«Ֆերգանայի հովիտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: մ →  մ , կմ² →  կմ², կմ →  կմ (2), , → , (24), ։ → ։ (16), ՝ → ՝ (2), → (40), ), → ), , )։ → )։ , ( → ( (3) oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎ...
Տող 1.
[[Պատկեր:Ferghana Valley UZB.JPG|աջից|thumb|200 px]]
'''Ֆերգանայի հովիտ''', ({{lang-uz|Farg‘ona vodiysi}}, [[տաջիկերեն]]՝ ''водии Фарғона'', {{lang-ky|Фергана өрөөнү}}) Ֆերգանայի գոգավորություն, Ֆերգանա, միջլեռնային գոգավորություն [[Տյան Շան]]ի և [[Ալայի լեռնաշղթա|Հիսարա-Ալայան լեռնային]] համակարգերի միջև, [[Միջին Ասիա]]յում, [[Ուզբեկստան]]ում, [[Կիրգիզստան]]ում և [[Տաջիկստան]]ում։
 
Արևմուտքում նեղ անցումով միանում է Սովյալ տափաստանին։ Ունի եռանկյունու ձև, մոտ 300  կմ երկարություն, մինչև 170  կմ լայնություն։ Տարածությունը 22000  կմ² է։ Տեկտոնական ճկվածք է լցված ալյուվիալ ու պրոլյուվիալ նետվածքներով։ Հատակի բարձրությունը 330—1000  մ է։ Հարավ-արևելքում ձգվում են բլրաթմբավոր նախալեռները (ադրներ), հյուսիս-արևմուտքում՝ ցածրալեռնային թմբերը։
 
Ֆերգանայի հովիտը բարձր սեյսմիկության շրջան է։ Կան նավթի, գազի, ածխի, պղնձի, բազմամետաղների և այլ հանքավայրեր։
Կլիման ցամաքային է, չոր։ Գլխավոր գետը [[Սիրդարյա]]ն է, որի ջրերն օգտագործվում են ոռոգման համար։ Կառուցվել են Մեծ Ֆերգանայի և Հարավային Ֆերգանայի ջրանցքները, Կայրակկումի ջրամբարը։ Կան ավազային անապատների և աղուտային տեղամասեր։ Հատակի եզրամասերով ձգվում է օազիսների շերտը (Ֆերգանայի օազիս)։
 
Ֆերգանայի հովիտը բամբակագործության, շերամապահության և գինեգործության կարևոր շրջան է։ Խոշոր քաղաքներն են [[Խուդջանդ]]ը, [[Կոկանդ]]ը, [[Ֆերգանա]]ն, Նամանգանը, [[Անդիժան]]ը, [[Օշ (Կիրգիզստան)|Օշը]]։