«Ֆենոտիպ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
clean up, փոխարինվեց: : → ։ oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: - →  - , , → , (14), ։ → ։ (10), ՝ → ՝ (6), → (28), ), → ), , ( → ( (4) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Ֆենոտիպ''' ({{lang-el|φαίυω}}  -  պարզել, հայտնաբերել և տիպ), օրգանիզմի անհատական զարգացման պրոցեսում ձևավավորված հատկությունների և հատկանիշների՝ ֆեների ամբողջությունը։
 
«Ֆենոտիպ» տերմինն առաջարկել է դանիացի գենետիկ [[Վիլհելմ Յոհանսեն]]ը 1909 թվականի, ի տարբերուրություն գենոտիպ և գեներ հասկացությունների։ Հաճախ ֆենոտիպ տերմինն օգտագործվում է նեղ իմաստով՝ նշելու համար որևէ կոնկրետ գենի փոփոխության հետևանքն օրգանիզմում։ Ֆենոտիպը կախված է [[գենոտիպ]]ից, ձևավորվում է նրա և շրջապատող միջավայրի փոխազդեցության պրոցեսում՝ [[օնտոգենեզ]]ի ընթացքում։ Իր հերթին ֆենոտիպը կարող է ազդել գենոտիպի վրա․ օրինակ, [[ԴՆԹ]]-ի սինթեզը և մոդիֆիկացիաները վերահսկող ֆերմենտային համակարգերի գործունեության հետևանքով կարող են առաջանալ գեների կառուցվածքի կամ կարգավորման մեխանիզմների փոփոխություններ։ Ուստի, գենոտիպը և ֆենոտիպը գտնվում են դիալեկտիկական փոխկապակցության մեջ։
 
Ֆեների շարքում առաջնային դեր ունի որոշակի [[ՌՆԹ]]-ների (Նուկլեինաթթուներ) և պոլիպեպտիդների մոլեկուլների առկայությունը, նրանք գեների գործունեության անմիջական արգասիքներն են, ընդ որում յուրաքանչյուր այդպիսի մոլեկուլի գոյությունը հետևանք է մեկ գենի աշխատանքի։ Քանի որ պոլիպեպտիդները [[բջիջ|բջջի]] կարևորագույն տարրերի՝ սպիտակուցների, այդ թվում՝ [[ֆերմենտներ]]ի, հիմնական (հաճախ՝ միակ) բաղադրամասերն են, ապա նրանք վերջին հաշվով պայմանավորում են մնացած բոլոր ֆեների ձևավորումը։
 
Հայտնի են մի շարք օրգանիզմների (բակտերիաներ, դրոզոֆիլ, մարդ և այլն) շատ ֆեների ձևավորման մեխանիզմները, սակայն դրանք ֆենոտիպի աննշան մասն են կազմում։ Ֆենոտիպի գոյացման մեխանիզմների պարզաբանումն ունի կարևոր տեսական և գործնական նշանակություն։
 
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ֆենոտիպ» էջից