԱՎԲ)
չ (clean up, փոխարինվեց: → (8) oգտվելով ԱՎԲ)
'''Կոպուլատիվ օրգաններ''', զուգավորման [[Օրգան (կենսաբանություն)|օրգաններ]], [[կենդանիներ]]ի հատուկ օրգաններ, որոնց օգնությամբ արուների [[սերմնահեղուկ]]ը անցնում է էգերի [[օրգանիզմ]], որտեղ որոշ ժամանակ այն պահպանվում է կենսունակ վիճակում։ Կոպուլատիվ օրգանները հատուկ են միայն ներքին բեղմնավորություն ունեցող կենդանիներին։ Սերմնահեղուկի փոխանցումը էգին իրականանում է ինչպես իսկական կոպուլատիվ օրգաններով, այնպես էլ այլ օրգաններով, որոնք անամիապես կապված չեն սեռական համակարգի հետ։ Իսկական կոպուլատիվ օրգանները ունեն թարթիչավոր և ժապավենաձև [[որդեր]]ը, հոդվածոտանիների բարձր խմբերի ներկայացուցիչները, [[ողնաշարավորներ]]ից՝ [[սողուններ]]ը, [[թռչուններ]]ը և [[կաթնասուններ]]ը։ Արուների կոպուլատիվ օրգանների ֆունկցիան կարող են կատարել վերջավորությունները ([[խեցգետնակերպեր]], [[սարդեր]]), լողակների ելուստները (ձկներ), բերանային օրգանները (տզեր, անթև միջատներ), շոշափուկները (որոշ գլխոտանի փափկամորթներ)։ Կոպուլատիվ օրգանների մորֆոլոգիական առանձնահատկություններն ունեն կարգաբանական նշանակություն։
 
{{ՀՍՀ}}
286 513

edits