«Մակարավանք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 60.
Միակ պատմական հիշատակությունը այս վանքի մասին հանդիպում ենք [[Կիրակոս Գանձակեցի|Կիրակոս Գանձակեցու]] մոտ։ Նա ասում Է, որ Հաթերքի իշխան Վախթանգի կինը՝ Արզու Խաթունը իր դստեր հետ վարագույր է գործել նաև Մակարավանքի համար։
 
Մակարավանքի հուշարձանախումբը գտնվում է ԵրևանԻջևան քաղաքից 15 կմ հեռավորության վրա, Աչաջուր գյուղից 3 կմ հարավ-արևմուտք, Պայտաթափ լեռան ստորոտում։ Բարձրահայաց իշխող դիրքից դիտողի առջև փռվում են Աղստևի հովիտը, Կուր գետի հովտի լայնատարած տափաստանները, Աղստևի աջափնյա հանդիպակաց լեռնաշղթայի համայնապատկերը։
Պատմական Մահկանաբերդի հոգևոր ու մշակութային կենտրոն Մակարավանքը միջնադարյան ճարտարապետական նշանավոր համալիրներից է, հարդարանքի և հատկապես քանդկազարդերի նրբությամբ ու կատարելությամբ հայ մշակույթի անկրկնելի նմուշներից մեկը ։ Այդ նաև ճարտարապետական կառուցվածքների ու բնության ներդաշնակության մի հոյակապ օրինակ է։