«Տեսսա Հոֆման»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: , → , (17), ։ → ։ (15), ՝ → ՝ (4), → (32), ), → ), , )։ → )։ , ( → ( (7) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Տեսսա Հոֆման''' (Hofmann) (ծնված [[1949]] թ.), [[Գերմանիա|գերմանացի]] գիտնական։
 
== Կենսագրություն ==
 
1969-74-ին սովորել է Արևմտյան [[Բեռլին]]ի Ազատ համալսարանում, ուսումնասիրել սլավոնագիտություն, [[հայագիտություն]] և սոցիոլոգիա։
 
1974-75-ին ստաժավորվել է [[Սանկտ Պետերբուրգ]]ի, [[Երևան]]ի, Թբիլիսիի համալսարաններում։ [[1979]]-ից՝ «Սպառնալիքի տակ գտնվող ժողովուրդների պաշտպանության ընկերություն» միջազգ. իրավապաշտպան կազմակերպության նախագահության անդամ է և համակարգիչ խմբի ղեկավար, որի շրջանակներում էլ հանդես է գալիս Թուրքիայի և միջազգային հանրության կողմից [[Օսմանյան կայսրություն]]ում 1915-ի [[Հայոց Ցեղասպանության]] ճանաչման պահանջով։
 
[[1983]] թվականին Լոզանում կայացած հայկական համաշխարհային 2-րդ կոնգրեսում կարդացել է «[[1923]] թ. [[Լոզանի կոնֆերանս|Լոզանի պայմանագիր]]ը և նրա հետևանքները հայերի ներկայիս վիճակի համար» զեկուցումը։ 1983-ից Ազատ համալսարանի [[Արևելյան Եվրոպա]] ինստիտուտի (Բեռլին) գիտաշխատող էր, [[1991]]-ից՝ [[ԱՊՀ]] և [[Ռուսաստան]]ի (նախկին [[ԽՍՀՄ]]) գրականության (մատենագրության) փաստագրության կենտրոնի ղեկավար։
 
1984-ին ժողովուրդների մշտական ատյանի (Փարիզ) նիստում հանդես է եկել որպես փորձագետ՝ Գերմանական աղբյուրները և վկաների ցուցմունքները հայերի ցեղասպանության մասին զեկուցումով։ [[1985]]-ին իր գործընկեր Ժ. Քոչարյանի հետ Բեռլինում հիմնել է [[Հայաստան]]ի մասին լրատվության և փաստագրության կենտրոն։ [[1987]]-ին մասնակցել է Վիեննայում կայացած «Թուրքիայի հանրապետության արտաքին քաղաքականությունը» թեմայով փորձագետների միջազգային կոնֆերանսի կազմակերպմանը։ Հոֆմանը ազգությամբ ոչ [[հայ]] գիտնականներից առաջինն էր, որ [[1988]]-ին արժանացել է [[ՀԲԸՄ]] մրցանակին՝ Հայաստանի պատմության և մշակույթի հետազոտման գործում ունեցած վաստակի համար։ Հոֆմանը հեղինակ է հայ ժողովրդի նոր և նորագույն պատմության հարցերի վերաբերյալ ուսումնասիրությունների։
 
«Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրով 2013 թ. մայիսի 29-ին Թեսսա ՀՈՖՄԱՆԻՆ մրցանակ է շնորհվել Հայոց ցեղասպանության հիմնահարցի ուսումնասիրության և այդ ոլորտում ծավալած ակտիվ հասարակական գործունեության համար։
Տող 17.
*Der tOrkische Wilkermord an den Armeniem 1915/16։
*HintergrQnde, Vedauf und Auswirkungen, BeirSge Ober Armemsche Geschichte, Evangeksches Biidungswerk. B., 1986;
*Armenien. \ASIkermord Verbreibyng Exit. Menschenrechtarbei ur die Armenier 1979-1987, Gottingen-Wien, 1987 (համահեղինակ)։
 
{{ՀՀՀ}}
 
{{DEFAULTSORT:Հոֆման, Տեսսա}}
[[Կատեգորիա:Գերմանացի գիտնականներ]]