«Linux From Scratch»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 28.
'''Beyond Linux From Scratch (BLFS)''' գիրքը նկարագրում է քայլերի հաջորդականություն LFS-ով ստեղծված Linux-ը զարգացնելու համար, ինչը թույլ է տալիս LFS-ին մնալ չափերով փոքր և կենտրոնացված։ Այն ընթերցողին ներկայացնում և ուղղորդում է համակարգի լրացումներով, ներառյալ ցանցերը, [[X Window System|X]]-ը, ձայնը, տպիչը և սկաները։ Սկսած 5.0 տարբերակից, BLFS և LFS գրքերի տարբերակները համընկնում են։
 
Որպես LFS և BLFS գրքերին լրացումներ, '''Cross Linux From Scratch-ը (CLFS)''' նկարագրում է [[Cross compiler|միջկոմպիլյացիան]], իսկ Hardened Linux From Scratch-ն օգտագործելով [[grsecurity]]-ն, կենտրոնացված է անվտանգության բարելավումների շուրջ, ինչպես օրինակ՝ [[Buffer overflow protection]]-ը, [[PaX]]-ը և [[Address space layout randomization]]-ը։ Cross Linux From Scratch-ն ապահովում է անհրաժեշտ հրահանգներ միայն հրամանային տողով բազային Linux-ի դիստրիբյուտիվ ստեղծելու համար։ Մինչ LFS-ը սահմանափակված է միայն [[x86]] ճարտարապետությունով, CLFS-ն ապահովում է ավելի շատ տեսակի պրոցեսորներ։ CLFS-ում ներառված են միջկոմպիլացված գործիքները, բազմագրադարանային ապահովումը (32 և 64 բիթային գրադարաններ), և այլընտրանքային ճարտարապետությունները (x86-64, Itanium, SPARC, MIPS, and Alpha), որոնք բացակայում են LFS-ում: Hardened Linux From Scratch-ի հիմնական նպատակն է ստեղծել Linux From Scratch-ի ավելի ապահով տարբերակ, ներառյալ ներդրված համակարգերը։
 
'''Linux From Scratch'''-ը մի միջոց է, որը թույլ է տալիս տեղակայել աշխատող Linux համակարգը, ոչ ավտոմատ կերպով կառուցելով նրա բոլոր բաղադրիչները: Սա իրականում ավելի երկար պրոցես է քան նախակոմպիլյացված Linux դիստրիբյուտիվի տեղակայումը: Համաձայն '''Linux From Scratch''' կայքի, այս մեթոդի առավելություններն են՝ սեղմ, ճկուն և ապահով համակարգը և Linux օպերացիոն համակարգի ներքին աշխատանքի գերազանց ընկալունակությունը։