«Մրցանակաբաշխություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Մրցանակաբաշխություն''', քաղաքացիական իրավունքում, վարձատրության հատու...»:
(Տարբերություն չկա)

06:17, 11 Հունիսի 2014-ի տարբերակ

Մրցանակաբաշխություն, քաղաքացիական իրավունքում, վարձատրության հատուկ կարգ, ըստ որի պետական, կոոպերատիվ, հասարակական կազմակերպությունը հրապարակորեն վարձատրություն (մրցանակ) է խոստանում որոշակի աշխատանքի լավագույն կատարման համար։ Մրցանակաբաշխության նպատակն է լավագույն ձևով լուծել գիտական, տեխ․, գեղարվեստական խնդիրներ։ Մրցանակաբաշխություն հայտարարած կազմակերպությունը շարադրում է առաջադրանքը, կատարման ժամկետը, վարձատրության չափը, գնահատման կարգը և այլն։ Մրցանակաբաշխություն կարող են հայտարարել այն կազմակերպությունները, որոնց այդպիսի իրավունք վերապահված է իրենց կանոնադրություններով։ Մրցանակաբաշխության ներկայացված աշխատանքների համար կազմակերպվում է մրցույթ, որի արդյունքները քննարկում և մրցանակները որոշում է մասնագետներից կազմված կոլեգիալ մարմինը՝ ժյուրին։ Մրցանակաբաշխություն հայտարարած կազմակերպությունը մրցանակի արժանացած երկն օգտագործում է մրցանակաբաշխությամբ հայտարարված պայմաններին համապատասխան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։