«Մեթիլալկոհոլ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 6 բայտ ,  6 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
(Նոր էջ «Մեթիլալկոհոլ, մեթիլսպիրտ, մեթանոլ, փայտի սպիրտ, CH₃OH, հագեցած միատոմ սպիրտների պարզագույն ն...»:)
 
'''Մեթիլալկոհոլ''', [[մեթիլսպիրտ]], [[մեթանոլ]], փայտի սպիրտ, [[CH₃OH]], հագեցած միատոմ սպիրտների պարզագույն ներկայացուցիչը։ Թույլ սպիրտային հոտով, անգույն հեղուկ է, հալման ջերմաստիճանը՝ -97,88°С, եռմանը՝ 64,5°С, խտությունը՝ 792,4 կգ/մ (20°С)։ Մեթիլալկոհոլի գոլորշիները օդի հետ առաջացնում են պայթուցիկ խառնուրդներ (6,72-35,5 ծավ․ %), որոնց բոցավառման ջերմաստիճանն է 15,6°С։ Անսահման քանակներով լուծվում է ջրում և բազմաթիվ օրգանական լուծիչներում։ Ունի միատոմ սպիրտների բոլոր հատկությունները։ Արդյունաբերության մեջ ստացվում է ածխածնի (II) օքսիդից և ջրածնից։ Մրջնալդեհիդի, էսթերների (օրինակ, դիմեթիլ-տերեֆտա-լատ), [[ալկիլհալոգենիդներ]]ի և այլ նյութերի արտադրության հումք է։ Մեթիլալկոհոլը ուժեղ թույն է, ազդում է նյարդային և անոթային համակարգերի վրա։ 5-10 մլ խմելու դեպքում առաջանում է ծանր թունավորում, կուրություն, իսկ 30 մլ-ի դեպքում՝ մահ։
{{ՀՍՀ}}