«Մրջնաթթու»–ի խմբագրումների տարբերություն

քիմիական միացություն
Content deleted Content added
Նոր էջ «'''Մրջնաթթու''', պարզագույն միահիմն կարբոնաթթու։Սուր հոտով, անգույն հեղուկ է, Խտություն|խտություն...»:
(Տարբերություն չկա)

10:19, 12 Հունիսի 2014-ի տարբերակ

Մրջնաթթու, պարզագույն միահիմն կարբոնաթթու։Սուր հոտով, անգույն հեղուկ է, խտությունը՝ 1212,6 կգ/մ3, հալման ջերմաստիճանը՝ 8,25°C, եռմանը՝ 100,7°C։ Անսահմանափակ քանակով լուծվում է ջրում և սպիրտում։ Ջրի հետ առաջացնում է ազեոտրոպ խառնուրդ (77,4% մրջնաթթու, եռմա ջերմաստիճանը՝ 107,2°C)։ Ամենաուժեղ ճարպաթթուն է, մաշկի վրա առաջացնում է այրվածք։ Ունի կարբոնաթթուներին բնորոշ քիմիական հատկություններ։ Մրջնաթթվի աղերը և էսթերները կոչվում են ֆորմիատներ։ Վերականգնիչ է, տալիս է «արծաթահայելու» ռեակցիան։ Հայտնաբերվել է մրջյունների արտաթորանքում (XVII դ․), պարունակվում է նաև եղևնու ասեղնատերևներում, եղինջում, մրգերում։ Ստանում են մեթանի կատալիտիկ օքսիդացմամբ, Н20 + С0 սինթեզով և հիմնականում NaOH-ի և CO-ի փոխազդեցությամբ (120— 150°С, 6—8 մթն, առաջանում է նատրիումի ֆորմիատ, որից մրջնաթթու անջատվում են ծծմբական թթվով)։ Մրջնաթթու կիրառվում է օրգանական սինթեզում, արծնիչային ներկման, կաշվի վերամշակման, մրգահյութերի պահածոյացման համար։



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։