Բացել գլխավոր ցանկը

Changes

Ավելացվել է 22 բայտ ,  5 տարի առաջ
չ
clean up, փոխարինվեց: , → , (12), ։ → ։ (10), ՝ → ՝ (5), → (22), ), → ), (5), )։ → )։ (2), ( → ( (12) oգտվելով ԱՎԲ
}}
 
'''Ֆիդիաս''', [[հույն]] [[քանդակագործ]], բարձր դասական [[արվեստ]]ի խոշորագույն վարպետ։
 
== Մանկություն ==
 
== Ստեղծագործություններ ==
Ֆիդիասի ստեղծագործությունները հայտնի են անտիկ հեղինակների նկարագրություններից ու պատճենահանված օրինակներից։ Հանրահայտ են նրա կերտած Աթենաս Պրոմաքոսի [[բրոնզ]]ե հսկա արձանը (մ. թ. ա. մոտ 460 թ.)՝ տեղադրված Աթենքի Ակրոպոլիսում` ի հիշատակ պարսիկների դեմ հաղթանակի, քրիզոէլեֆանտային քանդակագործության եղանակով (ոսկու և փղոսկրի համադրություն) ստեղծած [[Զևս]]ի (կանգնեցվել է [[Օլիմպիա]]յում՝ Զևսի տաճարում. [[Աշխարհի յոթ հրաշալիքներ|աշխարհի 7 հրաշալիքներից]] է) և Պարթենոնի տաճարի Աթենաս Պարթենոսի (մ. թ. ա. 438 թ.) մեծածավալ մարմարե արձանները։ Լավագույն գործերից են նաև «Վիրավոր ամազոնուհին» ([[Կապիտոլիումի թանգարան]], [[Հռոմ]]), «Լեմնոսյան Աթենասը» (պատճենը Դրեզդենում է), որը կերտել է մ. թ. ա. 450–440 թթ-ին՝ Լեմնոս կղզում բնակվող աթենացիների համար։
Ճարտարապետության և քանդակագործության համադրության կատարյալ օրինակներից է Պարթենոնի տաճարը (մ. թ. ա. 438–432 թթ., մարմարակերտ նմուշները` Բրիտանական թանգարանում ([[Լոնդոն]]), Լուվրում ([[Փարիզ]]), Ակրոպոլիսի թանգարանում (Աթենք)), որն ավերվել է [[1687]] թվականին (վերականգնվել է մասնակիորեն)։ Ֆիդիասի ստեղծագործությունը համաշխարհային արվեստի բարձրագույն նվաճումներից է, նրա ստեղծած կերպարներում համադրված են կենսականությունը, դասական ներդաշնակությունն ու գեղեցկությունը։
== Պատկերասրահ ==
<gallery>
Պատկեր:Aphrodite Sappho Chiaramonti Inv1459.jpg|Աֆրոդիտե
Պատկեր:Statue of Zeus.jpg |«[[Զևսի արձանը Օլիմպոսում]]»։ Տաճարի ներքին տեսք (վերականգնում)։
Պատկեր:NAMA Athéna Varvakeion.jpg|[[Աթենաս Պարթենոս]]
Պատկեր:South metope 27 Parthenon BM.jpg|27-րդ մետապը Պարթենոնի ֆրիզից
1 097 979

edits