«Ֆենոմեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
clean up, փոխարինվեց: : → ։, ` → ՝ (2) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: - →  -  (2), , → , (23), ։ → ։ (7), ՝ → ՝ (8), → (36), ), → ), (3), )։ → )։ , ( → ( (8) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Ֆենոմեն''' ({{lang-el|φαινόμενον}}  -  երևացող), իրողություն, եղելություն (որը դիտված է կամ կարելի է դիտել՝ դիտումներով հաստատել), մասնավորապես՝ արտասովոր, արտակարգ իրողություն, ինչպես նաև որևէ բանի արտահայտություն՝ արտաքին դրսևորում։
 
Այս իմաստներով նախապատվությունը պետք է տալ «երևույթ» բառին, բայց գործածական է «ֆենոմենոլոգիական» տերմինը «արտաքին դրսևորմանը վերաբերող», «նկարագրական» իմաստով, օրինակ՝ «ֆենոմենոլոգիական թերմոդինամիկա»։
 
[[Փիլիսոփայություն|Փիլիսոփայության]] մեջ ֆենոմեն տերմինն օգտագործվում է հայեցողության առարկա հանդիսացող երևույթը նշանակելու համար․
 
# Իդեալիստական որոշ ուսմունքներում և դրանց նկարագրության ժամանակ ֆենոմենն անվանում են զգայական հայեցողության առարկա հանդիսացող (զգայական փորձի մեջ տրված) երևույթը՝ ի տարբերություն ինտելիգիբիլ ({{lang-lat|intelligibilis}}  -  մտահասանելի) էության՝ նոումենի։ Ըստ որում ֆենոմենը կարող է ըմբռնվել որպես այդ վերացական էության դրսևորում, այսինքն՝ որպես բուն իմաստով երևույթ, բայց այնպես, ինչպես այն տրված է զգայական հայեցողությանը ([[նեոպլատոնականություն]], [[Լայբնից Գոթֆրիդ Վիլհելմ|Լայբնից]], [[Իմանուիլ Կանտ|Կանտ]] և այլն), և կարող է մեկնաբանվել նաև որպես միակ, ինքնաբավ իրողություն։
# Փիլիսոփայության և հոգեբանական որոշ ուսմունքներում ֆենոմեն անվանում են մտային (ինտելեկաուալ) հայեցողության առարկաները, որոնք կազմում են գիտակցության այս կամ այն գործողության (ընկալման, մտածողության, հիշողության, երևակայության և այլն) բովանդակությունը («գիտակցության երևույթներ», «գիտակցության փաստեր»)։
 
Ֆենոմենի այս նշանակությունից են ելնում ֆենոմենոլոգիայի տարբերակները՝ ընկալման ֆենոմենոլոգիա, ոգու ֆենոմենոլոգիա և այլն։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ֆենոմեն» էջից