«Ձեթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 2.
'''Ձեթ''', [[ձիթատու բույսեր]]ի մանրած [[սերմ]]երից և [[պտուղ]]ներից՝ ցնդող [[լուծիչ]]ների ներգործությամբ (լուծահանման եղանակ) կամ մամլումով ստացվող սննդամթերք: Թողարկում են զտած և չզտած ձեթ: Վերջինս պարունակում է զանազան կողմնակի նյութեր և խառնուկներ, որոնք բույսերի հասունացման ընթացքում ինչպես նաև ձեթի կորզման ժամանակ կուտակվում են սերմերում և պտուղներում: Որոշ չզտած ձեթեր պարունակում են [[ֆիզիոլոգիապես ակտիվ նյութեր]] (օրինակ, [[ֆոսֆատիդ]]ներ, որոնք բարելավում են [[խոլեստերին]]ի փոխանակությունը)։ Սակայն չզտած ձեթի մեջ կան նաև անցանկալի խառնուկներ, ուստի սննդի մեջ խորհուրդ է տրվում օգտագործել զտած ձեթ։ Երբեմն զտած ձեթը լրացուցիչ մշակում են ջրային գոլորշիով, որի հետևանքով ցնդում են ձեթի բուրավետ նյութերը և այն կորցնում է բնորոշ հոտը։ Այդպիսի ձեթը կոչվում է հոտազրկված։ Տան պայմաններում ձեթը պետք է պահել մութ, զով տեղում (պահելու ժամկետը՝ մինչև 6 ամիս)։
'''Արևածաղկի ձեթ''' ստանում են արևածաղկի սերմերից։Թողարկում են արևածաղիկի հոտազրկած, զտած հիդրատացված և չզտած (բարձր կամ առաջին տեսակի)ձեթ։Հոտազրկած, զտած և հիդրատացված ձեթերը թափանցիկ են, բաց դեղնաոսկեգույն։դեղնաոսկեգույն։Պարզեցման ժամանակ այս ձեթերում նստվածք չի գոյանում։ Հոտազրկած ձեթ, որպես կանոն, թողարկում են հերմետիկ փակվող ամաններով (ապակուց, թիթեղից և պոլիմերային նյութերից)։
 
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ձեթ» էջից