«Ուրվապատկեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (15), ։ → ։ (6), ՝ → ՝ (4), → (24), ), → ), , ( → ( (2) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (3) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Contrail shape.JPG|մինի]]
'''Ուրվապատկեր''', ուրվանկար, ստվերանկար, սիլուետ, լայն առումով՝ ինչպես [[բնություն|բնության]] մեջ, այնպես Էլ [[արվեստ]]ում առարկայի բնորոշ ընդհանուր աղոտ գծագրությունը, արտապատկերը, որ նման է նրա ստվերին՝ ստվերանկարը։ Նեղ առումով ուրվապատկերը գրաֆիկական տեխնիկայի ոեսակ Է՝ ֆիգուրների և առարկաների հարթային միատոն պատկերումը։ Նկարված (տուշով կամ ճերմակով) կամ թե թղթից կտրված ու որևէ ֆոնի վրա փակցված ուրվանկարը ստեղծում է հոծ, ուրվագծով եզրափակված, մուգ կամ բաց մակերես՝ կոնտրաստային ֆոնի վրա։ Ուրվապատկերի արվեստը հնուց հայտնի է [[Չինական մշակույթ|Չինաստանում]] (դեռևս պահպանում է իր ավանդույթները), Ճապոնիայում և Ասիայի այլ երկրներում։ [[Եվրոպա]]յում տարածվել է XVIII դարից, սիրված ժանրեր են դարձել կիսադեմ դիմանկարները, կենցաղային փոքրիկ տեսարանները, պատկերազարդումները, [[նատյուրմորտ]]ները։ Խորհրդային շրջանում ուրվապատկերի տեխնիկայով աշխատել են Ե․ Ս․ Կրուգլիկովան, Ն․ Վ․ Իլյինը և ուրիշներ։
{{ՀՍՀ}}