Բացել գլխավոր ցանկը

Changes

չ
clean up, փոխարինվեց: - →  -  (23), , → , (54), ։ → ։ (48), ՝ → ՝ (3), → (75), ), → ), (2), ( → ( (2) oգտվելով ԱՎԲ
}}
 
'''Փանոս Թերլեմեզյան''' ([[Մարտի 3]], [[1865]], [[Վան]]  -  [[Ապրիլի 30]], [[1941]], [[Երևան]]), հայ նկարիչ և հասարակական գործիչ։
 
==Կենսագրություն==
 
Ծնվել է [[Վան]] քաղաքի [[Այգեստան]] արվարձանում [[1865]] թվականին։ Սովորել է տեղի տարրական դպրոցում ([[1870]]), որտեղ էլ առաջին անգամ սեր է արթնանում նրա մեջ դեպի նկարչությունը։
 
*1881-86 թվականներին սովորել է Վանի կենտրոնական վարժարանում։ Այդ տարիներին հարել է [[Արմենական կազմակերպություն|Արմենական կազմակերպությանը]]։ <ref>[http://www.armenakan.am/History/Eraxtavorner/%D5%93%D5%A1%D5%B6%D5%B8%D5%BD%D4%B9%D5%A5%D6%80%D5%AC%D5%A5%D5%B4%D5%A5%D5%A6%D5%B5%D5%A1%D5%B6.aspx Փանոս Թերլեմեզյանի մասին Արմենական ռամկավար ազատական կուսակցության կայքում]</ref>
 
*[[1889]] &nbsp;- &nbsp;Հարում է սուլթանական կառավարության դեմ պայքարող երիտասարդական խմբավորման, որի համար հետապնդվում է։
*[[1890]] &nbsp;- &nbsp;Թուրքական իշխանությունների կողմից հեռակա դատվում է։
*[[1893]] &nbsp;- &nbsp;Փախչում է [[Իրան]], ապա մեկնում [[Թիֆլիս]] աշխատանք որոնելու։
*[[1894]] &nbsp;- &nbsp;Թիֆլիսում աշխատում է նախ տպարանում, ապա «Մշակ» թերթի խմբագրատանը։
*[[1895]] &nbsp;- &nbsp;Մեկնում է [[Պետերբուրգ]] և ընդունվում գեղարվեստը խրախուսող ընկերության դպրոցը։
*[[1897]] &nbsp;- &nbsp;Ամռանը ընկերների հետ մեկնում է [[Էստոնիա]] ստեղծագործալու։ Այնտեղ էլ Թուրքական կառավարության պահանջով ձերբակալվում է, ապա ուղարկվում [[Թիֆլիս]]ի [[Մետեխի բանտ]], հետո՝ Երևան, իսկ այստեղից աքսորվում Իրան։
*[[1898]] &nbsp;- &nbsp;Իրանից գաղտնի մեկնում է [[Փարիզ]]։
*[[1899]] &nbsp;- &nbsp;Ընդունվում է Փարիզի Ժյուլիան գեղարվեստի ակադեմիան։
*[[1904]] &nbsp;- &nbsp;Ակադեմիական ցուցահանդեսին ներկայացրած աշխատանքների համար արժանանում է առաջին մրցանակի։ Նույն թվականին, վերջացնելով ուսումը, վերադառնում է Հայաստան։
*[[1905]] &nbsp;- &nbsp;Շրջագայում է հայրենի բնաշխարհում նկարում «Լոռեցի հովիվը», «Սանահինի վանքի գավիթը» և այլ նկարներ։
*[[1908]]-[[1910]] &nbsp;- &nbsp;Ապրում և ստեղծագործում է Փարիզում։ Նկարում է [[Շիրվանզադե]]ի դիմանկարը։
*[[1910]] &nbsp;- &nbsp;Մեկնում է Պոլիս։ Այնտեղ մտերիմ փոխհարաբերություն հաստատում [[Կոմիտաս]]ի, [[Դանիել Վարուժան]]ի, [[Սիամանթո]]յի, [[Երվանդ Օտյան]]ի և ուրիշների հետ։
*[[1912]] &nbsp;- &nbsp;[[Կոմիտաս]]ի հետ մեկնում է նրա ծննդավայրը՝ [[Կուտինա]], որտեղ էլ ստեղծում է Կոմիտասի դիմանկարը։
*[[1914]] &nbsp;- &nbsp;Ստեղծագործական շրջագայություն է կատարում դեպի Վան։ Նկարում է «Սիսփան սարը Կտուց կղզուց», «Վանա լիճը» բնանկարները։
*[[1915]]-[[1917]] &nbsp;- &nbsp;Թիֆլիսում և Ռոստովում կազմակերպում է [[Հայ արվեստագետների միություն]]։
*[[1919]] &nbsp;- &nbsp;Վերադառնում է Կ. Պոլիս։
*[[1920]]-[[1922]] &nbsp;- &nbsp;Ստեղծագործական ուղևորություններ է կատարում Իտալիա, Փարիզ, Կ. Պոլիս, նկարելով ծովային տեսարաններ, այդ թվում երգիչ Ա. Շահմուրադյանի դիմանկարը։
*[[1923]] &nbsp;- &nbsp;Ուղևորվում է Ամերիկա։ [[Նյու-Յորք]]ում նկարում է դերասաններ [[Հովհաննես Աբելյան|Հ. Աբելյան]]ի, [[Հովհաննես Զարիֆյանի|Հ. Զարիֆյան]]ի դիմանկարները։ Կազմակերպում անհատական ցուցահանդեսներ Նյու-Յորքում, [[Ֆրեզնո]]յում։
*[[1924]] &nbsp;- &nbsp;Ամերիկայում կտակ է ձևակերպում՝ իր մահից հետո ամբողջ դրամական և նյութական ունեցվածքը նվիրելով Հայաստանի ազգային թանգարանին, որն էլ նրա մահից հետո ի կատար է ածվել։
*[[1928]] &nbsp;- &nbsp;Վերադառնում է Հայաստան, որտեղ ապրում և ստեղծագործում է մինչև իր կյանքի վերջը։ Երևանում կազմակերպվում է նրա անհատական ցուցահանդեսը։
*[[1928]]-[[1930]] &nbsp;- &nbsp;Ստեղծագործական շրջագայություն է կատարում [[Գորիս]], [[Ղափան]], [[Տաթև]], [[Ալավերդի]], Ձորագես, նկարելով արդյունաբերական թեմաներով պատկերներ, բանվորների դիմանկարներ բնանկարներ։ Ստեղծում է [[Ռոմանոս Մելիքյան]]ի, [[Ավետիք Իսահակյան]]ի, [[Հրաչյա Աճառյան]]ի, [[Ակսել Բակունց]]ի և այլոց դիմանկարները։
*[[1941]] &nbsp;- &nbsp;Վախճանվում է Երևանում։ Թաղված է Կոմիտասի անվան այգու Պանթեոնում։ Հայաստանի կառավարությունը Թերլեմեզյանի անունով է կոչել Երևանի գեղարվեստական ուսումնարանը։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
 
==Մեջբերումներ Թերլեմեզյանի մասին==
* Մարտիկյան Ե. Վաղեմի մտերիմները.- Հայրենիքի ձայն, 1969, 12 նոյեմբեր։
 
* Սարգսյան Մ. Հայ մեծ նկարիչը.- Սովետ. Հայաստան, 1975, 19 դեկտեմբեր։
== Հղումներ ==
{{Ծանցանկ}}
1 097 979

edits