«Տիգրիս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: մ →  մ , կմ →  կմ (6), , → , (37), ։ → ։ (31), ՝ → ՝ (13), → (72), )։ → )։ , ( → ( (5) oգտվելով ԱՎԲ
Տող 29.
}}
 
'''Տիգրիս'''<ref>{{ՏՈՒՏ|section=II.A.3|page=54}}</ref>, գետ [[Հայկական Լեռնաշխարհ]]ում և [[Միջագետք]]ում։ Հոսում է [[Թուրքիա]]յի և [[Իրաք]]ի տարածքով։ Տիգրիսը կազմվում է Արևմտյան Տիգրիս և Արևելյան Տիգրիս գետերի միախառնումից։ Երկարությունը 1900 &nbsp;կմ, ավազանը՝ 375 հազար &nbsp;կմ<sup>2</sup>։ Տիգրիս–Եփրատի միջագետքը մարդկային քաղաքակրթության հնագույն կենտրոններից է։
Հնում այն կոչվել է Դղկաթ, որը նշանակում է նետ։ Հիմնական ավազանն Իրաքի տարածքում է, [[Հայկական լեռնաշխարհ]]ի սահմաններում՝ ոչ ավելի քան 40 հազար &nbsp;կմ<sup>2</sup>։ Գետը սկիզբ է առնում [[Հայկական Տավրոս]]ի լեռներից երկու՝ Արևմտյան և Արևելյան Տիգրիս ճյուղերով։
 
Արևմտյան Տիգրիսը՝ Արղանա անվամբ սկիզբ է առնում [[Ծովք]] լճից, ապա միանալով Զիբենեին՝ մտնում է բնական թունել և դուրս գալիս Վերին (Հայոց) [[Միջագետք]]։ Գ. Սրվանձտյանը Տիգրիսի ակունքները նկարագրում է որպես ոսկեղեն մի երկիր։ Տիգրիսը սրբավայր է, դրախտի չորս գետերից մեկը։
 
Տիգրիսը սկսվում է Տավրոսի համակարգում 2000-3500 &nbsp;մ բարձրություններից, վտակները հոսում են խորը կիրճերով, առաջացնում են [[անտեցեդենտ հովիտ]]ներ և դուրս գալիս [[դաշտավայր]]՝ ստեղծելով [[արտաբերման կոն]]եր, որոնք կուտակում են մեծ քանակի գետաբերուկներ և սելավային (պրոլյուվիալ) նստվածքներ։ Արևմտյան Տիգրիսի կարևոր վտակներն են՝ Ամբար, Քաղիրդ (Բաթման)՝ Սասունի գետ վտակով, Արզան, Բաղեշ (Բիթլիս)։
 
Արևելյան Տիգրիսը սկիզբ է առնում Հայկական Տավրոս և Կորդվաց լեռների կազմած անկյունից և գրեթե միշտ հոսում դեպի արևմուտք՝ մինչև Սղերդ քաղաքից հարավ-արևմուտք, որտեղ միանում է Արևմտյան Տիգրիսին։ Արևելյան Տիգրիսը (Բոհտանի գետ) [[Քսենոֆոն]]ն անվանում է Կենտրիտես։ Վտակներն են Մոկսի, Խիզանի, Բաղեշի, Խարզան գետերը։ Իսկ Արևմտյանին միանալուց հետո Տիգրիսի վտակներն են [[Խաբուր]], Մեծ Զաբ, Բարազգիր և այլն։
 
Տիգրիսը և վտակները ջրառատ են, սնվում են Տավրոսի միջին և բարձր լեռների գոտու առատ տեղումներից։ Տիգրիսն ավելի ջրառատ է, քան [[Եփրատ]]ը։ Այսպես, [[Բաղդադ]]ի մոտ նրա տարեկան միջին ծախսը 1240 խմ/վրկ է, կարող է հեղեղել մշակվող հողատարածությունները, քանի որ վարարման դեպքում ծախսն անցնում է 13 հազար խմ /վրկ-ից և բազմաթիվ անգամ աղետներ է բերել։ Այժմ կառուցված է հատուկ [[ջրանցք]], որով Տիգրիսի ջրերը տանում են դեպի Եփրատ և փրկում շրջապատի տարածքը ողողումից։
 
Հայկական լեռնաշխարհի սահմաններում Տիգրիսի հոսքը 40 հազար &nbsp;կմ<sup>2</sup> սահմաններից կազմում է 15-16 խոր. &nbsp;կմ, միջին ծախսը 530 խմ/վրկ է, առավելագույնը կարող է հասնել 5000 խմ/վրկ-ի, նվազագույնը՝ 69 խմ/վրկ, տարբերությունը ավելի քան 82 անգամ է։ Նման տարբերությունը պայմանավորված է նրանով, որ ամռան երկրորդ կեսին Տավրոսի ամբողջ համակարգն ընկում է արևադարձային չոր օդային զանգվածների ազդեցության տակ, տեղումներ չեն լինում, իսկ Տավրոսի համակարգում առատ [[աղբյուր]]ներ չկան, եղած ջրերն էլ օգտագործվում են բնակիչների կողմից։
 
Գետի վտակները վճիտ են, վերին հոսանքներում հանքայնացումը չի անցնում 100 մգ/լ-ից, իսկ իջնելով դաշտավայր՝ 300-350 մգ/լ-ից։ Գարնանը՝ հորդացումների ժամանակ գետը տղմոտ է։ Գետավազանի 1 &nbsp;կմ<sup>2</sup> -ից տարեկան լվացվում է 250-400 տ տիղմ։ Տարեկան կոշտ հոսք կազմում է 14-15 մլն տ, որի մի մասը նստում է Միջագետքի դաշտավայրում, մյուս մասը հասնում է Պարսից ծոց։
 
Տիգիրսը Եփրատին է միանում և կազմում [[Շատ- Էլ- Արաբ]] գետը, թափվում է [[Պարսից ծոց]]՝ առաջացնելով արագ աճող [[դելտա]]։ Միջագետքի դաշտավայրը ծովային ավազան է եղել և ցամաքել է այս երկու գետերի բերուկների կուտակումից։
Տող 53.
{{ՎՊԵ|Tigris}}
{{ՀԲ}}
 
[[Կատեգորիա:Գետեր այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Հայկական լեռնաշխարհի գետեր]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տիգրիս» էջից