«Ֆրենկ Սինատրա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
չ clean up, փոխարինվեց: - →  - , , → , (14), ։ → ։ (18), ՝ → ՝ (6), → (35), )։ → )։ (2), ( → ( (9) oգտվելով ԱՎԲ
Տող 26.
| Պարգևներ և մրցանակներ՝ =
}}
'''Ֆրանսիս Ալբերտ Սինատրա''' (12 դեկտեմբերի, 1915  -  14 մայիսի, 1998). Ամերիկացի երգիչ, դերասան։ Երաժշտական կարիերան սկսել է Հերրի Ջեյմսի և Թոմի Դորսի ստեղծագործական գործունեության ծաղկուն շրջանում։ Աննախադեպ հաջողության է հասել 1940-ականների սկզբներին Columbia Records-ում ձայնագրվելուց հետո։ Առաջին ալբոմը թողարկել է 1946-ին։ Սինատրայի պրոֆեսիոնալ կարիերան անկում է ապրում 1950-ականների սկզբին, սակայն 1953-ին From Here to Eternity (Այստեղից մինչև հավերժություն)երգի համար նվաճած ակադեմիական մրցանակը նոր կյանք է տալիս նրա գործունեությանը։
 
1953-ին ձայնագրվելով Capitol Records-ում՝ Սինատրան թողարկում է մի քանի ալբոմ, որից հետո սկսվում են նրա միջազգային հյուրախաղերը։ 1961-ին նա հիմնում է Reprise Records անվանումը կրող իր ձայնագրման ստուդիան։ Այստեղ հաջողությամբ ձայնագրվում են երգչի մի շարք ալբոմներ (Ring-a-Ding-Ding!, Sinatra at the Sands and Francis Albert Sinatra & Antonio Carlos Jobim)։ Լինելով Rat Pack դերասանական խմբի հիմնադիր անդամ՝ Սինատրան մտերմություն է անում հանրաճանաչ անձանց և պետական գործիչների (այդ թվում՝ Ջոն Քենեդու)հետ։ 1965-ին, հիսունամյակը բոլորելուն պես, Սինատրան թողարկում է իր September of My Years (Իմ տարիների սեպտեմբերը) ալբոմը։ Նույն թվակականին նա նկարահանվում է "Ֆրանկ Սինատրա. մարդը և իր երաժշտությունը" հեռուստաֆիլմում, որը հետագայում արժանանում է Էմմի մրցանակի։ Սինատրայի "A Man and His Music" ("Մարդը և նրա երաժշտությունը") և "Strangers in the Night" ("Անծանոթները գիշերվա մեջ") երգերը դառնում են հաջողված հիթեր։
1971-ին Սինատրան հեռանում է ասպարեզից, սակայն երկու տարի անց՝ 1973-ին, վերսկսկելով իր գործունեությունը, նա թողարկում է նոր ալբոմներ։ Մինչև իր մահը (1998թ.) Սինատրան հասցնում է իրականացնել ևս մի քանի հյուրախաղեր (ինչպես Միացյալ նահանգներում, այնպես էլ արտերկրում)։
 
Սինատրան նաև հաջողակ կինոդերասն էր։ 1953-ին արժանանալով Լավագույն տղամարդ դերասան կոչմանը՝ նա մրցանակ է նվաճում նաև լավագույն դերասան անվանակագում՝ "Ոսկե թևերով տղամարդը" ֆիլմի համար։ Սինատրան որպես գլխավոր դերակատար հանդես է եկել "Բարձր հասարակություն", "Փոլ Ջոյ" և "Քաղաքի մասին" ֆիլմերում։ Նա բազմիցս եղել է նաև Գրեմիի մրցանակակիր։