«Ցորեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: մ →  մ , օր →  օր , , → , (146), ։ → ։ (57), ՝ → ՝ (30), → (221), ), → ), (27), )։ → )։ (4), ( → ( (43), : → ։ (4) oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎ...
Տող 9.
|ordo = [[Հացածաղկավորներ]]
|familia = [[Հացազգիներ]]
|genus = [[Ցորեն]]
| latin = '''Triticum'''
| author = [[L.]], 1753
Տող 41.
| ipni = 19220
}}
'''Ցորեն''', ({{lang-lat|Triticum}}), [[դաշտավլուկազգիներ]]ի (հացազգիներ) ընտանիքի խոտաբույսերի ցեղ։ Ընդգրկում է ավելի քան 25 վայրի և մշակովի տեսակ։ Հայաստանում տարածված է 13 տեսակ։ Տեսակները բաժանվում են 3 գենետիկական՝ դիպլոիդ, տետրապլոիդ, հեքսապլոիդ խմբերի, որոնք միմյանցից տարբերվում են սոմատիկ բջիջներում եղած [[քրոմոսոմներ]]ի թվով։
 
== Հացահատիկային բույսեր ==
Երկրագնդի ցամաքը զբաղեցնում է շուրջ 13,6 6 մլրդ․ հա․ տարածք, որից առայժմ մոտ 1 մլրդ․ հա․ [[մարդ]] օգտագործում է գյուղատնտեսական նպատակներով։ Մշակվում է բույսերի ավելի քան 400 տեսակ, որոնց ցանքատարածքի մեծ մասը զբաղեցնում են [[հացահատիկային բույսեր]]ը՝ [[ցորեն]]ըցորենը, [[աշորա]]ն, [[գարի]]ն, [[հաճար]]ը, [[վարսակ]]ը, [[կորեկ]]ը, [[եգիպտացորեն]]ը, [[սորգո]]ն, [[բրինձ]]ը, [[հնդկացորեն]]ը։ Նշված բույսերը (բացի հնդկացորենից) պատկանում են [[հացազգիներ]]ի ընտանիքին և ունեն մի շարք ընդհանուր բուսական հատկություներ։ Մեր օրերում հացահատիկը ոչ միայն կարևորագույն սննդամթերք է, այլև՝ անասնապահության զարգացման հիմք։
 
== Տեսակներ ==
Դիպլոիդ խմբի մեջ մտնում են երկու վայրի՝ վայրի միահատիկ ցորեն (''Triticum boeoticum''), վայրի ուրարտական ցորեն (''Triticum urartu''), և մեկ մշակովի՝ միահատիկ ցորեն (''Triticum'') տեսակները։ Տետրապլոիդ խմբի մեջ մտնում են․ վայրի տեսակներից՝ արարատյան ցորեն (''Triticum araraticum''), վայրի հաճարը (''Triticum dicoccoides''), մշակովիներից՝ Տիմոֆևևի ցորեն (''Triticum timopheevi''), կոլխիդական երկհատիկ ցորեն (''Triticum palao colchicum''), սովորական հաճարը (''Triticum dicoccum''), կովկասյան ցորեն (''Triticum persicum''), կարծր ցորեն (''Triticum durum''), տուրգի դում կամ անգլիական ցորեն (''Triticum turgidum''), արևելյան ցորեն (''Triticum էսranicum''), լեհական ցորեն (''Triticum polonicum''), հաբեշական ցորեն (''Triticum aethiopicum''), սպահանական ցորեն (''Triticum ispahanicum'')։ Հեքսապլոիդ խմբի մեջ մտնում են․ մշակովի տեսակներից՝ մախի ցորեն (''Triticum macha''), կիսահաճարը կամ ճոնը (''Triticum spelta''), փափուկ ցորեն (''Triticum aestivum''), կունդիկ ցորեն (''Triticum compactum''), կլորահատիկ ցորեն (''Triticum sphaerococcum''), Վավիլովի կամ Վանի ցորեն (''Triticum'')։
 
== Ծագում ==
Ցորենի շատ տեսակների հայրենիքը Հայաստանն է։ 1930-ական թվականներին Հայաստանում ([[Կարմիր բլուր]]) հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել են ցորենի ածխացած հատիկներ, և պարզվել է, որ 2, 5 հազար տարի առաջ այս տարածքում ([[Արարատյան դաշտ]]ում) մշակվել են միահատիկ ցորեն և ցորեն փափուկ (''Triticum aestivum'') տեսակները։ Ցորենի ածխացած հատիկներ են հայտնաբերվել նաև [[Արարատի մարզ|Արարատ]]ի, [[Արմավիրի մարզ|Արմավիր]]ի, [[Տավուշի մարզ|Տավուշ]]ի մարզերում։ Մ. Թումանյանը հայտնաբերել է (1930-ական թթ.) վայրի ցորենի միահատիկ, ուրարտական, Արարատյան տեսակները և Վավիլովի կամ Վանի ցորեն (''Triticum vavilovi'') ու կիսահաճարը (''Triticum spelta''), իսկ Բ. Գարասեֆերյանն ու Պ. Ղանդիլյանը [[Վայոց ձոր]]ի, [[Արարատի մարզ|Արարատ]]ի և այլ մարզերում՝ վայրի ցորենի բազմաթիվ տարատեսակներ։ Վայրի հացազգի (ցորեն, [[գարի]], [[աշորա]], [[այծակն]]) բույսերը պահպանելու համար [[Կոտայքի մարզ|Կոտայք]]ի և [[Արարատի մարզ|Արարատ]]ի մարզերի սահմանագծում ստեղծվել է [[Էրեբունի արգելոց]]ը։
 
Ցորենի [[էնդեմիկ բույսեր|էնդեմիկ տեսակների]] և տարատեսակների քանակով [[Անդրկովկաս]]ն ամբողջ աշխարհում աչքի է ընկնում իր բազմազանությամբ, դրա շնորհիվ Էլ Անդրկովկասը համարվում է ցորենի ձևառաջացման ինքնուրույն առաջնային կենտրոն։ Ցորեն տարածված է [[Երկրագունդ|երկրագնդի]] բոլոր [[մայրցամաք]]ներում։ Լայնորեն մշակվում է միայն կարծր և փափուկ ցորեն։ Ցորենի մշակման հյուսիսային սահմանը հասնում է մինչև հյուսիսային լայնության 76° 44՝ ([[Մուրմանսկի մարզ]]), իսկ հարավային սահմանն ընդգրկում է [[Ավստրալիա]]յի, [[Աֆրիկա]]յի և Ամերիկայի հարավային տարածքները։ Ցորեն առավելապես տափաստանային բույս է, բայց մշակվում է նաև նախալեռնային և լեռնային պայմաններում մինչև 4 հազար մետր բարձրություններում (Հայաստանում՝ մինչև 2, 6 հազար  մ բարձրության վրա)։
 
== Նկարագրություն ==
Ցորենի արմատային համակարգը փնջաձև Է, զարգանում է հիմնականում վարելաշերտում։ Ցողունը գլանաձև է, 40-130 սմ բարձրությամբ։ Տերևը նշտարաձև է։ Ծաղկաբույլը բարդ հասկ է, առանցքը՝ ծնկաձև։ Ծնկաձև ելուստում նստած է հասկիկ՝ 3-5 ծաղիկներով։ Հասկիկը կազմված է 2 հասկիկային թեփուկներից, ծաղիկը՝ արտաքին և ներքին ծաղկային թեփուկներից։ Քիստավոր ցորենի արտաքին թեփուկն է քիստ կրում։ [[Պտուղ (կենսաբանություն)|Պտուղ]]ը հատիկ է, կազմված՝ թաղանթից, էնդոսպերմից, սաղմից։ 1000 հատիկի զանգվածը 20-50 գ է (երբեմն մինչև 70 գ)։ Ցորենը միամյա բույս է։ Ունի հիմնականում 2 կենսաբանական խումբ՝ աշնանացան և գարնանացան։ Հայաստանում ցորենի տեղական սորտերից կան երկցան տեսակներ՝ Սպիտակահատ, Կարմիր կունդիկ, Գալգալոս։ Ցորենի սերմերն սկսում են ծլել 1-2°C ջերմաստիճանի պայմաններում, ծլելու լավագույն ջերմաստիճանը 12-15°C է։ [[Ձյուն|Ձյան]] շերտի բացակայության դեպքում աշնանացան ցորենը ոչնչանում է -16-18°C սառնամանիքներից, 20 սմ ձյան շերտի տակ դիմանում է մինչև -20°C, իսկ 30-60 սմ ձյան շերտի տակ՝ -40°C-ին։ Գարնանացան ցորենի ծիլերը դիմանում են -13°C սառնամանիքներին, իսկ թփակալման փուլում՝ -8-9°C, ծաղկման ու հատիկալիցքի փուլում՝ ֊1-2°C սառնամանիքի պայմաններում վնասվում է։ Հայաստանում աշնանացան ցորենի վեգետացիայի տևողությունը [[Արարատյան դաշտ]]ում 260-270  օր է, [[Սիսիան]]ում՝ 300 օր, [[Վարդենիս]]ում՝ 310-315 օր, գարնանացան ցորենինը՝ Սիսիանում՝ 117-120 օր, Վարդենիսում՝ 122-128 օր։ Ցորենը պահանջկոտ է խոնավության և պարարտանյութերի նկատմամբ։ Ցորենը կարևորագույն պարենային կուլտուրա է։
 
== Օգտագործում և քիմիական բաղադրություն==
[[Պատկեր:WildWheat Erebuni Reserve.jpg|thumb|300px|Էրեբունի արգելոցում աճող վայրի ցորենը՝ Triticum araraticum]]
 
Օգտագործվում է [[հաց]]ի, [[ձավար]]ի, [[մակարոն]]ի, [[հրուշակեղեն]]ի արտադրության մեշ։ Ցորենից ստանում են նաև [[սպիրտ]], [[օսլա]], դեքստրին, [[սոսինձ]] և այլն։ Հատիկը, աղացման թափոնները արժեքավոր կեր են, հումք են համակցված կերերի համար։ Ցորենը սննդարար է, կալորիականությունը բարձր է, պարունակում է [[սպիտակուցներ]] (10-25%), [[ածխաջրեր]] (60-64%), [[ճարպեր]] (շուրջ 2%), [[թաղանթանյութ]], [[վիտամիններ]], [[ֆերմենտներ]], [[ֆոսֆոր]], [[երկաթ]], [[կալցիում]] և [հանքային նյութեր։ Ծղոտն օգտագործում են որպես ցամքար և կեր, նաև թղթի, ստվարաթղթի և այլնի արտադրության համար։
 
Կա ցորենի 15 տեսակ, դրանից մարդն ընտել և մշակում է երկուսը` կարծր և փափուկ տեսակները:տեսակները։ Հատուկ արժեք է ներկայացնում կարծր [[ցորեն]]ըցորենը, որի հատիկը ավել հարուստ է սպիտակուցային նյութերով:նյութերով։ Եթե փափուկ ցորենի մեջ, սպիտակուցի պարունակությունը հասնում է 10-17%, կարծրինը հասնում է 24-25%:։ Ամենաբարձր որակի [[մանրաձավարեղեն]]ը, մակարոն-վերմիշելները և հրուշակեղենի տեսակները ստանում են կարծր ցորենի ալյուրից:ալյուրից։
 
== Մշակման տարածք ==
Ցորեն հնագույն կուլտուրա է։ Այն հայտնի էր Առաջավոր Ասիայում ([[Իրաք]], [[Սիրիա]], [[Իրան]]) և [[Թուրքմենիա]]յում մ․ թ․ 6-7 հազար տարի, [[Եգիպտոս]]ում՝ 4 հազար տարի առաջ, [[Չինաստան]]ում սկսել են մշակել մ․ թ․ 3 հազար տարի առաջ։ Անդրկովկասում ցորենը հայտնի էր մ․ թ․ 5-4 հազար տարի առաջ։ [[Ամերիկա]] է տարվել [[17-րդ դար]]ում․։ 1939-1941 թվականներին Հայաստանում ([[Կարմիր բլուր]]) հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է հացահատիկի ածխացած հատիկներ։ Մ․ Գ․ Թումանյանի ուսումնասիրություններից պարզվել է, որ դրանք ցորենի հատիկներ են և որ 2, 5 հազար տարի առաջ այս տարածքում մշակվել է (Triticum aestivum), որը մինչ այժմ էլ մշակվում է Արարատյան դաշտում։ 1978 թվականին ցորենի համաշխարհային ցանքատարածությունը (առավելապես [[ԽՍՀՄ]], [[Չինաստան]], [[ԱՄՆ]], [[Հնդկաստան]], [[Կանադա]]) 232 մլն հա էր, միջին բերքատվությունը՝ 19 ց/հա։ <!-- ՄՍՀՄ-ում 1980-ին ցորենի ցանքատարածությունը 61,5 մլն հա էր, միջին բերքատվությունը, աշնանացանինը 4 22,1 ց/հա (առաջավոր տնտեսություններում՝ մինչև 10ց/հա), գարնանացանինը՝ 12,4 ց/հա։ ՀՍՍՀ-ում մշակվում է շուրջ 100 հզ․ հա։ 1980 թ-ին ԽՍՀՄ-ում շրջանացվել են աշնանացան փափուկ ցորենի Բեզոստայա 1 և Միրոնովսկայա 808 սորտերը (աշնանացան ցորենի ցանքատարածության շուրջ 75%֊ը)։ Սրանք մշակվում են նաև Բուլղարիայ֊ում, Հունգարիայում, Լեհաստանում, Ռումինիայում, ԳԴՀ֊ում, Չեխոս լովակիայումն այլուր։ Զգալի տարածություն են զբաղեցնում փափուկ ցորենի Իլյիչյովկա, Միրոնովսկայա յուբիլեյնայա, Կավկազ, Ռոստովչանկա, Օդեսկայա 51, Պրիբոյ, Դնեպրովսկայա 521, Կրասնո դարսկայա 39, Պոլեսկայա 70, կարծր ցորենի Նովոմիչուրինկո, Օդեսկայա յուբի լեյնայա սորտերը։ 1970-ական թթ․ արտադրության մեջ ներդրվեց նոր պարենային կուլտուրա՝ Տրիտիկալեն ( ri icale), որն ստացվել է ցորենի և աշորայի խաչաձևումից, որի աշնանացան սորտերը բարձր բերքատու են։ ՀԽՍՀ-ում շրջանացված են աշնանացան ցորենի Բեզոստայա 1, Միրոնովսկայա 808, Կանգուն 20, Սպիտակահատ տեղական, Ինտենսիվնայա, էրիտրոսպերմում 127, Օդեսկայա 75, գարնանացան ցորենի Գալ գալոս, Նոր կունդիկ, Մետտե ցերրոս և Շիրակի 1 սորտերը։ -->
 
===Մշակումը Հայաստանում===
ՀՀ-ում շրջանացված են ցորենի աշնանացան՝ Բեզոստայա 1, Միրոնովսկայա 808, Կանգուն 20, Սպիտակահատ տեղական, Արմյանկա 60 և այլն, գարնանացան՝ Գալգալոս (Քռիկ), Նոր կունդիկ, [[Շիրակի մարզ|Շիրակ]]ի 1 և այլ սորտեր։ ՀՀ-ում ցորենի հիմն, ցանքատարածությունները կենտրոնացված են [[Շիրակի մարզ|Շիրակ]]ի, [[Գեղարքունիքի մարզ|Գեղարքունիք]]ի, [[Արմավիրի մարզ|Արմավիր]]ի, [[Սյունիք]]ի և այլ մարզերում։ 1970-ին արտադրության մեջ ներդրվել է ցորենի և աշորայի խաչաձևումից ստացված նոր բույս՝ Տրիտիկալե (''Triticale''), որի աշնանացան սորտերը բարձր բերքատու են։
 
== Արտադրությունը ==
Տող 124.
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Հացազգիներ]]
[[Կատեգորիա:Մշակաբույսեր]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ցորեն» էջից