«Խալ»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, փոխարինվեց: → (5) oգտվելով ԱՎԲ
չ (clean up, փոխարինվեց: , → , (21), ։ → ։ (9), → (28), ), → ), , ( → ( (4) oգտվելով ԱՎԲ)
չ (clean up, փոխարինվեց: → (5) oգտվելով ԱՎԲ)
[[Պատկեր:1D-I-k ouC8.jpg|մինի|աջից|250px|Խալ]]
 
'''Խալ''', բնածին բծեր, նեվուս (naevus maternus), մաշկի զարգացման բնածին արատ, երբ մաշկի առանձին հատվածներ տարբերվում են գույնով կամ մակերևույթի գորտնուկանման տեսքով։ Որոշակի տեղադրություն չունի։
 
Անոթային (հեմանգիոմա) խալերը բնորոշվում են տարբեր մեծությամբ, անհավասար եզրերով, վարդագույն կամ կապտակարմիր գույնով, սեղմելիս գունատվում են։ Մազանոթային խալերը հարթ են, մակերեսային կամ հանգուցավոր, տեղադրված [[մաշկ]]ի մեջ։ Խոռոչավոր (կավերնոզ) կամ թմբիկավոր խալերն ունեն սպունգանման մակերևույթ։ Գորտնուկանման խալերը լինում են միայնակ կամ բազմաթիվ թմբիկներով, բազմաձև են, գորշ կամ մուգ գույնի, անհավասար եղջերացող մակերևույթով։ Գունակային (պիգմենտային) խալերը բաց դարչնագույնից սև են, [[քորոց]]ի գլխիկի մեծությամբ, իսկ երբեմն ավելի մեծ։ Պիգմենտային խալերի ինքնաբուժումը խիստ վտանգավոր է, հաճախակի վնասումներից դրանք կարող են կազմափոխվել [[մելաևոմա]]յի, որից խալի չափերը մեծանում են, դառնում ավելի պինդ, գունափոխվում են, շրջակայքում առաջանում թարմ պիգմենտային բծեր. մոտակա ավշահանգույցները նույնպես մեծանում են։ Բուժումը. [[էլեկտրակոագուլյացիա]], [[կրիոթերապիա]], [[վիրահատություն]] և [[ճառագայթաբուժում]]։
 
{{ՀՍՀ}}
274 658

edits