«Ստեփանոս Սապահ-Գյուլյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: , → , (36), ։ → ։ (19), ՝ → ՝ (5), → (57), ), → ), , ( → ( (5) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Ստեփանոս Սապահ-Գյուլյան''' ([[1861]], գ. [[Ճահուկ]] ([[Նախիջևան|Նախիջևանի]]ի գավառում)-[[1928]], [[Նյու Յորք]]), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, հրապարակախոս։
 
[[Հնչակյան կուսակցություն|Հնչակյան կուսակցության]] առաջնորդներից։ Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ Եղել է ծննդավայրի, ապա՝ Երևանի թեմական դպրոցի ուսուցիչ և նույն շրջանի դպրոցների թեմական տեսուչ, մեծապես նպաստել լուսավորության զարգացմանը։ Հայրենասիրական ելույթների համար, որոնց նպատակն էր զարթնեցնել աշակերտների ագգային ինքնագիտակցությունը, [[1887]] թվականին բանտարկվել է, ցարական դատարանը ղատապարտել է 8 տարվա ազատազրկման։ Բայց հենց նույն տարում փախել է բանտից, անցել [[Պարսկաստան]], ապա՝ Վան-Վարագ, [[Մուշ]], [[Երուսաղեմ]]։ [[1890]]-[[1895]] թվականներին սովորել է Փարիզի քաղաքական գիտությունների ինստիտուտում, պաշտպանել դիպլոմ «[[Արևելյան հարց]]» թեմայով։ 1894 թվականից անդամագրվել է հնչակյան կուսակցությանը. կուսակցական գործունեություն է վարել [[Անգլիա]]յում, [[Բուլղարիա]]յում, [[Ֆրանսիա]]յում, [[ԱՄՆ]]-ում, խմբագրել «Հնչակ» թերթը։ [[1903]] թվականին Բոստոնում հիմնել է «Երիտասարդ [[Հայաստան]]» թերթը։ [[1908]] թվականի երիտթուրքական հեղաշրջումից հետո Սապահ-Գյուլյանը գործել է Թուրքիայում։
 
Սկզբից ևեթ անվստահություն է հայտնել երիտթուրքական շարժմանը՝ ազգային հարցում երիտթուրքերին համարելով [[Աբդուլ Համիդ]] ll-ի քաղաքականության հետևորդներ, Սապահ-Գյուլյանը գտնում էր, որ հնչակյան կուսակցությունը Թուրքիայում պետք է գործի ընդհատակյա, տանի հեղափոխական ազգ-ազատագրական պայքար։ Սակայն կուսակցության մեջ հաղթեցին բացահայտ ընդդիմության կողմնակիցները։ Եվ միայն [[1913]] թվականին հնչակյանները պաշտոնապես որդեգրեցին Սապահ-Գյուլյանի առաջարկած քաղաքական գիծը, սակայն պահը և նախաձեռնությունն արդեն բաց էին թողնված, երիտթուրքերը ջախջախեցին կուսակցությունը՝ վերացնելով մի լուրջ խոչընդոտ հայերի ցեղասպանությունն իրագործելու ճանապարհին։ Սապահ-Գյուլյանը գրել է մի շարք աշխատություններ [[հայ]]կական հարցի ու հայերի ցեղասպանության մասին։ [[1900]]-[[1901]] թվականներին «Հնչակում» հրապարակել է «[[Երիտասարդ Թուրքիա]]» [[հոդված]]աշարը, որտեղ առաջ է քաշել (նկատի ունենալով, որ հայկական հարցը մտել է փակուղի, լուծումը տեսել է փոխզիջումների մեջ) նոր [[դեմոկրատ]], թուրք, պետության կազմում ինքնավար Հայաստանի ստեղծման գաղափարը։ «Ինքնավար Հայաստան» ([[1915]]) գրքում առաջադրել է հայ ազատագրական բոլոր ուժերի համախմբման և համազգային ծրագրի մշակման գաղափարը՝ հեղափոխական ազգ-ազատագրական գործունեությամբ Հայաստանի և Կիլիկիայի պատմաաշխարհագրական սահմաններում քաղաքական ինքնավարության հասնելու նպատակով։ Ինքնավարությունը հիմնվելու էր դեմոկրատ, սկզբունքների վրա։ «Պատասխանատուները» ([[1916]]) ուսումնասիրության մեջ Սապահ-Գյուլյան, հիմնվելով հարուստ փաստագրական նյութերի վրա, համոզիչ կերպով ցույց է տվել, որ Թուրքիայում ցեղասպանության գաղափարը, որպես ազգային հարցի լուծման միջոց, հանդիսանում է պանթյուրքիզմի գաղափարախոսության անկյունաքարը։ [[Ցեղասպանություն]]ը նախապատրաստվել է ծրագրված և նպատակասլացորեն, հանդիսացել ինչպես «հին», այնպես էլ «նոր» [[Թուրքիա]]յի պետական և ազգային աշխարհայացք։
{{ՀՀ}}
 
{{DEFAULTSORT:Սապահ-Գյուլյան, Ստեփանոս}}
[[Կատեգորիա:Հայ հրապարակախոսներ]]
[[Կատեգորիա:Հայ քաղաքական գործիչներ]]