«Թթվածնաքաղց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: - →  -  (5), , → , (58), ։ → ։ (38), ՝ → ՝ (10), → (93), ), → ), (4), )։ → )։ (2), ( → ( (14) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (18), ;կ → ; Կ, ;ն → ; Ն, ;պ → ; Պ oգտվելով ԱՎԲ
Տող 2.
 
== Ախտածագում ==
Թթվածնաքաղցի ընթացքում առաջացած ախտաբանական վիճակը պայմանավորված է դեպի հյուսվածքները թթվածնի անցման և դրա յուրացման խանգարմամբ, որի հետևանքով կենսական կարևոր օրգաններում առաջանում են ոչ դարձելի փոփոխություններ։ Թթվածնաքաղցը նկատվում է բավականին հաճախ և հիմք է ծառայում զանազան ախտաբանական գործընթացների առաջացման համար։ Կարճատև թթվածնաքաղցը կարող է առաջանալ նաև օրգանիզմում թթվածնի տեղափոխությունը կամ յուրացումը խանգարող գործընթացների բացակայության դեպքում։ Դա տեղի է ունենում, երբ կտրուկ մեծանում է թթվածնի պահանջը՝ կապված չափից ավելի մեծ ֆիզիկական ակտիվության հետ (ծանր ֆիզիկական աշխատանք, գերլարվածություն և այլն)։
 
== Տեսակներ ==
Թթվածնաքաղցը կարող է լինել ''սուր'', որն առաջանում է մի քանի ''րոպեների'', նույնիսկ՝ ''վայրկյանների'' (կայծակնային) ընթացքում և ''քրոնիկական'', որը տևում է ամիսներ, երբեմն՝ տարիներ։ Սուր հիպօքսիայի դեպքում առաջին հերթին տուժում Է [[կենտրոնական նյարդային համակարգ]]ի բարձրագույն բաժինների, իսկ քրոնիկականի դեպքում՝ [[Սիրտ-անոթային համակարգ|սիրտ-անոթային]], [[Շնչառություն|շնչառական]] և [[արյունատար համակարգ|արյան համակարգ]]երի գործունեությունը։
 
Տարբերում են նաև հետևյալ տեսակները.
* '''հիպօքսիկ թթվածնաքաղց''' - պայմանավորված Պայմանավորված Է ներշնչվող [[օդ]]ում [[թթվածին|թթվածնի]] անբավարարությամբ՝ օրինակ, բարձրություններ բարձրանալիս, [[օրգան|շնչառական օրգան]]ներից [[արյուն|արյան]] մեջ [[թթվածին|թթվածնի]] անցումը դժվարանալիս (շնչառական [[օրգան]]ների հիվանդություն) և շնչառության խանգարումների դեպքում։
* '''հեմիկ թթվածնաքաղց''' - առաջանում Է [[Արյուն|արյան]] մեջ [[թթվածին]]ը կապող [[հեմոգլոբին]]ի պակասության (արյան թթվածնային տարողության փոքրացում), արյան կորստի, [[ածխածին|ածխածնի]] օքսիդով և այլ նյութերով թունավորման, ճառագայթների ազդեցության ևն դեպքերում։
* '''ցիրկուլյատոր թթվածնաքաղց''' - նկատվում Նկատվում Է [[Արյան շրջանառություն|արյան շրջանառության]] խանգարումների դեպքում և պայմանավորված Է միավոր ժամանակում դեպի [[հյուսվածք]]ները ներհոսող արյան քանակության նվազմամբ։
* '''հյուսվածքային թթվածնաքաղց''' - կապված Կապված Է [[Շնչառություն|շնչառական]] [[ֆերմենտ]]ների ակտիվության փոփոխության հետ, որի հետևանքով [[հյուսվածք]]ները չեն կարողանում օգտագործել [[Արյուն|արյան]] [[թթվածին]]ը։ Զարգանում Է [[վիտամին]]ների փոխանակության խանգարումների և որոշ թույներով (օրինակ՝ ցիանամիդ) թունավորումների դեպքում։
 
== Պատճառներ ==
Թթվածնաքաղցի պատճառ կարող են լինել օդում թթվածնի անբավարարությունը, օրինակ՝ մեծ բարձունքներ բարձրանալիս, հանքահորերում, ջրհորներում աշխատելիս և այլն։ Երբեմն կարող է առաջանալ շնչուղիները օտար մարմնով, լորձով խցանվելիս, [[բրոնխ]]ների կծկանքի, թոքերում սկսվող ախտաբանական գործընթացների դեպքերում (այտուց, բորբոքում), երբ կտրուկ փոքրանում է [[թոք]]երի շնչառական մակերեսը, ինչպես նաև շնչառական համակարգի այլ խանգարումների ժամանակ։ [[Շնչուղի]]ների խցանման կամ այլ պատճառներով շնչառության կտրուկ խանգարման դեպքում կարող է առաջանալ շնչահեղձության ծանր վիճակ։ Սուր թթվածնաքաղց նկատվում Է մեծ քանակությամբ արյան կորստի, սրտամկանի ինֆարկտի և այլ ծանր վիճակներում, ինչպես նաև [[ածխածնի օքսիդ]]ով (շմոլ գազ) թունավորվելիս, որի հետևանքով խանգարվում է հյուսվածքներին թթվածին մատակարարելու [[արյուն|արյան]] ունակությունը։
 
Քրոնիկական թթվածնաքաղց կարոդ է առաջանալ թոքերի հյուսվածքի ախտաբանական փոփոխությունների դեպքում (օրինակ՝ թոքափքանք, սրտի արատներ, կարդիոսկլերոզ), որը կապված է [[թոքեր]]ի շնչառական ֆունկցիայի խանգարման կամ սրտի թերգործունեության և հյուսվածքների անբավարար արյունամատակարարման հետ։
 
Առանձնահատուկ տեղ է գրավում որոշ թունավոր նյութերով (օրինակ՝ [[ցիանիդ]]ներով) թունավորվելու հետևանքով առաջացած թթվածնաքաղցը։ Այդ նյութերն ընկճում են բջիջների ու հյուսվածքների շնչառական ֆերմենտներին, որոնք կորցնում են թթվածին յուրացնելու ունակությունը, և կարող Է առաջանալ կայծակնային թթվածնաքաղց։ Թթվածնաքաղցը կարող է պայմանավորվել նաև օրգանիզմում որոշ [[վիտամին]]ների անբավարարությամբ։
 
== Պաթոգենեզ ==
[[Թթվածին|Թթվածնի]] անբավարարության հանդեպ առավել զգայուն են [[կենտրոնական նյարդային համակարգ]]ը, սրտամկանը, [[երիկամ]]ների, [[լյարդ]]ի [[հյուսվածք]]ները։ Թթվածնի մատակարարումը լրիվ դադարելու դեպքում [[գլխուղեղ]]ի մեծ կիսագնդերի կեղևում լուրջ խանգարման ախտանշաններն ի հայտ են գալիս 2, 5-3 րոպե անց։ Կտրուկ փոխվում է օրգանիզմի բջիջների և հյուսվածքների նյութափոխանակությունը։ Սրտի գործունեության խանգարումներն արտահայտվում են սրտի կծկումների հաճախացմամբ, ապա թուլացմամբ, առաջանում է, այսպես կոչված, թելանման [[անոթազարկ]]։ Այլ դեպքերում սրտի հաճախակի կծկումները հանկարծակի փոխարինվում են ավելի դանդաղ անոթազարկով, որն ուղեկցվում է դեմքի խիստ գունատությամբ, սառը քրտինքով։ Ձեռքերն ու ոտքերը սառչում են, առաջանում է ուշագնացություն։ Որոշ թունավորումների դեպքում (օրինակ՝ [[մեթան]]ի, կապտաթթվի գոլորշիների շնչում) արագորեն դադարում է կենսական կարևոր օրգանների ([[սիրտ]], [[գլխուղեղ]]) ֆունկցիան։ Ծանր թթվածնաքաղցից հետո օրգանիզմի վիճակը պայմանավորված է գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղևում առաջացող փոփոխություններով։
 
Թթվածնաքաղցի քրոնիկական ձևերը, որոնք առաջանում են [[արյան շրջանառություն|արյան շրջանառության]], [[շնչառություն|շնչառության]] երկարատև անբավարարության և որոշ հիվանդությունների հետևանքով, դրսևորվում են հևոցով, սրտխփոցով (ոչ մեծ ֆիզիկական բեռնվածության դեպքում), աշխատունակության նվազումով։
 
==Կանխարգելում==
Թթվածնաքաղցի հանդեպ օրգանիզմի դիմացկունությունը կարելի Է բարձրացնել հատուկ բարոխցիկներում կամ [[լեռ]]նային կլիմայի պայմաններում մարզվելով, որի դեպքում օրգանիզմում մշակվում են հարմարվողական մի շարք մեխանիզմներ (շնչառության, արյան շրջանառության ռեֆլեկտոր ուժեղացում, էրիթրոցիտների թվի ավելացում ի հաշիվ արյան դեպոների և այլն)։ Նշված երևույթները թթվածնի անբավարարության պայմաններում լավացնում են ինքնազգացողությունը և բարձրացնում աշխատունակությունը։
 
==Բուժում==