«Միքայել VIII Պալեոլոգոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Միքայել VIII Պալեոլոգոս''' (1224-1282), կայսր 1261-ից։ Պալեոլոգոսների դինաստիայի հիմն...»:
 
ավելացվեց Կատեգորիա:Կայսրեր ՀոթՔաթ գործիքով
Տող 1.
'''Միքայել VIII Պալեոլոգոս''' ([[1224]]-[[1282]]), [[կայսր]] [[1261]]-ից։ Պալեոլոգոսների [[դինաստիա|դինաստիայի]] հիմնադիրը։ [[Նիկիա|Նիկիայի]] Լասկարիդների կայսրության զորավարներից էր։ [[1258]]-ին ընտրվել է Նիկիայի անչափահաս կայսր Հովհաննես IV Լասկարիսի ([[1258]]-[[1261]]) կայսերակից, իսկ [[1259]]-ի սկզբին՝ կայսր։ [[1261]]-ին Միքայել VIII-ի զորքերը գրավել են [[Կ․ Պոլիս|Կ․ Պոլիսը]], վերացրել [[խաչակիրներ|խաչակիրների]] հիմնած Լատինական կայսրությունը։ Միքայել VIII հռչակվել է [[Բյուզանդիա|Բյուզանդիայի]] կայսր՝ վերականգնելով [[1204]]-ից ընդհատված Բյուգանդական կայսրությունը։ Երկրի ներքին և արտաքին ծանր վիճակից դուրս գալու ելքը համարել է դաշինքը [[Արևմուտք|Արևմուտքի]] հետ՝ դրա անհրաժեշտ պայման դիտելով [[եկեղեցի|եկեղեցիների]] միությունը, որն իրագործվել է [[1274]]-ին (պապի գերիշխանությամբ)։ Սակայն միությունը ձևական բնույթ էր կրում, պապը չէր իրագործում իր պարտավորությունները Բյուզանդիայի հանդեպ, իսկ կայսրության տարբեր խավերի ներկայացուցիչները չէին ընդունում միությունը։ Հ.Բարթիկյան
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Կայսրեր]]