«Գեորգ Ֆրիդրիխ Հենդել»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (clean up, փոխարինվեց: - →  -  (2), , → , (58), ։ → ։ (16), ՝ → ՝ (9), → (75), ), → ), (11), )։ → )։ , ( → ( (70), : → ։ (17) oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎիքիԲրաուզեր|...)
| նկարագրում = (երգահան)
| ծննդյան օր = [[փետրվարի 23]], [[1685]]
| ծննդավայր = [[ՀալլեՀալե]] ([[Գերմանիա]])
| վախճանի օր = [[ապրիլի 14]], [[1759]]
| վախճանի վայրը = [[Լոնդոն]] ([[Անգլիա]])
 
== Կենսագրություն ==
Հենդելը ծնվել է [[1685]]թ. [[փետրվարի 23]]-ին [[ՀալլեՀալե]] (Halle) քաղաքում ([[Գերմանիա]])։ Հայրը սափրիչ -վիրաբույժ էր։ Յոթը տարեկանից ակտիվորեն զբաղվել է երաժշտությամբ, ինը տարեկանից սկսել է ստեղծագործել։ Աշակերտել է երգեհոնահար-կոմպոզիտոր Ֆ. Ցախաուին։Եղել է Հալլեի տաճարի երգեհոնահար (1702—1703) 1703 թ. մեկնում է [[Համբուրգ]], որտեղ եղել է Համբուրգի օպերային թատրոնի ջութակահար (1703—1706) և բեմադրել իր առաջին [[օպերա]]ները։ 1707 - 1709 թթ. երգահանը ճանապարհորդում է և սովորում է [[Իտալիա]]յում, որտեղ ձեռք է բերում իտալական օպերայի վարպետի համբավ։
 
1710 թ. Հենդելը մեկնում է [[Լոնդոն]], որտեղ մշտական բնակության է հաստանում 1712 թ.-ից։ 1712-20 թթ. ընթացքում Լոնդոնում մեծ հաջողությամբ բեմադրվում են Հենդելի մի քանի նոր օպերաներ։ 1720- 28 թթ. Հենդելը զբաղեցնում է Երաժշտության թագավորական ակադեմիայի տնօրենի պաշտոնը, 1726 թ. ընդունում է բրիտանական հպատակություն։ 1720-30-ական թթ. շարունակում էր գրել օպերաներ, դրանց կատարման համար ներգրավելով Իտալիայից հրավիրված երգիչներ։ Լոնդունում Հենդելը հանդիպել է Անգլիայի դեմոկրատական խավերի ուժեղ դիմադրությանը, որոնց խորթ էին Հենդելի պայմանական անտիկ-դիցաբանական սյուժեներով, օտար լեզվով (իտալերեն) գրված սերիա֊ օպերաները։ Առաջադեմ հրապարակախոսների ելույթներում Հենդելիի հասցեին սուր երգիծանք պարունակող «Աղքատների օպերա» ներկայացումը (1728, տեքստը՝ Ջ. Գեյի, երաժշտությունը՝ Զ. Պեպուշի) հարկադրել են փակել օպերային թատրոնը, որը վերականգնելու անհաջող փորձերից Հենդելը 1737 թ. կաթվածահար է եղել։ Ապաքինվելուց հետո՝ սկսած 1740-ական թթ-ից, ավելի հաճախ դիմել է մոնումենտալ օրատորիայի ժանրին։ 1741 թ. «Մեսիա» («Օծյալը») օրատորիայի կատարումը Հենդելի ղեկավարությամբ Դուբլինում փայլուն հաջողություն է ունեցել։ Մակայն Լոնդոնում կոմպոզիտորի նկատմամբ հալածանքի նոր ալիք է բարձրացել։ Հենդելի կյանքում շրջադարձ է տեղի ունեցել 1745—1746-ին, [[Ստյուարտներ]]ի դինաստիայի ռեստավրացիայի դեմանգլիացիների մղած պայքարի շրջանում, երբ հայրենասիրական շնչով տոգորված«Կամավորների հիմնը» (1745) և «Հավուրպատշաճի» օրատորիան (1746) նրան համազգային ճանաչում ու հռչակ բերեցին։
786

edits