«Ավատատիրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: - →  -  (3), , → , (215), ։ → ։ (133), ՝ → ՝ (45), → (376), ), → ), (8), )։ → )։ (7), ( → ( (31) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Ֆեոդալիզմ''' կամ '''Ավատատիրություն''' ({{lang-de|Feudalismus}}, {{lang-fr|feodalite}}, ուշ [[լատիներեն]], feodum, feudum ֆեոդ), համաշխարհային պատմության զարգացման մեջ [[ստրկատիրություն|ստրկատիրական]] հասարակարգին (մի շարք երկրներում՝ [[նախնադարյան համայնական հասարակարգ]]ին) հաջորդող և [[կապիտալիզմ]]ին նախորդող դասակարգային հակամարտ հասարակարգ։
 
Ֆեոդալական հասարակարգի հիմնական դասակարգերն են՝ իշխող ֆեոդալ, հողատերերը և կախյալ գյուղացիները։ Ֆեոդալական սեփականության կողքին գոյություն է ունեցել գյուղացիների ու արհեստավորների միանձնյա սեփականություն՝ աշխատանքի գործիքների և անձնական աշխատանքի վրա հիմնված մասնավոր տնտեսության արդյունքների նկատմամբ։ Դա առաջ է բերել անմիջական արտադրողի որոշ շահագրգռվածություն աշխատանքի արտադրողականության բարձրացման մեջ, որը պայմանավորել է ֆեոդալիզմի առաջադիմական բնույթը նախորդ հասարակարգերի համեմատությամբ։ Ֆեոդալիզմին բնորոշ է ագրայրային էկոնոմիկան, բնատնտեսությունը, մանր անհատական արտադրությունը, ագրոտեխնիկայի դանդաղ զարգացումը և ավանդույթի մեծ ուժը։ Միջին դարերի բովանդակությունը կազմող ֆեոդալիզմը որպես համաշխարհային պատմության դարաշրջան, ընդգրկում է V դարից վերջից մինչև XVII դ. կեսը։ Չնայած աշխարհի մեծ մասում ֆեոդալական հարաբերությունները ոչ միայն պահպանվել, այլև շարունակել են տիրապետել նաև հաջորդ դարաշրջանում, վերջինիս բովանդակությունն արդեն հարաճուն կերպով որոշվել է ամրապնդվող կապիտալիստական հարաբերություններով։ Ֆեոդալիզմը անցել է զարգացման տարբեր փուլեր՝ ծննդի (գենեզիսի), զարգացած ֆեոդալիզմի և ուշ ֆեոդալիզմի, որոնց ժամանակագրության շրջանակները աշխարհի զանազան շրջանների և երկրների համար տարբեր են։
 
== Ֆեոդալիզմն Եվրոպայի երկրներում ==
=== Ֆեոդալիզմի ծնունդը ===
[[Արևմտյան Եվրոպա]]յի երկրներում ֆեոդալիզմը ձևավորվել է ժողովուրդների մեծ գաղթի ընթացքում՝ բարբարոսների (գլխավորապես [[գերմաններ]]ի՝ [[ֆրանկներ]]ի, [[վեստգոթեր]]ի, [[բուրգունդներ]]ի, [[լանգոբարդներ]]ի և ուրիշների) նվաճած Արևմտյան Հռոմեական կայսրության ավերակների վրա,
V դ. վերջից մինչև X-XI դդ.։
 
Մարքսիստական պատմագիտությունը մինչ ֆեոդալական կարգերից ֆեոդալիզմին անցումը դիտում է որպես հեղափոխական պրոցես։ Նախկին Արևմտյան Հռոմեական կայսրության տարածքում այդ անցումը տեղի է ունեցել քայքայվող ստրկատիրական (ուշ շրջանի անտիկ) և նախնադարյան համայնական (գերմանական, բարբարոսական) հարաբերությունների համադրության (սինթեզի) ձևով, որը հանգեցրել է որակապես նոր կարգի ստեղծմանը։ Բարբարոսական հասարակությունների՝ դեպի ֆեոդալիզմ աստիճանական զարգացման վճռորոշ գործոն է դարձել ազատ, լիիրավ հողագործներին միավորող գյուղացիական համայնքի քայքայումը։ Անհատական-ընտանեկան գյուղացիական աշխատանքային տնտեսության՝ որպես հասարակական արտադրության հիմքի, տիրապետությունը եղել է ֆեոդալիզմի ծննդի հիմնարար սոցիալ-տնտեսական նախադրյալը։ Ֆեոդալականացման հետևանքով գյուղացին ամրացվել է հողին, ավատատիրոջ օգտին կատարել զանազան ֆեոդ, պարտավորություններ։ Ֆեոդալականացումը գաղափարախոսության ոլորտում ուղեկցվել է [[Քրիստոնեություն|քրիստոնեության]] տարածմամբ։
 
=== Զարգացած ֆեոդալիզմ ===
Զարգացած ֆեոդալիզմի փուլը [[Եվրոպա]]յում (XI—ХУ դդ.) բնութագրվում է ֆեոդալական հասարակարգի բազիսի և վերնաշենքի ձևավորման ավարտով։ Բենեֆիցիումը փոխակերպվել է ժառանգական և արտոնյալ տիրույթի՝ [[ֆեոդ]]ի, որը պահպանել է պայմանագրի և ծառայական բնույթը։ Այդ փուլում գյուղացիների զգալի մասը գտնվել է խիստ կախյալ վիճակում (սերվերը՝ [[Ֆրանսիա]]յում և [[Իտալիա]]յում, վիլլաները՝ [[Անգլիա]]յում և այլն)։ Ալլոդային հողատիրությունից ֆեոդալիզմին անցումը քաղաքացիական վերնաշենքում ուղեկցվել է ֆեոդալական մասնատվածության առաջացմամբ։ XI—XII դդ. արագորեն աճել են միջնադարյան քաղաքները՝ որպես արհեստների և առևտրի կենտրոն, ի հայտ է եկել նոր հասարակական խավ՝ քաղաքացիները, զարգացել է պարզ ապրանքային արտադրությունը։ Տնտեսության դոմենային համակարգը, դրա հետ մեկտեղ՝ նաև կոռը Արևմտյան Եվրոպայում սկսել են տեղը զիջել բահրային, դրամ, ռենտային։ XIV—XV դդ. խիստ նվազել է ֆեոդալի տնտեսության դերը, և ֆեոդալական ռենտայի արտադրության կենտրոն է դարձել գրեթե բացառապես գյուղացիական տնտեսությունը։ Բողոքի տեղային դրսևորումների կողքին սկսվել են գյուղացիական խոշոր ապստամբություններ ([[Դոլչինոյի ապստամբություն]]ն Իտալիայում՝ 1304-07 թթ., Ժակերիան Ֆրանսիայում՝ 1358-ին, [[Ուոտ Թայլերի ապստամբություն]]ը 1381-ին՝ Անգլիայում, [[Հուսյան հեղափոխական շարժում]]ը՝ Չեխիայում և այլն)։ Զարգացած ֆեոդալիզմի ժամանակաշրջանում ձևավորվել է ասպետությունը, որի հիման վրա՝ ազնվականությունը։ Բարձր և միջին հոգևորականությունը կազմել է մյուս տիրապետող դասը։ Երրորդ՝ անիրավահավսսար դասի մեջ միավորվել են մնացած «հասարակ» մարդիկ։ Տնտեսական կապերի ծավալմամբ սկսվել է ազգային շուկայի ձևավորումը։ Դասային միապետության՝ կենտրոնացված ֆեոդալական պետության շրջանակներում վերջնականապես համախմբվել են ֆեոդալական ժողովուրդները, ձևավորվել ազգային լեզուներն ու գրականությունը։
 
=== Ուշ ֆեոդալիզմ ===
Ուշ ֆեոդալիզմի փուլում քայքայվել է ֆեոդալան ֆորմացիան, որի ընթացքում առաջացել են կապիտալիստական արտադրաեղանակի տարրեր։
XIV—XV դդ. անձնական կախումից գյուղացիների ազատագրումն ստեղծել է կապիտալաստական արտադրության կարևորագույն նախադրյալներից մեկը՝ աշխատավորի անձնական ազատությունը։ Կապիտալի նախասկզբնական կուտակման ընթացքում առաջացել է երկրորդ անհրաժեշտ նախադրյալը՝ հողազրկվել է գյուղացին (այդ պրոցեսն ավարտվել է միայն Անգլիայում)։ Ֆեոդալիզմի քայքայման ժամանակաշրջանում ֆեոդալական դասակարգի տիրապետությունն ընդունել է բացարձակ միապետության ձև։ Ֆեոդալական հասարակության հոգևոր զարգացումը հակասական բնույթ է կրել, [[Կաթոլիկություն|կաթոլիկությանը]] հարված է հասցրել Ռեֆորմացիան։ Ձևավորվել է [[Վերածնունդ|Վերածննդի]] աշխարհիկ մշակույթը և հումանիստ, գաղափարախոսությունը։ Ծագել է փորձնական իմացության վրա հիմնված գիտությանը։
 
XVI — XVIII դդ. տեղի են ունեցել մի շարք բուրժուական հեղափոխություններ։ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի որոշ երկրներում ուշ ֆեոդալիզմի փուլը տևել է մինչև XIX դ. կեսը, որից հետո պահպանվել են ֆեոդալիզմի մնացուկներ (հատկապես ագրարային հարաբերություններում և քաղաքացիական վերնաշենքում)։
 
== Ֆեոդալիզմն Արևելքի երկրներում ==
Արևելքում ֆեոդալականացման պրոցեսը տևել է մ.թ.ա. I հազարամյակի վերջից մինչև մ.թ. I հազարամյակի վերջը  -  II հազարամյակի սկիզբը։ Ստրկատիրական ֆորմացիայից ֆեոդազմին անցումը վկայող փոփոխությունները ([[Հնդկաստան]], [[Չինաստան]]) համընկել են «բարբարոսների» հարձակումներին և բուդդայականության տարածմանը։ [[Մերձավոր Արևելք]]ի մի շարք երկրներում ֆեոդալիզմի ֆորմացիայի սկիզբը նշանավորող իրադարձություններ են [[մահմեդականություն|մահմեդականության]] ծագումը և արաբական նվաճումները։ Արևելյան ֆեոդալիզմին բնորոշ է մասնավոր ֆեոդալական շահագործման ասպարեզում արտատնտեսական հարկադրանքի համեմատաբար փոքր դերը, ինչպես նաև, որպես կանոն, ֆեոդալական խոշոր կոռային տնտեսության բացակայությունը։
 
Նախաֆեոդալական տարրերը կրոնագաղափարախոսական վերնաշենքին հաղորդել են առանձնահատուկ պահպանողականություն։ Արևելքում ֆեոդալիզմի քայքայման ընթացքն զգալիորեն փոխակերպվել է եվրոպական կապիտալիզմի ազդեցությամբ։ Ուշ ֆեոդալիզմի ժամանակաշրջանը Չինաստանում, Հնդկաստանում, Իրանում և մի շարք այլ երկրներում սկսվել է հավանաբար XIX դ.։ Արևելքի երկրների գաղութային ստրկացումն ուղեկցվել է ֆեոդալական հարաբերությունների պահպանմամբ և, նույնիսկ (որոշ շրջաններում)՝ ծավալմամբ։ Այդ երկրներում կապիտալիստական շահագործման մեթոդները զուգակցվել են ֆեոդալական, իսկ առանձին բնագավառներում կապիտալիստական հարաբերությունների ձևավորումը եղել է օտարերկրյա կապիտալի ներդրման արդյունք։
 
[[Ասիա]]յի և [[Աֆրիկա]]յի գրեթե բոլոր երկրներում ֆեոդալիզմն որպես անցյալի մնացուկ, փոխակերպված ձևով պահպանվել է մինչև [[երկրորդ համաշխարհային պատերազմ]]ը։
 
== Ֆեոդալիզմը ԽՍՀՄ-ում ==
[[ԽՍՀՄ]] տարածքում ֆեոդալական հարաբերություններն անցել են զարգացման երկարատև ուղի։ [[Անդրկովկաս]]ում ֆեոդալիզմի ձևավորումն սկսվել է մ.թ. I հազարամյակի սկզբին, [[Միջին Ասիա]]յում՝ V-VIII դդ., արևելյան սլավոնների մոտ՝ VI-VIII դդ., [[Մերձբալթիկա]]յում՝ IX—XI դդ.։ Անդրկովկասի և Միջին Ասիայի ժողովուրդները ֆեոդալիզմին անցել են ստրկատիրական հարաբերությունների քայքայման և ստրկատիրական պետությունների անկման հետևանքով։ Այդ անցումն ուղեկցվել է օտարերկրյա նվաճողների ([[Իրան]], [[Հին Հռոմ]], [[Բյուզանդիա]], [[Արաբական խալիֆայություն]] և այլն) դեմ տեղի ժողովուրդների ազատագրական պայքարով։ Նոր հասարակարգի գաղափարախոսության հիմնավորմանն են ծառայել քրիստոնեությունը և մահմեդականությունը։
 
Եկեղեցին ամենուրեք դարձել է խոշոր ֆեոդալական կազմակերպություն։ Արևելյան սլավոնները ֆեոդալիզմին անցել են անմիջականորեն նախնադարյան համայնական հասարակարգից։ Սոցիալական և գույքային շերտավորումը նախադրյալներ են ստեղծել ֆեոդալական հարաբերությունների և պետականության ձևավորման համար։ Վերջինիս քայքայումից հետո, XII դ. երկրորդ քառորդից սկսվել է ֆեոդալական մասնատվածության ժամանակաշրջանը։ Ձևավորվել են նոր պետական կազմավորումներ՝ Ռոստով-Սուզդալյան (հետագայում՝ Վլադիմիր Մուզդալյան), Գալիցիա-Վոլինյան իշխանությունները, Նովգորոդի ֆեոդալական հանրապետությունը և այլն։ XIII դ. ֆեոդալական հարաբերությունների զարգացումը Միջին Ասիայում, Անդրկովկասում և [[Ռուսիա]]յում դանդաղել է մոնղոլ-թաթարական, իսկ Մերձբալթիկայում փոխակերպվել՝ գերմանական ներխուժումների հետևանքով։ Անդրկովկասում (XV-XVIII դդ.) և Միջին Ասիայում (XVII դ. սկսած) դրսևորվել է տնտեսաական լճացում, չեն կազմավորվել կայուն կենտրոնացված պետություններ։ Մերձբալթիկայում հաստատվել է վաղֆեոդալական և զարգացած ֆեոդալական հարաբերությունների համադրության գերմանա-բալթյան ձևը, XVI դ. ավարտվել է սակավահող և անհող գյուղացիների ճորտացումը։
 
XV—XVI դդ. [[Ուկրաինա]]յում և [[Բելառուս]]իայում աճել է ֆեոդալակա խոշոր տնտեսությունների՝ ֆոլվարկների թիվը։ XIV-XV դդ. Մոսկովյան մեծ իշխանությունը դարձել է ռուսական հողերի միավորման կենտրոն։ [[Բոյար]]ների և մյուս ֆեոդալնելի հողատիրության հիմնական ձև է եղել վոտչինան, որի կողքին աճել է պայմանական հողատիրությունը։ XIV դ. կեսից աճել են քաղաքները։ XV-XVII դդ. զարգացել է պետական կալվածային համակարգը, ձևավորվել տիրապետող դասակարգի բարձակալությամբ կարգավորվող աստիճանակարգությունը, առաջացել են յուրահատուկ դասային-ներկաացուցչական հաստատություններ՝ Զեմստվային ժողովները։
 
1649-ի Ժողովային օրենսգրքով իրավաբանորեն ձևակերպվել է [[Ռուսաստան]]ում ճորտատիրական իրավունքի համակարգը։ ճորտատիրության և սոցիալական ճնշման ուժեղացումը XVII-XVIII դդ. առաջացրել է մի շարք գյուղացիական զինված ելույթներ (գյուղացիական ապստամբություն Ի. Ի. Բոչոտնիկովի առաջնորդությամբ 1606-07, Գյուղացիական պատերազմ [[Ստեփան Ռազին]]ի առաջնորդությամբ 1670-67 թթ., Գյուղացիական պատերազմ [[Եմելյան Պուգաչով]]ի գչխավորությամբ 1773-1775)։
 
XVII դ, ուժեղացել են աոևտրատնտեսական կապերը երկրի տարբեր մասերի միջև, աճել է ապրանքային արտադրությունը, ի հայտ են եկել առաջին մանուֆակտուրաները, սկսել է ձևավորվել համառուսաստանյան շուկան և այլն։ XVII-XVIII դդ. Ռուսսատսնում զուգահեռ զարգացել են ճորտատիրական և սաղմնավորվող կապիտալիստական հարաբերությունները։ XIX դ. երկրորդ քառորդում ակնառու է դարձել կալվածատիրական տնտեսության անկումը։ Ճորտատիրական իրավունքի վերացումից հետո, ավելի քան կես դար, պահպանվել են ֆեոդալիզմի մնացուկները՝ կալվածատիրական հողատիրությունը և ինքնակալությունը։
 
[[Հոկտեմբերյան Սոցիալիստական Հեղափոխություն|Հոկտեմբերյան Սոցիալիստական Հեղափոխության]] հաղթանակից հետո սովետների II համագումարի 1917-ի հոկտոմբերի 25-ին ընդունած «Հողի մասին» դեկրետով ընդմիշտ ոչնչացվել է կալվածատիրական հողատիրությունը և այդպիսով [[ԽՍՀՄ]]-ում վերջ դրվել երկրում ֆեոդալիզմի մնացուկներին։
 
== Ֆեոդալիզմը Հայաստանում ==
[[Հայաստան]]ում ֆեոդական կացութաձևն արտադրության հիմնական եղանակ է դարձել III դարը (I  -  II դդ. ընդունված է համարել անցման ժամանակաշրջան)։ Հայ [[Արշակունիներ]]ը, կենտրոնական իշխանության թուլացման և արտաքին քաղաքական բարդ իրադրության պայմաններում աշխատել են հողերը շնորհել ոչ թե որպես «Հայրենիք», այլ՝ պարգևական, սակայն վերջիններիս տերերը ջանացել են պայմանական տիրույթը վերածել ժառանգական պայմանականա ավատի, իսկ այնուհետև՝ ժառանգական սեփականության։ Հողի պայմանական տիրապետումը բնորոշ է եղել հատկապես ազատների դասին և գյուղացիական հոգևորականությանը։ Ֆեոդալական հարաբերությունների ձևավորման ընթացքում համայնքի անդամ ազատ շինականն ընկել է ֆեոդալական կախման մեջ և հավասարեցվել հողին ամրացված հողագործ մշակներին, ծառաներին։
 
V դ. վերջին «շինական» տերմինն արդեն նշանակել է կախյալ գյուղացի։ Այնուհետև ամբողջ միջնադարում այդպես են անվանել գյուղացի հողագործ բնակիչներին։ Ֆեոդալիզմի գաղափարախոսական հիմնավորմանն է ծառայել 301-ին Հայաստանում որպես պետական կրոն ընդունված քրիստոնեությունը։ Խոշոր հողատիրության ընդլայնման հետևանքով հզորացել է նախարարների դասը, թուլացել պետական իշխանությունը։ Խորացել են հակասությունները արտադրական նոր հարաբերությունների և Արշակունիների՝ պետական կառավարման [[Հելլենիզմ|հելլենիստական]] համակարգի միջև, որը փոխարինվել է իշխանության նախարարական մարմնով։ Քաղաքների, արհեստների և առևտրի անկման հետևանքով տիրապետող է դարձել բնատնտեսությունը, որն արագացրել է հայկական վաղ ֆեոդալական միասնական պետության տրոհումը նախարարությունների։ Դրանով ավարտվել է ֆեոդալակամ հարաբերությունների հասունացումը, և սկսվել տնտեսվարման ու քաղաքական իշխանության նախարարական համակարգի ժամանակաշրջանը։ 387-ին [[Մեծ Հայք]]ի միասնական թագավորությունը բաժանվել է [[Սասանյաններ|Սասանյան]] Իրանի և [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրության]] միջև։ Ինքնին առաջադիմական ֆեոդալականացման պրոցեսը արտաքին վտանգի առկայության պայմաններում հանգեցրել է երկրի քաղական անկախության կորստին։
 
Սասանյան Իրանի զավթած նախարարական Հայաստանում յուրաքանչյուր տիրույթ ժառանգական սկզբունքով գլխավորել է հանրային-իրավական իշխանությամբ օժտված «տերը» կամ «նախարարը» (սենիորը)՝ արքայից արքայի վասալը, որը հավաքել է հարկերը, լուծել դատական հարցեր, ունեցել իր զորքը, տոհմական զինանշանն ու դրոշը։
 
Ֆեոդալիզմի հետագա զարգացմանը զուգընթաց նախարարական տիրույթները մասնատվել են նրանցից վասալական կախման մեջ գտնվող մանր կալվածների։ Կախյալ գյուղացիները՝ շինականները, ենթարկվել են կրկնակի շահագործման, նրանք Սասանյաններին վճարել են հողային հարկ («հաս») և գլխահարկ, իսկ նախարարներին ու եկեղեցուն՝ բազմաթիվ տուրքեր, կատարել կոռ, զանազան պարհակներ։ Խորացել է գյուղական համայնքի սոցիալական շերտավորումը, որի ներսում VII դ. սկզբին ի հայտ է եկել գյուղացիների երեք շերտ՝ ունևորներ («թուանիկ»), «տառապյալներ» և «վարելահող ու խաղողի այգի չունեցող» գյուղացիներ։ Ֆեոդալական շահագործման սաստկացումը սրել է գյուղացիների դասակարգային պայքարը։ Ծավալվել է [[Պավլիկյան շարժում]]ը։ V-VII դդ. զարգացել է Հայաստանի ֆեոդալակամ մշակույթը՝ հելլենիստական զգալի տարրերով հանդերձ։ Արաբական նվաճումը Հայաստանում մի ամբողջ հարյուրամյակ կասեցրել է ֆեոդալական հարաբերությունների զարգացումը։ Նախարարական տների մի մասը ոչնչացվել է, շատերն ապաստանել են Բյուզանդական կայսրությունում, իսկ երկրում մնացածները՝ զգալիորեն իրավազրկվել։ Հողազրկված գյուղացիներն աշխատել են ստրկակական պայմաններում։ Սաստկացել է հարկային լուծը։ Հակաոակ նախարարականին՝ ամրապնդվել է եկեղեցական հողատիրությունը։ Հայ ժողովրդի ազատագրական պայքարի շնորհիվ IX դ. 2-րդ կեսին վերականգնվել է հայկական ֆեոդալակա պետականությունը ([[Բագրատունիներ]]ի թագավորությունը), և Հայաստանը թևակոխել է զարգացած ֆեոդալիզմի ժամանակաշրջանը (IX-XIII դդ.)։
 
Վերականգնվել և զարգացել է ժառանգական հողատիրությունը։ Ի հայտ են եկել ֆեոդալական խոշոր տիրույթներ, կազմավորվել է ֆեոդալական մասնատիրական խոշոր կալվածը, որի վրա հողատերերը և վանքերը վարել են սեփական ընդարձակ տնտեսություն։ Դրա հետևանքով IX դ. վերջին և X դ. սկսվել է գյուղացիների մի մասի ամրացումը հողին, որը Հայաստանում թույլ է դրսևորվել և կրել է սահմանափակ բնույթ։ Նշանակալից երևույթներ են եղել ֆեոդական քաղաքի ձևավորումը, քաղաքային արհեստագործությունը, մասամբ՝ գյուղատնտեսական արտադրության ապրանքային բնույթ ստանալը, առևտրափոխանակային, վաշխային հարաբերությունների զարգացումը, քաղաքային դասի և մեծատունների առաջացումը։ Սրվել է դասակարգային հակամարտությունը, ծավալվել է [[Թոնդրակյան շարժում]]ը, գյուղացիական ապստամբություններ են տեղի ունեցել [[Սյունիք]]ում և [[Այրարատ]]ում։
 
Հայաստանում ֆեոդալիզմի բնականոն զարգացումը խաթարել են թուրքական, այնուհետև մոնղոլ-թաթարական հորդաների ավերիչ հարձակումներն ու տիրապետությունը։ Անկում են ապրել քաղաքները, քայքայվել են գյուղացիական տնտեսությունները, ոչնչացվել նյութական և հոգևոր մշակույթի բազում հուշարձաններ։ XV դ. հայ աշխարհիկ ֆեոդալները, հիմնականում, դուրս են մղվել քաղաքական ասպարեզից։ Պահպանվել է հայ եկեղեցու հողատիրությունը։ Հայաստանում ֆեոդալիզմի հետագա զարգացումն ընթացել է այն զավթած թուրք-պարսկական տերությունների սոցիալ-տնտեսական և քաղաքական կարգերի շրջանակներում։ [[Արևելյան Հայաստան]]ը Ռուսաստանին միացվելուց հետո, XIX դ. 40—50-ական թթ. այնտեղ խորացել է ֆեոդալական հարաբերությունների ճգնաժամը, աշխուժացել են քաղաքային կյանքը, արհեստներն ու աոետուրը, աստիճանաբար զարգացել են բուրժուական հարաբերությունները։ Երկրամասի սոցիալ-տնտեսական, մասնավորապես՝ կա պիտալիզմի զարգացմանը նպաստել է այնտեղ անցկացված ռեֆորմը։
 
Հայաստանում ֆեոդալիզմի մնացուկները վերջնա կանապես վերացվել են խորհրդային կարգերի հասաատմամբ։
 
== Գրականություն ==
* [[Նիկողայոս Ադոնց|Ադոնց Ն.]], ''«Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում»'' ({{ref-ru}}, 1908, {{ref-en}}, 1969, {{ref-hy}}, 1987),
* Մարքս Կ., Կապիտալիստական արտադրությանը նախորդող ձեերը, Ե., 1941։
* Մարքս Կ., Կապիտալ, հ. 1—3, Ե., 1933—49։
Տող 65.
* Լենին Վ. Ի., Ճորտատիրական տնտեսությունը գյուղում, Ե., հ. 25։
* Մանանդյան Հ., Ֆեոդալիզմը հին Հայաստանում, Երկ., հ. 4, Ե., 1981։
* Պոդոսյան Ս. Պ., Գյուղացիների ճորտացումը և գյուղացիական շարժումները Հայաստանում IX  -  XIII դդ., Ե., 1956։
* Բաբայան Լ. Հ., Հայաստանի ֆեոդալիզմի դարաշրջանի պատմության ուսումնասիրությունը սովետահայ պատմագրության մեջ, Ե․, 1970։
*Джавахишвили И․, Государственный строй древней Грузии и Армении, СПБ, 1905;
Տող 71.
* Еремян С․ Т․, Опыт периодизации истории Армении эпохи феодализма, «ВИ», № 7, 1951;
* История СССР с древнейших времен до наших дней, т․ 1—6, М․, 1966)—68; Новосельцев А․ П․, Пашута В․ Т․, Черепнин Л․ В․,
* Пути развития феодализма (Закавказье, Средняя Азия, Русь, Прибалтика), М․, 1972
* Блок М. Феодальное общество. — М.։ Издательство имени Сабашниковых, 2003. — 504 с. — 4000 экз.
* Андерсон П. Переходы от античности к феодализму = Passages from Antiquity to Feodalism / Пер. с англ. Артем Смирнов. — М.։ Территория будущего, 2007. — 288 с. — (Университетская библиотека Александра Погорельского). — 1000 экз. — ISBN 5-91129-045-6
* Илюшечкин В. П. Теория стадийного развития общества. — М.։ Издательская фирма «Восточная литература» РАН, 1996. — 406 с. — 700 экз
* Bloch, Marc, Feudal Society. Tr. L.A. Manyon. Two volumes. Chicago։ University of Chicago Press, 1961 ISBN 0-226-05979-0
* Brown, Elizabeth, 'The Tyranny of a Construct։ Feudalism and Historians of Medieval Europe', American Historical Review, 79 (1974), pp.  1063–8.
* Cantor, Norman F., Inventing the Middle Ages։ The Lives, Works, and Ideas of the Great Medievalists of the Twentieth century. Quill, 1991.
* Ganshof, François Louis (1952). Feudalism. London; New York։ Longmans, Green. ISBN 0-8020-7158-9.
* Guerreau, Alain, L'avenir d'un passé incertain. Paris։ Le Seuil, 2001. (Complete history of the meaning of the term.)
* Poly, Jean-Pierre and Bournazel, Eric, The Feudal Transformation, 900–1200., Tr. Caroline Higgitt. New York and London։ Holmes and Meier, 1991.
* Reynolds, Susan, Fiefs and Vassals։ The Medieval Evidence Reinterpreted. Oxford։ Oxford University Press, 1994 ISBN 0-19-820648-8