«Վահան Փափազյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: մարդ։ →  մարդ։, օր →  օր , , → , (130), ։ → ։ (93), ՝ → ՝ (21), → (223), ), → ), , ( → ( (4) oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎիքիԲրաուզեր|Ա...
Տող 9.
| վախճանի վայրը = [[Բեյրութ]]
}}
'''Վահան Փափազյան''' ('''''Կոմս''''', '''''Բժիշկ''''') (1876-1973 թթ.) հայ ազատագրական շարժման հայտնի առաջնորդներից և [[ՀՅԴ]] ականավոր ներկայացուցիչ։
 
== '''Կենսագրություն''' ==
===Վաղ տարիները===
Վահան Փափազյանը ծնվել է 1876 թ. [[Թավրիզ]]ում, վանեցու ընտանիքում։ Ինը տարեկան հասակում հայրը՝ «շուշտակ» մականունով հայտնի եկեղեցական, քաղաքական գործիչ Տեր-Մեսրոպ քահանա Փափազյանը [[Սալմաստ]]ում դառնում է կաթոլիկների դավադրության զոհը և Վահանի դաստիարակությամբ սկսում է զբաղվել մեծ քույրը՝ Աշխենը։ Նրանց ընտանիքը բազմանդամ էր՝ 10 երեխա։ Եղել են 6 եղբայր, կրտսերը Վահանն է։ Նրա եղբայրներից է գրող [[Վրթանես Փափազյան]]ը։ 1893 թ. Թիֆլիսից տեղափոխվում են [[Նոր Նախիջևան]]։ Ցանկանալով ապրուստը ինքնուրույն հոգալ 16 տարեկանում դառնում է մի հրեա լուսանկարչի աշակերտ, յուրացնում արվեստը։ Շուտով հարում է Հնչակյան կուսակցությանը, սակայն [[Ալեքսանդրապոլ]]ում քրոջ որդու դաշնակցական Լևոն Գյուլումյանի միջոցով ծանոթանալով կուսակցական մամուլին, հանդիպելով երկրից եկած հայդուկներին [[Նոր Նախիջևան]] է վերադառնում կուսակցականապես դավանափոխված։ 1902 թ. գարնանն արդեն [[Պետերբուրգ]]ում ուսանող Փափազյանը խույս տալով ձերբակալությունից փախչում է [[Ֆինլանդիա]], ապա [[Շվեյցարիա]]՝ [[Ժնև]]։ Դրոշակի խմբագրատանը հանդիպում է [[Արտաշես Հովսեփյան]]ին՝ ապագա հռչակավոր Մալխասին, [[Քրիստափոր Միքայելյան]]ին, [[Սիմոն Զավարյան]]ին։ Նրանց հանձնարարությամբ էլ, որպես լուսանկարիչ և վստահելի ընկեր [[Գայլ Վահան]]ի խմբի հետ գալիս է [[Կովկաս]]՝ պատրաստվելով մեկնել [[Վասպուրական]]։ Նրան ընկերակցում էր [[Նիկոլ Պողոսյան]]ը, ապագա հայտնի Իշխանը։ <br />
Մինչև սահմանանցումը վիրավոր հայդուկներից մեկին վիրակապող Վահանին կնքում են «բժիշկ» մականունով, իսկ հետագայում նրան կոչում են նաև «Կոմս»։ Առանց լուրջ փորձությունների Վահանն ու Իշխանը հասնում են Վան։ 1903 թ. նոյեմբերին հաջող աշխատանքներ են տարվում կուսակցական կառույցը [[Վան]] քաղաքում և նրա շրջակա գավառներում ամրապնդելու ուղղությամբ։
 
Տող 20.
Գաղափարական սրվածությունը հայկական երեք կուսակցությունների միջև չափազանց սրված էր։ Հայերի անմիաբանությունից օգտվում էր թուրք իշխանությունը, որը սակայն հիմնական ուժերը կենտրոնացրել էր [[Սասուն]]ում, որտեղ 1904 թ. սկզբին սկսած ինքնապաշտպանությունը տևեց մինչև մայիսի կեսերը։ [[Աղթամար]] նահանջած հերոսներին [[Անդրանիկ Օզանյան]], [[Գևորգ Չաուշ]], [[Սեպուհ]], [[Սմբատ]] տեսակցում են Վահանն ու Իշխանը։
 
Մինչ Աղթամարի դեպքերը Կոմսը նախաձեռնում է Վանի բանտում պահվող նախ 101 տարվա ազատազրկման, ապա մահապատժի դատապարտված [[Վարդգես]]ի փախուստի գործը. պետք էր մինչև բանտախուց գետնուղի ական փորել, ինչպես ինքն է նշում, շուրջ 50 մետրից 45-ը արդեն պատրաստ էր, երբ անսպասելի կանչում են Աղթամար, և գործը մի քանի &nbsp;օր հետաձգվում է։ Հետագայում իր հուշերում նա գրում է. ‹‹Բնութիւնը դավաճանեց մեզ, հորդառատ անձրեւ տեւաց ամբողջ ցերեկ եւ գիշեր: Հետեալ առավոտ բանտին բակին մեջ ահագին ձագարաձեւ խորխորատ մըն էր բացված, մեր ականը փլած էր և գաղտնիքը երեւան ելած: Էսպես անփառունակ վերջացավ ձեռնարկը... 1906 թ. ամռանը Վարդգեսին փոխադրեցին Տիգրանակերտի բանտը››:
 
1904 թ. աշնանը Վան է գնում [[Արամ Մանուկյան]]ն ու քարոզչական աշխատանքը, նոր թափ է ստանում: Սակայն այս ոգևորությունը կարճ է տևում, ՀՅԴ բյուրոն Արամ Մանուկյանին ուղարկել էր, ոչ թե Կոմսի ենթակայության տակ աշխատելու, այլ նրա սխալները շտկելու, ինչից էլ նեղսրտելով Վահան Փափազյանը որոշում է հեռանալ: 1905 թ. հունվարին Կոմսն ու [[Քեռի]]ն (Արշակ Գավաֆյան) ծպտված թողնում են երկիրը, ավելի ուշ հասնում Երևան: Հայ-թաթարական բախումների ժամանակ [[Նիկոլ Դուման]]ի հրամանով նա մեկնում է [[Նախիջևան]], [[Սարգիս Կոդաբաշյան]]ի ենթակայությամբ կազմակերպելու ինքնապաշտպանության գործը: 1906 թ. աշնանը նրան կրկին հրավիրում են [[Վասպուրական]]: Հասնելով Վան՝ անցնում է իր համար կարծես սովորական աշխատանքի: Գարնանը վերադառնում են նաև ՀՅԴ 4-րդ համագումարին մասնակցելու համար [[Վիեննա]] մեկնած Արամն ու Իշխանը:
Տող 29.
 
===Առաջին Համաշխարհային պատերազմ===
Վահան Փափազյանը օգոստոսի 14-ին իտալական նավի վերջին ուղերթով ճանապարհվում է Բաթում, այնտեղից էլ [[Թիֆլիս]], որտեղ հայությունը տարված էր կամավորական գնդեր կազմելու գործով։ Հարկ է նշել, որ Կոմսը այն գործիչների թվին էր, որոնք դեմ էին այդ շարժմանը, համոզված, որ այդ քայլով անտեղի գրգռելու են թուրքերին։ Թերևս նա ճիշտ էր, բայց գործընթացը կանգնեցնել արդեն անհնար էր։ Պատերազմի սկզբում [[Մուշ]]ում, որի դաշնակցության ակումբում հանգրվանել էր Փափազյանը, և առհասարակ [[Տարոն]]ում կյանքը խաղաղ էր։ Թեև հայերը զանգվածաբար խուսափում էին զինակոչից, տեղական իշխանություններն առայժմ չէին դիմում բռնի միջամտությունների։ Վահան Փափազյանը իբրև Թուրքիո խորհրդարանի պատգամավոր և Դաշնակցության պարագլուխ, գործակցում էր նրանց հետ, նույնիսկ ընդգրկվում թիկունքի ուժերի կազմակերպման հանձնախմբում, սակայն փոխըմբռնում չկար և շահերի բախման պատճառով վերջնական խզումը մոտ էր։ <br />
Արևմտահայերից ակնկալված օգնությունը չստանալով՝ երիտթուրքերը անցնում են վճռական գործողությունների։ Առաջին քայլը զինական խմբերը ցրելն էր, և երբ Ռուբենն ու Կորյունը կանխելով իրենց սպանությունը Կոմս գյուղում նախահարձակ լինելով՝ քաշվում են Սասունի լեռները, ամեն ինչ խառնվում է իրար։ Տիֆից դեռևս չապաքինված Փափազյանը ևս տեղի տալով ընկերների հորդորներին հեռանում է լեռները միանալու Ռուբենին։ Իսկ Մշո դաշտում զինական ուժ գրեթե չկար։ 1915 թ. գարնանը ռուսական բանակը մտնում է Վասպուրական, հերթը համոզված էին Տարոնին է, սակայն թուրքերը դեռ ռմբակոծում էին բոլորովին անպաշտպան Մուշն ու դաշտավայրի գյուղերը։ <br />
Վահան Փափազյանը, որ դեռ երեկ երեսփոխան էր, պաշտոնական այր, դառնում է քսան հազար գաղթականների առաջնորդը. Տարոնի 200 հազար բնակչությունից փրկվում է միայն 10 հազարը։ Կոմսի ու Ռուբենի խմբում, երբ հասնում են ռուսներին մնացել էր մոտ 30 &nbsp;մարդ։ Ռուսական զորակայանից ուղևորվում են [[Իգդիր]], ապա [[Էջմիածին]], որտեղ պատահական հանդիպում են [[Հովսեփ Արղության]]ի կամավորական գնդին։ Կոմսը Երևանում հյուրընկալվում է հին բարեկամ Մալխասի տանը, ապա մեկնում Թիֆլիս, իսկ Վասպուրականի վերագրավումից հետո նշանակվում Բարեգործական Միության ներկայացուցիչ Վանում։ <br />
Վահան Փափազյանը մի շարք այլ գործիչների՝ Արամ Մանուկյանի, Արտակ Դարբինյանի, Անդրանիկի հետ նախաձեռնում է 1917 թ. Արևմտահայերի առաջին համագումարը։ Վահան Փափազյանը, [[Լևոն Շանթ]]ի և Անդրանիկի հետ ընտրվում է համագումարի նախագահ։ Առաջին համագումարի որոշումները կենսագործելու նպատակով ընտրվում են ղեկավար մարմիններ Արևմտահայ մեծ ու փոքր ազգային խորհուրդներ և Արևմտահայ գործադիր բյուրո։ Վահան Փափազյանը ընտրվում է այդ երեք մարմիններում, միաժամանակ հանդիսանալով Ազգային բյուրոյի նախագահ։ Այս հույսի և պատրանքի նոր շրջանը փլուզվում է հոկտեմբերյան հեղափոխությամբ։ Հապճեպ զորակոչով հավաքվում է արևմտահայերից կազմված գունդ, որի կազմակերպչական հարցերով զբաղվում է Ապահովության խորհուրդը Վահան Փափազյանի ղեկավարությամբ, հրամանատար է նշականակվում Անդրանիկը։ Համատարած բարոյալքումը կասեցնելու համար շատ գործիչներ մեկնում են ճակատ, Վահան Փափազյանը գնում է [[Կարս]], [[Սարիղամիշ]], [[Երևան]], [[Ալեքսանդրապոլ]]։ Համընդհանուր նահանջի օրերին որոշվում է Ապահովության խորհուրդը Թիֆլիսից տեղափոխել Հյուսիսային Կովկաս, բազմահազար գաղթականների հետ նա էլ է հասնում [[Վլադիկավկազ]], ապա Կիսլավոդսկ, Եկատիրինոդար, որտեղ էլ տեղեկանալով կովկասյան երեք հանրապետությունների անկախության մասին վերադառնում է Թիֆլիս։
 
===Հայաստանի Առաջին Հանրապետություն===
1918 թ. վերջին Փարիզից ստացվում է Պողոս Նուբարի հրավերը, որպես Արևմտահայության Ապահովության խորհրդի նախագահ ՝մասնակցելու՝ մասնակցելու Ազգային համագումարին. 1919 թ. փետրվարի 24-ից ապրիլի 22-ին։ Վահան Փափազյանն ու Ավետիս Թերզիբաշյանը կազմում և հայության երկու հատվածները ներկայացնող պատվիրակություններին են տրամադրում «Վնասուց» հատուցման զեկուցագիրը։ Ինչպես ինքն է գրում. «Մեր պահանջը Թուրքիաեն 20 միլիարդ ֆրանկի կհասներ»։ Վահան Փափազյանը շուտով վերադառնում է Հայաստան։ Ընտրվել էր խորհրդարանի պատգամավոր, այս անգամ արդեն անկախ Հայաստանի օրենսդիր խորհրդի անդամ։ Նա ղեկավարում էր ելևմտական (բյուջետային) հանձնաժողովը։
Շուտով նրան կրկին հրավիրում են [[Փարիզ]], ապագա Սևրի դաշնագրով նախատեսվում էր Հայաստանին ելք դեպի [[Սև ծով]], մանրամասնությունները պիտի ճշտեր հատուկ հանձնաժողովը, որում Փարիզում Հայաստանի պատվիրակության զինվորական կցորդ զորավար Գոգանյանի առաջարկով ընդգրկվում է նաև Կոմսի անունը։ Նա այդ օրերին կրկին Տիֆով հիվանդ էր և միայն օգոստոսի սկզբին կազդուրվելուց հետո է կարողանում մեկնել։ Ի դեպ նույն հիվանդությունից մահացել էր եղբայրը՝ Վրդանես Փափազյանը։ Պրոֆեսոր Խաչատրյանի հետ Փարիզ են հասնում սեպտեմբերին, դեռևս 1920 թ. օգոստոսի 10-ին կնքված Սևրի պայմանագրին հաջորդում է սեպտեմբերի 23-ին սկսված հայերի համար կործանարար հայ-թուրքական պատերազմը։
 
===Կյանքի հետագա տարիները===
Փափազյանն այլևս հայրենիք չի վերադառնում։ Հայաստանի խորհրդայանացումից հետո շարունակում է աշխատել պատվիրակության կազմում։ Նրա և Հայաստանի Հանրապետության տարագիր կառավարության անունից բազմաթիվ հանդիպումների, բանակցությունների է մասնակցում Թուրքիայում հայկական օջախ ստեղծելու, գաղթականությանը օժանդակելու և այլ հարցերով։ 1921 թ. մայիսին ընտանիքով մեկնում է [[Բեռլին]], [[Գերմանիա]]յի աջակցությամբ թուրքերից զիջումներ կորզելու և բոլշևիկների հետ բանակցությունների եզրեր գտնելու համար։ Նախ հայկական դեսպանատանը հանդիպում է ՀՀ դեսպան Գրինֆիլդին, օգնական [[Լիպարիտ Նազարյան]]ի, [[Արշակ Ջամալյան]]ի հետ, ապա հյուրընկալվում դոկտոր [[Յոհաննես Լեփսիուս]]ին, սովետական դեսպանատանը տեսակցում բոլշևիկ [[Ալեքսանդր Բեկզադյան]]ին, դեսպան Կրասինին։
Սակավաթիվ նյութերից հայտնի է, որ Կոմսը իբրև ՀՅԴ լիազոր ներկայացուցիչ մասնակցել է քրդական ազգային Հորփիում կազմակերպության հետ տարվող բանակցություններին։ Վերջինս Արարատ լեռան հարակից տարածքներում բռնկված քրդական ապստամբության կազմակերպիչն էր։ Ի դեպ հարկ է նշել, որ երեք ղեկավարներից մեկը Զիլամ բեյը հայ էր՝ Արտաշես Մուրադյան։ 1927 թ. հոկտեմբերի 29-ին Բեյրութում միացյալ Հայաստանի և անկախ Քրդստանի համար համատեղ պայքարի մասին կնքվում է քաղաքական և զինական դաշինք։ Ապստամբությունը ճնշվում է 1930 թ. քառամսյա մարտերից հետո։ Վահան Փափազյանի կյանքից հայտնի է նաև, որ նա 1942 թ. անդամակցել է Բեռլինի Հայոց Ազգային կոմիտեին, նախագահ Արտաշես Աբեղյան, անդամներ Աբրահամ Գյուլխանդարյան, Տիգրան Բաղդասարյան, Դավիթ Դավիթխանյան, Ալֆրեդ Մուրադյան։ Կոմսը զբաղվում էր արտաքին կապերով։ Կոմիտեի նպատակը Հայաստանի ազատագրումն ու անկախության վերականգնումն էր։ Այս անգամ 3-րդ Ռայխի օգնությամբ։
Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո կրկին տեղափոխվում է [[Բեյրութ]] և մինչև կյանքի վերջը ապրում է այնտեղ։ Վահան Փափազյանը վախճանվել է 1973 թ. 97 տարեկանում՝ ապրելով դառնություններով, հաղթություններով, ուրախություններով ամբողջ մի դար, հայրենիքից հեռու, Հայաստանի կարոտը սրտում։
 
== Արտաքին հղումներ ==
* Վ. Փափազյան. Իմ Յուշերը, հատոր առաջին, Պոստոն, 1950։
* Վ. Փափազյան. Իմ Յուշերը, հատոր երկրորդ, Պեյրութ, 1952։
* Ա. Ժամկոչյան. Զորավար Անդրանիկ կպատասխանե իր հակառակորդներուն, Փարիզ,
1945։
* [[Արամ Մանուկյան (ՀՅԴ)|Արամը]], Մահվան հիսնամյակին առթիվ, Երևան, 1991։
* Ա. Դարբինյան, Հայ ազատագրական շարժման օրերեն (հուշեր 1890 էն 1940), Փարիզ,
1947։
* В. Г. Тунян. Младотурки и Армянский вопрос. Часть первая, 1908–1912 гг., Ереван, 2004։
* [[Երվանդ Օտյան|Ե. Օտյան (Երօտ)]], Ընկեր Փանջունի Վասպուրականի մեջ, Ընկերվարական նամականի
ընկեր Բ. Փանջունիե, Վենետիկ – Ս. Ղազար, 1959։
 
{{Հայ ֆիդայիներ}}
 
{{DEFAULTSORT:Փափազյան, Վահան}}
[[Կատեգորիա:Հայեր]]