«Սպեր (գավառ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: |thumb → |մինի, [[File: → [[Պատկեր: oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: - →  -  (4), , → , (65), ։ → ։ (35), ՝ → ՝ (11), → (103), ), → ), (9), )։ → )։ (2), ( → ( (15) oգտվելով ԱՎԲ
Տող 3.
 
== Պատմություն ==
Սպերը հռչակված էր ոսկու հարուստ հանքերով, որոնք հնում շահագործվել են։ Անտիկ հեղինակները Սպերը հիշատակում են Սիսպիրիտիս, Հեսպերիտիս և այլ անվանումներով («սասպեյրներ» ցեղանունից)։ Սեծ Հայքի բաժանումից (387) հետո Սպերը մտել է Հայաստանի հռոմեական մասի մեջ։ Արաբական նվաճումներից հետո եղել է Արմինիա ոստիկանության, 885-ից՝ հայ Բագրատունյաց թագավորության կազմում։ XI դ․ վերջին Սպերը նվաճել են սելջուկյան թուրքերը։
 
1207-ից հայ-վրացական զորքերը՝ [[Զաքարե Բ|Զաքարե]] և [[Իվանե Զաքարյան]]ների գլխավորությամբ, ազատագրել են Սպերը։ 1242-ին Սպերը զավթել են Բարձր Հայք ներխուժած մոնղոլական հորդաները։ XV դ․ Սպերը ընկել է կարա-կոյունլու, ապա՝ ակ-կոյունլու թուրքմեն ցեղերի, 1502-ից՝ Սեֆեյան Պարսկաստանի տիրապետության ներքո։ Օսմանյան սուլթանությունը Սպերը զավթել է 1555-ի և 1639-ի թուրք-պարսկական պայմանագրերով։ Թուրքերը Ս․ բաժանել են երկու մասի՝ Բաբերդ (Բայբուրթ)՝ համանուն կենտրոնով, և Սպեր քաղաքն իր շրջակայքով, որոնք, մեծ մասամբ որպես [[սանջակ]]ներ (լիվաներ), մտնում էին էրզրումի էյալեթի (վիլայեթի) մեջ։ Երբեմն Սպերը կցվել է Չլդըրի էյալեթին։
 
XVII դ․ Սպերը զուտ հայաբնակ էր։ Հակոբ Կարնեցին նշում է, որ Սպերի բնակիչները ամբողջովին հայեր էին։ Զբաղվում էին այգեգործությամբ, մեղվաբուծությամբ, հանքարդյունահանությամբ (հռչակավոր էին Վանք-Սադենի արծաթահանքերը), արհեստներով։ XV  -  XVII դդ․ զանազան նվաճողների ասպատակություններն ու կրկնվող պատերազմները ավերեցին Սպերը։ XVII դ․ սկզբին Շահ Աբբաս I-ի կազմակերպած բռնագաղթը մեծ վնաս հասցրեց նաև Սպերին։ XVII դ․ վերջին Սպերի հազարավոր հայեր, խուսափելով թուրքական հալածանքներից, հեռացան, իսկ մնացածներից շատերը XVIII դ․ սկզբին բռնությամբ մահմեդականացվեցին։ Հայ բնակիչների թիվը բավականին նվազեց 1829  -  30-ի գաղթի ժամանակ, երբ ավելի քան 1000 ընտանիք Բաբերդից և Սպերից վերաբնակվեց Ախալքալաքում ու Ախալցխայում։
 
1895  -  96-ին Սպերի քրիստոնյա հայերը ենթարկվեցին համիդյան կոտորածներին։ Չնայած դրան, XX դ․ սկզբին էլ Սպերի բնակիչները հիմնականում հայերն էին՝ քրիստոնյա և մահմեդական։ Վերջիններս պահպանել էին հայկական շատ սովորույթներ, որոշ տեղերում՝ նաև լեզուն; Անփոփոխ էին մնացել նրանց գյուղերի պատմական անունները։
 
XIX դ․ վերջին  -  XX դ․ սկզբին Սպերը էրզրումի վիլայեթի գավառակներից (կազա) էր։ Հյուսիսից սահմանակից էր [[Համշեն]]ի և [[Խոտորջուր|Խոտորջրի]], արևելքից՝ [[Թորթում]]ի, արևմուտքից՝ [[Բաբերդ]]ի և հարավից՝ էրզրումի գավառներին։ 1915-ին, Սեծ եղեռնի ժամանակ, Սպերի հայ բնակիչները բռնությամբ տեղահանվել են։ Սեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։
 
== Սպերի հայաբնակ բնակավայրերը ==
Աղբրիկ, Ավեր, Գանձ (Գանձասար), Գող (Կյող), էգեձոր, Թշաձոր (Դշաձոր), Խոզաղբյուր, Կաժ, Հիշեն, Հողեկ, Հունուտ, Զկնաջուր (Զենաջուր), Ղազենց, ճիպոտ (Չիփոթ), Մանց (Մաթուսանց, Մաթսանց), Մեզեգրեկ (Մեզերեկ), Շեհրիստանց, Ջուրակենց, Սալաձոր, [[Սպեր (բերդաքաղաք)|Սպեր]] կամ Գասապա, Վանք, Վարիզոնց, Տշանց, Քրեոզ, Օձուտ (Օձտեղ)։
 
== Ծանոթագրություններ ==