«Աստվածաշունչ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 4.
== Անվանումը և Աստվածաշնչականությունը ==
 
Աստվածաշունչ նշանակում է Աստծոց ներշնցված / Աստծոց ներշնչանքով գրված/
«Սուրբ գիրք», բառի լայն իմաստով, համարվում է ցանկացած կրոնական համակարգում բացառիկ հեղինակություն վայելող և սրբություն համարվող գրությունների ամբողջությունը։ Առավել նեղ՝ քրիստոնեական իմաստով Սուրբ Գիրքը սրբազան մատյանների՝ գրքերի այն ժողովածուն է, որն եկեղեցիների կողմից ընդունվում է որպես աստվածային հայտնության արձանագրություն և իր մեջ պարունակում է [[Աստված|Աստծո]] խոսքը, պատգամներն ու թելադրանքները, ինչպես նաև աղբյուր է ծառայում հավատքի, դավանական սկզբունքների, կրոնաբարոյական կյանքի ու հոգևոր սննդի համար։ «Սուրբ Գիրք» տերմինը, որ կիրառվում է քրիստոնեական բոլոր [[եկեղեցի]]ների կողմից, թարգմանությունն է հունարեն βίβλος (biblos) բառի, որը թարգմանվում է գիրք, շարադրանք։ «Գիրք» կամ «գրքեր» անվանումը Սուրբ Գիրքը օգտագործում է դեռևս [[Հին Կտակարան]]ում (Սաղմ. 39։8), իսկ [[Նոր Կտակարան]]ում [[Հիսուս Քրիստոս|Քրիստոս]]ը և [[առաքյալներ]]ը Հին Կտակարանի Սուրբ Գրքերը անվանում են «գրքեր» և «գրություններ» (Մատթ. 21։42, 22։29, Ղուկ. 24։32, Հովհ.5։39)։ Հին քրիստոնյաների մոտ լայն կիրառություն ուներ «Սուրբ Գրություններ» եզրը, որն օգտագործում է նաև [[Պողոս Առաքյալ]]ը (Հռոմ.1։2, Բ Տիմ. 3։15)։ Սկզբնական շրջանում «Սուրբ Գրություններ» անվանվում էին բոլոր տեսակի Սուրբ Գրքերը, սակայն ժամանակի հետ այն համընդհանուր կիրառության մեջ մտավ որպես սուրբգրային տեքստերի կանոնականացված ժողովածու։