«Ընդդիմություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (10) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
''Քաղաքական ընդդիմությունը'' հանդիսանում է ժամանակակից քաղաքական համակարգերի բնութագրիչներից մեկը։
Այն տարբեր համակարգերում տարբեր կերպ է ընկալվում։ Այսպես, միակենտրոն քաղաքական համակարգերում ցանկացած հակասություն պետական իշխանությանը, նրա կողմից որդեգրած քաղաքականությանն ու ընդունած որոշումներին համարվում է պետական դավաճանություն և ազգային արժեքների ուրացում։
Մրցակցային քաղաքական համակարգերում ընդդիմության չափավոր և խելամիտ գործունեությունը ողջունելի է և ապահովում է համակագի ճկունությունը։ Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում գոյություն ունի «Ձերդ գերազանցության ընդդիմություն» ինստիտուտը։[[Соловьев А.И. Политология: Политическая теория, политические технологии: Учебник для студентов вузов, М.: Аспект Пресс, 2000, стр 243]]
Այն հանդես է գալիս որպես հասարակության այն խնդիրների արտահայտողը, որոնք անտեսվում են իշխանական շրջանակների կողմից։ Հասարակության մեջ ընդդիմության առկայությունը կապված է հասարակության բազմազանության, տվյալ հասարակության դինամիկայի, շահերի և սկզբուքների բախման հետ։
Այն միշտ առաջ է քաշում ծրագրեր և ձգտում է հասնել դրանց իրականացմանը։ Արդյունքում կարող է խախտվել հասարակության միատարրությունը։ Հետևաբար, այն հասարակություններում, որտեղ կա ընդդիմություն դժվար է լինում ձևավորել իշխանության կողմից առաջ քաշված մեկ միասնական նպատակ, քանի որ միշտ առաջանում է ընդդիմության պատասխան գործունեությամբ պայմանավորված կոնֆլիկտ։
Տող 7.
ազգային անհավասարությունը, քաղաքական համակարգի անլիարժեքությունը, կոնֆլիկըները և այլն։
Այստեղ կարևոր է նշել այն հանգամանքը, որ տարբեր հիմքերով առաջացած կոնֆլիկտները անպայմանորեն ձևավորում են ընդդիմություն։ Ավելի խորը բնույթ ստանալով՝ դրանք կարող են հանգեցնել ռեժիմի քայքայմանը և ավտորիտար ռեժիմի հաստատմանը։
Ընդդիմության ձևավորման պայմաններին մանրամասնորեն անդրադարձել է Ռոբերտ Դալն իր
«Քաղաքական ընդդիմությունըԱրևմտյան դեմոկրատիաներում» աշխատության մեջ։ Նա նշում էր,
որ ընդդիմության ձևավորման համար անհրաժեշտ են հետևյալ յոթ պայմանները.
Տող 22.
1. Քաղաքական ընդդիմությունը ակտիվ անհատների կազմակերպված խումբ է, որոնք միավորվում են ընդհանուր շահերի, արժեքների, նպատակների գիտակցումով և պայքարում են քաղաքական իշխող սուբյեկտների դեմ՝ պետական իշխանական համակարգում դոմինանատ դիրք զբաղեցնելու համար։[[Зеркин, Д.П. Политически конфликты и оппозиция, /Соц. Пол. жур/ n 5 , 1998]]
2. Ընդդիմությունը քաղաքական կյանքի սուբյեկտների (սոցիալական խմբեր, դասեր և այլն)դիմադրությունն է քաղաքական իշխանության դեմ, որը ներքին և արտաքին քաղաքականության մեջ չի իրականացնում իշխող սուբյեկտների որոշումները[[Василев В. А. Оппозиция как социальное явление /Соц. Пол. жур/ n 5 , 1996]]։
3. Ընդդիմությունը 1. մեկի քաղաքականանության հակադրումն է մյուսի քաղաքկանությանը, 2. օրենսդիր, կուսակցական կամ այլ կառույցներում մեծամասնության կարծիքին հակասող խումբն է , որը ցույց է տալիս իր կողմնակցությունը դեմոկրատիային [[Политология, энциклопедический словарь под, ред Аверьянова Ю.И, из-во Московского коммерческого института, 1993, стр 230]]։
Ընդդիմությունը բնութագրվում է իշխանությամբ։ Իշխանությունն ընդդիմության միակ բնութագրիչն է։
Իշխանությունից դուրս չկա ընդդիմություն։ Սակայն ընդդիմությունը զուտ ներկայացնել որպես իշխանությանը հակադրող ուժ այնքան էլ ճիշտ չէ։ Եթե սա ընկալենք այսպես՝ այսինքն ցանկացած հակադրություն մեծամասնության կարծիքին համարենք ընդդիմություն, ապա կստացվի, որ իշխանական շրջանակներում առաջացած անհամաձայնությունները կդիտարկվեն որպես ընդդիմություն։ Հետևաբար, անհրաժեշտ է մեկ այլ,լրացուցիչ չափանիշ, որով ընդդիմությունը կբնութագրվի որպես այսպիին։ Այդ լրացուցիչ չափանիշը ձգտումն է ձեռք բերել քաղաքական իշխանություն։
Այսպիսով՝ քաղաքական ընդդիմությունը սուբյեկտների կազմակերպված խումբ է, որը պայքարում է համակարգի դոմինանտ ռեսուրսները ձեռք բերելու համար։ Դոմինանտ ռեսուրսը ըստ Ռոջերսի «բարիք է, պարագա, որը տնօրինողի համար ստեղծում է հնարավորություն ուժեղացնելու իր ազդեցությունը մյուսների վրա»[[Rogers M.F. Instrumental and infra-resources: The bases of power // Amer. J. Sociol. 1974, vol. 9 p. 1422 // ÑÕáõÙ Áëï. Власть. Очерки современной политической философии Запада. М. «Наука», 1989]] Ռոջերսը նաև ուշադրություն է դարձնում այն գործոններին, որոնց հիման վրա դասակարգվում են ռեսուրսները։ Դրանք են ատրիբուտները՝ սոցիալական կարգավիճակ, ֆիզիկական հմայք, հարիզմա, պարագաներ, որոնք պահովում են իշխանությունը՝ քաղաքական հիմնարկության տնօրինում, ազդեցիկ դեմքմերի և հեղինակություների մոտ մուտք ունենալու հնարավորություն, անդամություն կոմիտեներում, ճկուն քաղաքական գրաֆիկ, սեփականություն՝ հող, ԶԼՄ-ների տնօրինում և այլն։ Այս շարքը կարող ենք լրացնել նաև Վեբերի կողմից առաջարկվող բռնության կիարռման հնարավորություն, լեգիտիմության ձևավորման խորամանկ ձևեր՝ ֆինանսներ, հարիզմա, գաղափարախոսություն։
 
''Ընդդիմության կառուցվածքը''
Տող 37.
հիմնականում սահմանափակվում է խորհրդարանական հանձնաժողովների աշխատանքներին մասնակցելով։ Ընդդիմության գործունեության ոլորտը մեծապես կախված է ռեժիմից։ Դեմոկրատական ռեժիմի պայմաններում այն գործում է խորհրդարանում, սակայն այլ՝ հիբրիդ ռեժիմի պայմաններում նրա գործունեությունը կարող է ծավալվել հրապարակներում կամ նույնիսկ ընդհատակում։ Ավտորիտար և տոտալիտար ռեժիմների պարագայում ընդդիմությունը գործում է միայն ընդհատակում։
Ընդդիմության վարքը և ռազմավարությունը կարող է տարբեր բնույթ ունենալ։ Նրա պայքարի մեթոդների վերլուծության մոտեցումները բազմազան են։ Բոլոր մեթոդների վերլուծությունն անհնար է։
Սովորաբար առանձնացվում են էլեկտորալ, ոչ հասարակական, բռնի, լոգ-ռոլլինգ և այլ մեթոդները։
 
''Ընդդիմության ֆունկցիաները''
Ֆունկցիոնալ վերլության տեսանկյունից ընդդիմությունն ապահովում է
- էլիտաների փոփոխությունը,
- իշխանության կենտրոնակցման բացառումը,
Տող 47.
- քաղաքական որոշումների ընդունման ժամանակ կոմպրոմիսի հնարավորությունը։
 
''Ընդդիմության տիպաբանությունը''
 
Ընդդիմությունը տիպաբանվում է ըստ մի քանի չափանիշների։
''Ընդդիմության տիպաբանությունը''
''Ըստ համակարգի նկատմամբ դիրքի''` այն լինում է արտահամակարգային և համակարգային:
 
Ընդդիմությունը տիպաբանվում է ըստ մի քանի չափանիշների։
''Ըստ համակարգի նկատմամբ դիրքի''` այն լինում է արտահամակարգային և համակարգային:
''Ըստ հասարակության հիմնական արժեքների նկատմամբ վերաբերմունքի'' տարբերում են սկզբունքային, հանդուրժողական, քաղաքական ընդդիմություն:[[Political Opposition in Western Democracies, ed. by Robert Dahl, New Heaven, London, 1966, p. 237]]
''Ըստ սուբյեկտի ընդդիմությունը'' լինում է կուսակցական, խմբային, քաղաքացիական, ինստիտուցիոնալ:
''Ըստ հասարակության չափանիշների''` լինում է բացահայտ և քողարկված։
''Ըստ իշխանության հետ հարաբերությունների բնույթի'' տարբերակում ենք լեգալ և
անլեգալ ընդդիմություն։
''Ըստ գաղափարախոսության'' առանձնացվում է աջ և ձախ ուղղություններին հարող ընդդիմություն։
''Ըստ կառավարության նկատմամբ լոյալության աստիճանի''` ընդդիմությունը լինում է կառավարամետ, չեզոք, անհաշտ, ինստիտուցիոնալացված (այդ թվում կուսակցություններ, «ստվերային խմբեր»), ինստիտուցիոնալացված (սահմանփակվում են միայն գաղափարական
քննադատությամբ)։